Սահմանամերձ գոտիներում ծառայող զինվորների 1700 ծնողներ մեկնել են տեսակցելու որդիներին

Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ՊՆ համատեղ նախաձեռնությամբ երևանաբնակ ժամկետային զինծառայողների շուրջ 1700 ծնողներ հերթական անգամ հնարավորություն են ստացել այցելելու սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակներին: Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ` ծնողների ճանապարհումն այս անգամ կազմակերպվել էր «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքից: Մինչ ավտոբուսների մեկնումը, ծնողներին բարի ճանապարհ են մաղթել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: 

«Արդեն տասներորդ անգամն է, որ կազմակերպում ենք երևանաբնակ զինածառայողների ծնողների այցերը սահմանամերձ զորամասեր, ինչն իսկապես սպասված ծրագիր է դարձել բոլորի կողմից: Եվ հաշվի առնելով, որ 2018 թվականը Երևանի համար հոբելյանական տարի է, որոշեցինք այս անգամ ծնողների ճանապարհումը կազմակերպել 2800-ամյա Երևանի պատմությունը խորհրդանշող «Էրեբունի» պատմահնագիտական թանգարանի հարակից տարածքից: Կարծում եմ, սա նաև հոբելյանական տարվա լավ մեկնարկ է, քանի որ դժվար է պատկերացնել ավելի մեծ ուրախություն, քան զինվոր զավակին հանդիպող ծնողի ոգևորությունն ու հպարտությունն է, ինչը նաև մեզ է ոգևորում:

Ի դեպ, նշեմ, որ բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված ավանդական այս ծրագրի շրջանակում 2013 թվականից մինչ օրս ավելի քան 10000 ծնող հնարավորություն է ունեցել այցելելու զինծառայող որդիներին և տեղերում ծանոթանալու նրանց ծառայության պայմաններին: Այս անգամ զորամասեր կայցելի շուրջ 1700 ծնող: Մեկ անգամ ևս ուզում եմ վստահեցնել, որ մեր այս ծրագիրը լինելու է շարունակական և մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի մեր զինվորները համոզված լինեն, որ իրենք և իրենց ծնողները մշտապես պետության և համայնքի հատուկ ուշադրության կենտրոնում են», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էլ իր հերթին, առանձնակի կարևորելով ծրագրի կյանքի կոչումը, նկատել է, որ այն անչափ կարևոր է առաջին հերթին առաջնագծում ծառայող զինվորների համար, ովքեր ծնողների հետ հանդիպումից հետո ավելի վստահ ու քաջ են դառնում: 

Տպել
2159 դիտում

Վարչապետը ծանոթացել է Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի շինաշխատանքներին

Այս տարվա առաջին 9 ամիսներին արձանագրվել է 3444 ճանապարհատրանսպորտային պատահար

Ոստիկանությունում տեղի ունեցած նիստից հետո մարզային պետեր են ազատվել

Հայկ Մարությանը Երվանդ Մանարյանին հանձնեց Երեւանի պատվավոր քաղաքացու կոչումը

Երկիր մոլորակին կմոտենա մեկ կիլոմետր տրամագծով երկնաքար

Արմեն Կարապետյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Հերքվել է Սամվել Ֆարմանյանի հայտնած այն տեղեկությունը, թե շոգեբաղնիքում իրեն ՀՔԾ քննիչ է մոտեցել․ ոստիկանություն

Դատախազները քննարկումներ են անցկացրել հանրակրթական եւ հատուկ դպրոցների աշակերտների հետ

Մեր տարածաշրջանը վառոդի տակառ է, մեր անվտանգության երաշխիքները՝ երկուսը

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Պետական եկամուտների կոմիտեի Գյումրիում կազմակերպած ռազմավարական պլանավորման աշխատաժողովին

Գեղարքունիքի մարզում մեքենան բախվել է բետոնե պատնեշին․ 18-ամյա վարորդն ու նույն տարիքի ուղեւորը մահացել են

Երեւանցին նա է, ով սիրում է Երեւանը, սիրում է՝ հոգատար ծնողի ու պատասխանատու ընկերոջ նման․ Հայկ Մարության

Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրի՝ ծանոթանալու ավտոմաքսատան շինաշխատանքների ընթացքին (տեսանյութ, լուսանկարներ)

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Անցնող շաբաթ Ադրբեջանն Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ՝ արձակելով շուրջ 1100 կրակոց

«Էրեբունի-Երեւան 2801» տոնակատարության միջոցառումների կազմակերպման համար փակ կլինեն մի շարք փողոցներ

Հայաստանի մայրաքաղաքն այսօր տոնում է հիմնադրման 2801-րդ տարեդարձը

ԱԱԾ ստորաբաժանման ղեկավարը նախապես փորձել է ՍԴ աշխատակազմի ղեկավարի միջոցով կապ հաստատել անձամբ Հրայր Թովմասյանի հետ

Երեւանում ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները կալանավորվեցին․ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը

Ճնշում կա՞, թե չկա. «Իմ քայլի» պատգամավորն այդ հարցում վստահում է Հրայր Թովմասյանին