Նվիրատվությունից հետո. չհիմնավորված շահույթներ

24/04/2018 schedule15:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի ապրիլի 21-ի համարում

Հայաստանում դոլարի արժեզրկման թեման հաճախ է շոշափվում: Իսկ դեռ ինչքա՞ն է այն շոշափվելու հետագայում, երբ ինչ-ինչ հանգամանքներ պարզաբանվեն կամ, ավելի ճիշտ, դառնան հանրության սեփականությունը: Իսկ այդ պահը, կարծես, այնքան էլ հեռու չէ: Իսկ առայժմ իշխանությունն ասում է, թե լավ է, որ դոլարն արժեզրկվում է. նշանակում է՝ դրամն է արժեւորվում, իսկ սա նշանակում է, որ տնտեսությունն է զարգանում, իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ մենք շահած ենք: Իրականությունը, սակայն, բոլորովին այլ է: Իրենց հարազատներից ստացվող գումարներով ապրող մարդիկ, որոնք եթե բնակչության մեծամասնությունը չեն կազմում, ապա գոնե մի զգալի հատվածն են, գնալով, փաստորեն, ավելի քիչ գումար են ստանում:

Վնասներ են կրում նաեւ արտահանողները, որոնց արտադրանքի ինքնարժեքն իրենցից անկախ պատճառներով թանկանում է ու դառնում անմրցունակ: Սակայն բնության օրենքն է` եթե ոմանք տուժում են, ուրեմն ոմանք էլ շահում են: Շահում են ներկրողները, որոնք ներկրելիք ապրանքը արտերկրում նույն գնով են գնում, սակայն այստեղ, փաստորեն, ավելի թանկ են վաճառում, որովհետեւ արտարժույթը մեր դրամի նկատմամբ արժեզրկվում է: Սա է այն ընդհանուր պատկերը, որ տեսնում ենք բոլորս դոլարի արժեզրկման արդյունքում: Բայց այդ ընդհանուր պատկերից մի տեսակ դուրս են մնացել մի քանի հետաքրքիր ոլորտներ: Օրինակ, ինչպե՞ս է անդրադարձել դրամի արժեւորումը երկու տարի առաջ ռուսներին նվիրած «Հրազդան ՋԷԿ»-ի վրա: Անդրադարձել է, այն էլ էականորեն:  Խնդիրն այն է, որ «Հրազդան ՋԷԿ»-ը աշխատում է գազով:

Նա գազը ձեռք է բերում դոլարով, ստացված արդյունքը` էլէկտրաէներգիան, վաճառում դրամով: Արդեն իսկ ակնհայտ է, որ արժույթի տարբերություններում «Հրազդան ՋԷԿ»-ը գումար է շահում: Որքա՞ն: Սա արդեն ավելի հետաքրքիր պահ է: Այս տարվա առաջին եռամսյակում «Հրազդան ՋԷԿ»-ն օգտագործել է 240 մլն խորանարդ մետր գազ: Յուրաքանչյուր հազար խմ-ի դիմաց նա վճարել է 79,1 դոլար: Այդ 79,1 դոլարը անցած տարվա առաջին եռամսյակում կազմում էր մոտ 44 հազար դրամ, իսկ այս տարվա առաջին եռամսյակում` 37 հազար դրամ: Ստացվեց, որ յուրաքանչյուր հազար խմ-ի մեջ «Հրազդան ՋԷԿ»-ը շահում է 7 հազար դրամ: 240 հազար խմ գազ գնելիս «Հրազդան ՋԷԿ»-ը շահում է 1,6 մլրդ դրամ կամ 3,5 մլն դոլար: Բայց սա ամբողջը չէ: Անցած տարվա երկրորդ կիսամյակում «Հրազդան ՋԷԿ»-ն այրել է 270 մլն խմ գազ:

Այն ժամանակ միջինացված հաշվարկներով 79,1 դոլարն արժեր 40 հազար դրամ: Այսինքն, յուրաքանչյուր հազար խմ գազի մեջ «Հրազդան ՋԷԿ»-ը շահել է միջինը 4 հազար դրամ, այսինքն՝ ընդհանուր առմամբ եւս մեկ մլրդ դրամ կամ մոտ 2 մլն դոլար: Մի խոսքով, դոլարի արժեզրկման արդյունքում, առանց որեւէ լրացուցիչ ջանքերի, ինչպես ասում են՝ տեղը նստած,  «Հրազդան ՋԷԿ»-ի սեփականատերը օդից շահեց ավելի քան 5 մլն դոլար: Այս 5 մլն դոլարը վճարել ենք մենք` էլեկտրաէներգիա սպառողներս: Տարօրինա՞կ է հնչում: Դրանում համոզվելու համար պետք է հիշել բնակչության այն հատվածի մասին, որը գումարներ է ստանում արտասահմանից. նախկինում նրանք յուրաքանչյուր կվտ. ժամի դիմաց վճարում էին 4,5 ցենտ, ներկայումս վճարում են 5,5 ցենտ, չնայած դրամով վճարել ու վճարում են 25 դրամ:

Իհարկե, ոչ ոք չի ասում, թե դոլարի արժեզրկման արդյունքում պետք է վերանայել բնակչությանը վաճառվող սակագինը: Դասական տնտեսագիտության կանոններով նման դեպքերում, երբ տեղի է ունենում մի այնպիսի բան, որի արդյունքում որեւէ ոլորտում գործող բիզնեսը անկախ իրենից սկսում է չհիմնավորված շահույթներ ստանալ, ապա ստեղծվում է այսպես կոչված ստաբիլիզացիոն հիմնադրամ, եւ այդ չհիմնավորված շահույթը կուտակվում է այդտեղ: Կուտակված գումարն օգտագործվում է այն ժամանակ, երբ այդ նույն բիզնեսը իրադրության փոփոխության արդյունքում սկսում է վնասներ կրել: Այդպես են վարվում, ասենք, երբ կտրուկ բարձրանում է նավթի գինը: Նույն բանը, ըստ այդ տրամաբանության, պետք է արվեր այս դեպքում:

Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանում նման ավանդույթ չկա:  Մնում է վերանայել «Հրազդան ՋԷԿ»-ից գնվող էլէներգիայի սակագինը, այսինքն՝ համապատասխանաբար այն նվազեցնել: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում մեզ հայտնեցին, որ անցած տարվա վերջին «Հրազդան ՋԷԿ»-ից գնվող էլէներգիայի սակագինն արդեն փոփոխվել է: Ճիշտ է, այդ փոփոխությունն էական չէ, բայց ըստ ՀՀ օրենսդրության, հաջորդ փոփոխությունը կարող է լինել միայն կես տարի անց: Կվերանայվի՞ արդյոք սակագինը, այսօր հայտնի չէ: Սակայն հայտնի է, որ առնվազն մինչեւ այս տարվա հուլիսի 1-ը «Հրազդան ՋԷԿ»-ը շարունակելու է իրենից անկախ շահույթներ ստանալ, ընդ որում՝ միլիոնավոր դոլարներով:

Հայկ Գեւորգյան

Տպել
1415 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց