Մտահոգիչ են անչափահասներին բերման ենթարկելու, բռնություն կիրառելու դեպքերը. ՄԻՊ աշխատակազմ

20/04/2018 schedule23:18

1. Ապրիլի 20-ի վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները շարունակել են իրականացնել հավաքների և երթերի մշտադիտարկում, այցեր Ոստիկանության բաժիններ, ինչպես նաև բողոքների քննարկում և քաղաքացիների ընդունելություն Պաշտպանի աշխատակազմում:

Ոստիկանության բաժիններ այցերի համար կազմվել է 10 խումբ: Յուրաքանչյուր այցից առաջ առաջադրվել են կոնկրետ խնդիրներ, իսկ այցերից հետո տեղի են ունեցել դրանց արդյունքների ամփոփումներ:

2. Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել է հավաքների ու երթերի մասնակիցների իրավունքներին առնչվող 52 ահազանգ: Կազմակերպվել են այցեր Ոստիկանության Կենտրոնականի, Արաբկիրի, Քանաքեռ-Զեյթունի, Մալաթիայի, Մաշտոցի, Էրեբունու, Շենգավիթի, Նոր Նորքի, Աբովյանի ու Հրազդանի բաժիններ: Այցերի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ շուրջ 200 անձի հետ, որոնցից 20-ը եղել են անչափահասներ: Նրանց մեծ մասը բերման է ենթարկվել վարչական իրավախախտում կատարելու հիմքով:

3. Ոստիկանության առանձին բաժիններ նույն օրվա ընթացքում կատարվել է երկու կամ երեք այց: Մարդու իրավունքների պաշտպանն անձամբ, ինչպես նաև աշխատակազմը մշտական կապի մեջ են փաստաբանների ու իրավապաշտպանների, ինչպես նաև իրավասու պետական մարմինների հետ:

Ոստիկանության բաժիններ այցերի ընթացքում բերման ենթարկված անձանց հետ առանձնազրույցների, բերման ենթարկելուն առնչվող փաստաթղթերի ուսումնասիրությամբ արձանագրվել են խնդիրներ՝ կապված բերման ենթարկելու պատճառներն անձանց չներկայացնելու, Ոստիկանության բաժնում համապատասխան մատյանները ոչ ամբողջական լրացնելու, առանց պետհամարանիշների ավտոմեքենայով անձանց բերման ենթարեկու հետ: Արձանագրվել են նաև բերման ենթարկվածներին սահմանված ժամից ավելի պահելու դեպքեր, որոնք անհապաղ կանխելու ուղղությամբ ձեռնարկվել են միջոցներ հենց տեղում:

4. Մտահոգիչ են անչափահասներին բերման ենթարկելու, ինչպես նաև նրանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերը: Հրապարակված տեսանյութերի ու Պաշտպանին հասցեագրված ահազանգերի համաձայն՝ անչափահասների նկատմամբ բռնություն գործադրելու մի շարք դեպքերով բռնություն գործարողները եղել են քաղաքացիական հագուստով ոստիկաններ: Այս դեպքերից յուրաքանչյուրը պետք է անհապաղ ստուգման արժանանա՝ դրա համար նախատեսված միջազգային կանոնների խստիվ պահպանմամբ: Հրապարակված բոլոր տեսանյութերն ու բողոքները Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ամփոփվել են՝ քննության ուղարկելու նպատակով:

5. Դատապարտելի է լրագրող Թեհմինե Ենոքյանի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու, ինչպես նաև մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրող Տիրայր Մուրադյանին բերման ենթարկելու փորձը: Այս հարցերով նախաձեռնվել է քննարկման առանձին ընթացակարգ և համապատասխան գրություն կհասցեագրվի քննչական մարմնին:

6. Քաղաքացիների կողմից Պաշտպանին են հասցեագրվել ահազանգեր այն մասին, որ ունենում են դժվարություններ ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտից օգտվելու հարցում: Ահազանգեր են հասցեագրվել նաև այդ տրանսպորտային միջոցներով կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների կողմից անձանց ազատ տեղաշարժման իրավունքի խոչընդոտման վերաբերյալ: Այս հարցի առնչությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ և գրություն է հասցեագրվել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն:

7. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից սոցիալական ցանցերի օգտատերերի հրապարակային գրառումների ու մեկնաբանությունների մշտադիտարկման արդյունքները վկայում են, որ նախորդ մի քանի օրերի ընթացքում զգալիորեն աճել են ատելության խոսքն ու բռնության կոչերը:

8. Սոցիալական ցանցերի, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների, հատկապես՝ ուղիղ եթերի ռեժիմով հեռարձակումների շուրջօրյա դիտարկումը վկայում է, որ աճել է հավաքի մասնակիցների կողմից հանրային մարմինների, այդ թվում՝ Ոստիկանության ծառայողների նկատմամբ վիրավորական արտահայտություններ հնչեցնելն ու ծաղրանքը:

9. Ատելության խոսքի ու բռնության կոչերի աճը նաև Ոստիկանության՝ բերման ենթարկելու հետ կապված գործողությունների հետևանք է, որոնց, իրենց հերթին, Պաշտպանի աշխատակազմի դիտարկմամբ, նպաստում է նաև երկրում ստեղծված լարված մթնոլորտը: Այս իրավիճակն իր հերթին անթույլատրելի է, քանի որ կարող է նպաստել հավաքների ընթացքում բռնության նոր դեպքերի և մյուս կողմից Ոստիկանության կողմից թույլ տրվող նոր խախտումների:

10. Հարկ ենք համարում նշել, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատում է ռեսուրսների ու կարգավիճակի առավելագույն հնարավորությունների սահմաններում՝ արտակարգ գրաֆիկով: Պաշտպանին օրենքով վերապահված լիազորությունների սահմաններում ձեռնարկվում են բոլոր միջոցներն անձանց իրավունքների պաշտպանության նպատակով:

ՄԻՊ հանրային կապերի բաժին

 

Տպել
2739 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց