Աղջկան ոտքերով խփել են կենտրոնի թաղապետարանի աշխատակիցները. Դավիթ Սանասարյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, առավոտյան բերման են ենթարկվել Դավիթ Սանասարյանը եւ տասնյակ այլ ակտիվիստներ: Մեր տեղեկություններով՝ նրանց մի մասը ոստիկանության Երեւան քաղաքի վարչության կենտրոնական բաժնում են: Մեզ հաջողվեց ճշտել, որ ներսում են Անուշիկ Խաչատրյանը, Արա Ալթունյանը, էդիկ Բաբաջանյանը, Քրիստինե Պողոսյանը:

Քիչ առաջ ոստիկանության այս բաժին ժամանեցին ՀՀԿ-ական պատհգամավորներ Միհրան Հակոբյանը, Արման Սաղաթելյանը եւ ԵԼՔ-ից էդմոն Մարուքյանը:

Այս պահի դրությամբ ոստիկանության տարբեր բաժիններ բերման ենթարկված ակտիվիստների թիվը 36-ն է:

Ավելի ուշ «Հայկական ժամանակի» թղթակիցը հայտնեց, որ այդ պահին ոստիկանության կենտրոնի բաժնում կա 23 բերման ենթարկված: Տեղեկությունը ՀԺ-ի հարցին ի պատասխան ասաց ԱԺ պատգամավոր էդմոն Մարուքյանը։ Նրանց թվում է նաեւ Փաշինյանի որդին եւ Դավիթ Սանասարյանը:

Նրանցից 12֊ը բերման են ենթարկվել հանրային ռադիոյի քրգործի շրջանակներում, իսկ 11-ը՝ վարչական իրավախախտումների պատճառով:

ՀԺ-ի լրագրողը, Ոստկանության բաժնից դուրս գալուց հետո, էդմոն Մարուքյանից հետաքրրքվեց՝ իր կարծիքով ոստիկանությունը մտադրություն ունի բերման ենթարկելով մաշեցնել այս շարժումը: Մարությանն ասաց, որ դա իրատեսական չէ, քանի որ ոստիկանական գործողությունները քաղաքացիներին ավելի է համախմբում եւ եթե լայնամասշտաբ բերման ենթարկելու գործողություններ լինեն, քաղաքացինեը գնալով կշատանան:

ՀԺ-ի լրագրողը նաեւ հետաքրքրվել է, թե նա ինչ կարծիք ունի Սերժ Սարգսյանի այն հայտարարության մասին, որ փողոցում ընդամենը տասնյակ մարդիկ կան: Մարուքյանը նշեց, որ ինքը բազմիցս կրկնել է, որ Հանրապետականը այլ աշխարհում է ապրում:

Լրագրողների հարցին, թե հնարավոր է որ խորհրդարանում ինչ-որ քայլեր ձեռնարկվեն՝ իրավիճակը հարթեցնելու նպատակով, Մարուքյանը չբացառեց, որ հնարավոր է լսումների կամ էլ հանձնաժողովների մակարդակով քննարկում լինի:

Ավելի ուշ՝ ժամը 11:50-ի, սահմաններում՝ ոստիկանության Երեւանի կենտրոնի բաժնից ազատ արձակվեց «Մերժին Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը: Նա մեր զրույցում նշեց, որ իրեն բերման են ենթարկել Ամիրյան փողոցից, երբ փորձել է փակ ճանապարհները բացել: Նա խոսելով ծեծված Քրիստինա Պողոսյանի մասին, նշեց, որ աղջկան ծեծել են Երեւանի կենտրոն վարչական շրջանի (Նախկինում՝ կենտրոնի թաղաապետարան կոչվող) աշխատակիցները, քանի որ նա նստած է եղել թաղապետարանի վարչական շենքի դիմաց: Սանասրյանի փոխանցմամբ Քրիստինան, ծեծվելուց հետո դիմել է ոստիկաններին՝ տեղեկացնելով. որ ծեծի է ենթարկվել: Այդ պահին նրան բերման են ենթարկել: Ակտիվիստը շարունակում է մնալ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության կենտրոնական բաժնում:

Տպել
2294 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց