Սերժ Սարգսյանի իրավահաջորդը Սերժ Սարգսյանն է. Արամ Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանին

ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն քիչ առաջ ԱԺ-ում՝ Սերժ Սարգսյանի վարչապետության հարցը քննարկող նիստի ժամանակ ելույթ ունեցավ եւ հիշեցրեց Վազգեն Սարգսյանի խոսքերը.

«Եղբայրս շատ ուրիշ եւ կարեւոր բաներ է ասել, որոնք արժի, որ հիշի ՀՀԿ-ն: Խոսքս վերաբերում է «21-րդ դարը մերն է լինելու» կոչին, վերաբերում է զարգացող ՀՀ ունենալու ոճին, արդյոք այն Հայաստանը, ինչը, որ այսօր կա, Վազգեն Սարգսյանի պատկերացրած Հայաստանն էր: Նա 96-ից հետո հետեւություններ արեց՝ 99-ին ինքը մեկ տարի առաջ իր քաղաքական հակառակորդ Կարեն Դեմիրճյանին երկու ամսով խնդրեց դաշինք կնքել, որ կարողանա ԱԺ ընտրություններում ժողովրդի վստահություն ու քվե ստանա: Ի՞նչ է անում այսօրվա ՀՀԿ-ն: Ասեք՝ չէ, չենք տվել 10 հազար դրամ: Նույն բանն ասում եք կոռուպցիայի մասին՝ չկա կոռուպցիա, չենք տվել, ընտրակաշառք չենք բաժանել, բաժանել ենք ձեռքները բռնեիք, մի հատ նկարեիք, ցույց տայիք: Կարող եք ասել, դրանից բա՞ն է փոխվում»,- ասաց նա:

Արամ Սարգսյանը հիշեցրեց Սերժ Սարգսյանի խոսքերը.

«Ժամանակին ասում էիք՝ գաղջ մթնոլորտը ցրել է պետք: Ցրեցի՞ք էդ գաղջ մթնոլորտը, ասում էիք, որ անվստահության պատերը քանդել է պետք, քանդվա՞ծ են: Էդ անվստահության պատերը այ հենց հիմա այս շենքի մոտ դրված են: Որեւէ մեկը չի խոսում այդ մասին, կարծես մենք մենակ էս դահլիճում ենք, Հայաստանը էս դահլիճն է, կարծես դահլիճից դուրս Հայաստան չկա: Չէ, ժողովուրդ, Հայաստանը ելք ունի, ելքը ոչ միայն դրսում է, ելքը նաեւ էս դահլիճում է, եթե մենք սրանից հետեւություն չենք  անում, ոչ մի 21-րդ դար էլ մերը չի լինելու ուղղակի: Ասում եք, որ ձեր փորձը փոխանցելու եք ապագա երիտասարդ սերնդին, բա էսքան տարի իշխանության մեջ եք, բա փոխանցեիք: Էնքան եք դատարկել պահեստայինների նստարանը, որ Սերժ Սարգսյանի իրավահաջորդը Սերժ Սարգսյանն է: Այ սա է այսօրվա իրավիճակը»,- ասաց նա:

Արամ Սարգսյանը Սերժ Սարգսյանին հարցրեց՝ «վարչապետից նախագահ, նախագահից նախագահ, հիմա նախագահից նորից վարչապետ՝ էս դեժավյուից չե՞ք հոգնել էսքան տարի»: Նա ասաց, որ նախկին ելույթը Սարգսյանի, որտեղ ասում է, որ որեւէ մեկը երկու անգամից ավելի չպետք է ղեկավարի, ավելի տպավորիչ էր թվում:

Ինչ վերաբերում է կառավարական ամառանոցի առանձնատանը, որը կառավարության որոշմամբ սեփականության իրավունքով հանձնվում է Սերժ Սարգսյանին՝ Արամ Սարգսյանն ասաց.

«Ձեզնից հետո էլի վարչապետ է լինելու, թողեք, թող այդ մարդը գա այնտեղ ապրի: Ինչի՞ եք մնացել էդտեղ, Ազգային անվտանգության շենքի վերեւում բան կար, հիշում եմ, 99-ին ուզում էիք, գայիք այնտեղ, էլի: Ձեզանից առաջ  էդքան ղեկավարներ են եղել, եկել, գնացել են, որեւէ մեկը չի բան արել մնալու: Ինչի՞ եք էն բաներն անում, որ այսօր հանրությունն այս վիճակին լինի»:

Տպել
4164 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին