Եվրոպայի հայերի համագումարը ողջունում է արժանապատիվ ապագայի կերտման համար մղվող պայքարը

Եվրոպայի հայերի համագումարը ողջունում է հայրենաբնակ ժողովրդի հանուն հզոր, արդար և արժանապատիվ պետություն ունենալու ձգտումը և այդ ուղղությամբ նրա օրինական պայքարը

Հայաստանի Հանրապետության քաղաքական դիմագծի մեջ իշխանության լիակատար յուրացման եւ իշխանական բոլոր լծակների գրավման ընթացքը կյանքի է կոչել այնպիսի օրենքներ եւ որոշումներ, որոնք, ըստ էության, գալիս են ոչ թե հաստատելու եւ ամրապնդելու Խորհրդարանական համակարգը, այլ անհեթեթ աճպարարությամբ եւ խեղաթյուրումներով դյուրացնելու եւ հաստատելու առկա իշխանության վերարտադրումը:

Իշխանության գործունեության արդյունքում, ցավոք, ոչ թե ապահովվել է երկրի լիարժեք անվտանգությունը, զարգացումը, ընկերային արդարությունը և քաղաքացիների բարեկեցությունը, այլ իրենք իրենց առանձնաշնորյալներ համարող փոքրաթիվ մի խմբի շահերի ու քմահաճույքի հաշվին աղքատացել են Հայաստանի բնակչության ստվար զանգվածներ և հարյուր հազարավորներ լքել են երկիրը: Գաղթ, որ պաշտոնական տվյալների համաձայն շարունակվում է՝ ամեն տարի ստանալով ավելի լայն մասշտապներ։

Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հալածանքը, քաղքական բանտարկյալների առկայությունը, դատական վրեժխնդրությունը, երկարաժամկետ անհեթեթ պատիժներն ու ազատազրկումներն օր օրի մեծ ծավալներ են ստանում, ինչն ավելի է խորացնում երկրում առանց այդ էլ առկա լարվածությունների բեւեռացումը, որի արդյունքում մի կողմից կացնահարվում է պատերազմի մեջ գտնվող ժողովրդի համերաշխությունն ու միասնությունը, իսկ մյուս կողմից՝ խայտառակում հայկական պետականության անունն ու համբավը միջազգային հարթակներում։

Ժողովրդի անվիճելի իրավունքն է ազատորեն ընդիմանալ ցանկացած անօրինության եւ կամայականության՝ հաստատելով իր կամքն ու ցանկությունը, անկախ կիրառված օրինախախտումների բնույթից և ժամանակից։

Եվրոպայի Հայերի Համագումարը պաշտպանում եւ աջակցում է իր իրավունքների համար պայքարող Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներին եւ կոչ է անում աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցներին անտարբեր չմնալ, քանզի կշեռքին դրված է մեր պետականության ճակատագիրը: Սփյուռքը իր հայրենիքի նկատմամբ ունի իրավունքներ եւ պատասխանատվություններ, ուստի պետք է ունենա մասնակցություն եւ ներկայություն:

Յուրաքանչյուր պայքար վերջնական հաջողության է հասնում միմիայն ժողովրդի մասսայական առկայության, հետևողականության և հեռատես ու ողջամիտ ղեկավարության շնորհիվ, որի առկայության դեպքում ցանկացած խոչընդոտ դառնում է հաղթահարելի:

Ազատ, ինքնիշխան եւ ժողովրդավարական հայրենիքի ստեղծումը գերագույն նպատակ է:

Եվրոպայի Հայերի Համագումար

Ուփսալա, Շվեդիա

14 ապրիլ 2018 թ.

Տպել
2433 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց