Երևան
12 °C
Այսօր առավոտյան Երեւանի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ դասադուլ են սկսել ընդդեմ Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի:
Ուսանողները դեռ վաղ առավոտից հավաքվել էին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մոտ, որտեղից դասադուլի կոչերով պտտվեցին մյուս մասնաշենքերի բակերով, իրազեկեցին այսօր՝ ժամը 18.30-ին, Ազատության հրապարակում մեկնարկելիք շուրջօրյա հանրահավաքների մասին: Ուսանողները կոչ էին անում միանալ իրենց ու շարժվել Հյուսիսային ավտոկայան՝ դիմավորելու #ԻմՔայլը նախաձեռնության քայլերթի մասնակիցներին։
Դասադուլավոր ուսանողները քիչ առաջ մտան ԵՊՀ կենտրոնական մասնաշենք եւ գիտխորհրդի դահլիճի դռան վրա փակցրեցին Մերժիր Սերժին, #ԻմՔայլը գրությամբ թռուցիկներ:
Մեր զրույցում #ԻմՔայլը նախաձեռնության անդամ, ԵՊՀ ուսանող Վահան Կոստանյանն ասաց, որ այս քայլով իրենք կոչ են անում ԵՊՀ գիտխորհրդի եւ հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ դրսեւորել «քաղաքացիական բարոյականություն», ինչպես երեկ ԵՊՀ ղեկավարությունն էր կոչ անում ուսանողներին եւ միանալ բողոքի ակցիաներին:
Ուսանողները համալսարանում անցկացրած իրազեկման ընթացքում պարբերաբար կարդում էին Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունը՝ ՀՀ նախագահի եւ վարչապետի պաշտոններին չհավակնելու մասին։ Ակցիայի մասնակիցները շենքերի ներսում գտնվող ուսանողներին կոչ էին անում միանալ դասադուլին ու սպասվող հանրահավաքին՝ նշելով որ ԵՊՀ դասախոս Արայիկ Հարությունյանը եւս դասադուլի կոչ է արել։ Այս պահին Հարությունյանը քայլերթի մասնակիցների հետ շարժվում է Երեւան՝ Ազատության հրապարակ:
Դասադուլի մասնակիցները «Քայլ արա, մերժիր Սերժին» վանկարկելով դուրս եկան Երեւանի պետական համալսարանի տարածքից, քայլերթով շարժվեցին դեպի Բաղրամյան փողոց, որտեղից էլ այս պահին ավտոբուսով գնում են #ԻմՔայլը քայլերթի մասնակիցներին ընդառաջ:
Ակցիայի ողջ ընթացքում քաղաքացիական հագուստով մի քանի ոստիկաններ քայլում են ուսանողների հետևից։ Իսկ մի խումբ տղաներ, ներկայանալով որպես ուսանող, պարբերաբար փորձում բախում հրահրել:
Բաղդասարյան ՀայԱրփի
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի թիվ 86 և թիվ 44 մանկապարտեզներում բացվել են վաղ մանկության տարիքի խմբեր. լուսանկարներ
Երևանի թիվ 86 և թիվ 44 մանկապարտեզներում բացվել են վաղ մանկության տարիքի խմբեր. լուսանկարներ
Ջրային պարեկները 42-ամյա սևանցու մեքենայում 100 կգ-ից ավելի սիգ են հայտնաբերել
Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքին կվերադարձվի 13.7 հա մակերեսով հողատարածք
Չինական ապրանքի պակաս չկա Հայաստանում, և ըստ Մարուքյանի՝ Թայվանի հետ կռվի դեպքում մեղավոր կդառնանք. Ղազարյան
Իջևան համայնքին է վերադարձվել քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող 4,1 մլն դրամ արժեքով ևս մեկ հողամաս
ՀՀ ֆինանսների նախարարության նախկին պաշտոնյայի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել
Խոշոր հրդեհ Առինջի առևտրի կենտրոններից մեկի պահեստում. մեկ մարդ հոսպիտալացվել է
«Ջրառ» ՓԲԸ-ն նոր տնօրեն ունի
Պայթյուն ավտոմեքենայում․ կա տուժած
Կառավարության ֆինանսավորմամբ նորոգվել է Երևանի մետրոպոլիտենի «ուղեղը»՝ կարգավարական կենտրոնը
Ստորագրվել է 2026-2030 թթ. Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթուղթը
Հիմնանորոգումից հետո երթևեկության համար կբացվի «Կորեայի ձոր» կոչվող ճանապարհը
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է անծանոթ անձանց չտրամադրել անձնագրային և բանկային տվյալներ
Առաջին առևտրային գործարքը. Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 22 վագոն ադրբեջանական ծագման բենզին. Պապոյան
Բրյուսելում ֆերմերների բողոքի ցույցերն ավարտվել են ԵՄ գրասենյակի առաջ անկարգություններով. տեսանյութ
Ո՞ւր էին ձեր 14 հազար աջակիցները. այս ֆեյքը մինչև ընտրություններ ավելի է մեծանալու. Չախոյան. տեսանյութ
Հեգսեթը որպես ԱՄՆ զինվորականների հավաքագրման խոչընդոտներ նշել է ավելորդ քաշը և «հիմար» լինելը. տեսանյութ
Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցության խորացման հնարավորությունները
Մինչև տարեվերջ նախատեսվում է ապամոնտաժել Սևանա լճի ափամերձ տարածքներում տարբեր անձանց պատկանող 10 կառույց
Հանցավոր ծագում ունեցող ևս 44 մլն դրամ փոխանցվել է պետական բյուջե
Քարակերտ գյուղի 54-ամյա բնակիչը հողամասում թմրամիջոց է պահել
Ucom-ի աջակցությամբ «Արևորդի» ՀԿ-ն իրականացնում է «Խելացի թռչնադիտարկում» կրթական ծրագիրը
Yandex Hall-ում քննարկվել է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
Բյուրեղավանի դպրոցի աշխատակիցները փորձել են կոծկել ծեծկռտուքի դեպքը. ՆԳ նախարարը գրություն է ուղարկել ԿԳՄՍՆ
Հենց այս մարդիկ կարող էին եկեղեցին քանդող Կտրիճին՝ իրենց մեղսավոր ընկերոջը պաշտպանելու գալ. Մանավազյան
Ինչպես է ավտոբուսը հայտնվել ձորում, և ինչու է վարորդը վնասվածքներ ստացել՝ չգտնվելով ներսում. մանրամասներ
ՄԹ-ն մեծապես կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների հետևողական զարգացումը. Ալեքսանդրա Քոուլ
ԱՄՆ-ն դադարեցնում է Գրին քարտի խաղարկության ծրագիրը
Երբ վարչապետը չէր ընդունում, առաջարկեց դուրս գալ «Լուսավոր Հայաստան»-ից. ասել ենք՝ ինչ ուզում ես արա
Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Կապանում մեքենա է այրվել
Ալեն Սիմոնյանը դասային աստիճան է շնորհել
Լոնդոնի միջազգային աճուրդից ինչ եզակի նմուշ է գնելու Հայաստանը. Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել
Թիվ 97 երթուղու ավտոբուսը հայտնվել է ձորում. վարորդը վնասվածքներ է ստացել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Էլեկտրոմոբիլների 2025 թվականի քվոտայի մասին լավ լուր ունենք. Պապոյան
ՔՊ վարչության նիստը տևել է վեց ժամ. քննարկվել են թեկնածություններ. լուսանկարներ
Ինչ վիճակում է հոսպիտալացված Տեր Վրթանես քահանան
Մի ամբողջ ընդդիմություն ուժերի գերլարումով ընդամենը 2200 մարդ էր հավաքել՝ ի պաշտպանություն Կտրիճի. Չախոյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT