Բաղանիսի մոտ Ադրբեջանի դիպուկահարը կրակել է «Սպայկա» ընկերության բեռնատարի վրա

12/04/2018 schedule22:54

 «Սպայկա» ընկերության գյուղացիական համայնքների հետ աշխատանքների համակարգող և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Էդվարդ Անտինյանը րոպեներ առաջ ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, որ Ադրբեջանի դիպուկահարը Տավուշում կրակել է ընկերության բեռնատարի վրա, վարորդը հրաշքով է ողջ մնացել.

 «Րոպեներ առաջ Տավուշի մարզի Բաղանիս գյուղի մոտ ադրբեջանական կողմի դիպուկահարը կրակել է միջազգային բեռնափոխադրում իրականացնող «Սպայկա» ընկերության բեռնատարի` ավելի կոնկրետ հենց վարորդի ուղղությամբ։ Ջարդվել է մեքենայի դիմապակին, բարեբախտաբար վարորդն անվնաս է։ Այս պահին նա շարունակում է իր ընթացքը։ Ուսումնասիրելով նկարը պարզ է դառնում, որ, Աստված մի արասցե, եթե մի 10 սանտիմետր վերև հարվածեր, մենք հիմա զոհ կունենայինք։

Չեմ ցանկանում ավելի մանրամասն բաներ ասել ու հեռու գնացող եզրահանգումներ անել, որպեսզի չմտնեմ ռազմական լրատվության դաշտ, երբ խոսքը մեր թշնամուն է վերաբերում, ուղղակի այսքանը չէի կարող չնշել, որպեսզի ոչ մի ակնթարթ չմոռանանք, թե որքան նենգ է թշնամին, որ նրա համար ոչ մի նշանակություն չունի քաղաքացիական անձի դեմ է պայքարում, թե զինվորականի, պատերազմ է մղում, թե դարանակալ կրակում գյուղացու քրտինքով աճեցրած բերք ու բարիք տեղափոխող մեքենայի վրա։ Ու նաև ոչ մի պարագայում չպետք է մեր զգոնությունը կորցնենք, երբ անցնում ենք նման վտանգավոր տեղամասերով»,-գրել է նա:

Միջադեպի մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նաեւ ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշելով, որ Հայկական ստորաբաժանումների պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է:

Տպել
13637 դիտում

ԿԳ նախարարի եւ ԵԹԿՊԻ ուսանողների հանդիպումն ավարտվել է. նրանք էլի կհանդիպեն

Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ եւ Ծաղկավան համայնքների համար ձեռք կբերվի կոմբայն. Սիփան Փաշինյան

Կառավարությունը 2 համայնքի ղեկավարների արտահերթ ընտրություն անցկացնելու մասին որոշում կկայացնի

Ներդրողի միջոցներով վերգետնյա անցում կառուցելու առաջարկը ինչո՞ւ է մերժվել․ պարզաբանում

Գառնիկ Բադալյանը նշանակվել է Աֆղանստանում ՀՀ դեսպան

Պատվաստման տարեք ձեր երեխաներին. վարչապետը հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Հարալդ Զուր Հաուզենին

Պատրաստվում են անցնել հակագրոհի ամբողջ ճակատով. «Ժողովրդի դեմ խաղ չկան»-ն պետք է ամեն օր ապացուցել

Տիմատիի ու Նազիմայի նոր տեսահոլովակում Հայաստանի բնությունն է՝ իր ողջ շքեղությամբ (տեսանյութ)

Իտալիայում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով 5 վիրավոր ՀՀ քաղաքացի կա. ԱԳՆ

Խոսրով Հարությունյանը դատական հայց է ներկայացրել Արման Բաբաջանյանի դեմ

Հրդեհվել է Սպիտակ քաղաքի զինկոմիսարիատի տանիքը

Հավատարիմ եմ եղել իմ կանանց ու դավաճանել եմ սիրուհիներիս. հայտնի մտքեր Ազնավուրից

Չենք բողոքարկի որոշումը, քանի դեռ դատարանը չի հանդիսանում խախտված իրավունքը վերականգնող մարմին. Սանասարյան

Մայիսի 27-ին դատավորների արտահերթ ժողով է հրավիրվել

Բյուջեի 62 մլրդ դրամ ավելցուկի մի մասով զինվորների և ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա. ինչպես ծախսել մնացածը

Շիրակի մարզից ԱՆ ուղղաթիռով հիվանդ է տեղափոխվել Երեւան

Չենք փորձել մեղավորներ փնտրել այլ ակումբներում. «Արարատ-Արմենիան» պատասխանում է

Ազարը, Ժիրուն հայ են. «Արսենալի» երկրպագուները ծաղրում են Ադրբեջանի պատճառով ստեղծված իրավիճակը

ԵՄ -ն 2019-ին ՀՀ-ին տրամադրվող աջակցությունը ավելացրել է 25 մլն եվրոյով. հանդիպում կառավարությունում

Կրթության եւ գիտության նախարարը բողոքող ուսանողներին հրավիրել է նախարարություն