#ԻմՔայլը Բեռլինից Ազատության հրապարակ է գալիս. երկընտրանքի մեջ ընտրեց Ազատության հրապարակը

Ապրիլի 13-ին Ազատության հրապարակում տեղի է ունենալու հանրահավաք Սերժ Սարգսյանի վարչապետացումը կանխելու նպատակով: Պայքարի մեկնարկը տրվեց Գյումրիից: Այդ նպատակով ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության հետ ճանապարհային 14+4 քարտեզ կազմեց եւ 14 օրում Գյումրիից Երեւան պետք է գա` քայլելով 200 կիլոմետր: Սա հիմք դրեց #ԻմՔայլը նախաձեռնությանը: Այսպիսով՝ Փաշինյանը, քայլելով 200 կիլոմետր, անում է իր քայլը՝ ակնկալելով Հայաստանի բոլոր քաղաքացիների, սփյուռքում բնակվող հայության աջակցությունը, որպեսզի ապրիլի 13-ին՝ ժամը 18:30-ին, բոլորը միահամուռ ուժերով գնան Ազատության հրապարակ եւ պայքարեն Սերժ Սարգսյանի իշխանության հավերժացման դեմ:

Նախաձեռնությանը միացան հասարակական եւ քաղաքական գործիչներ, մի շարք քաղաքացիներ: #ԻմՔայլը նախաձեռնությանը միացավ նաեւ ՄերժիրՍերժին նախաձեռնությունը: Կան քաղաքացիներ, որոնք արտերկրից են գալիս՝ միանալու համար այս պայքարին:

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում բնակվող Դավիթ Քալանթարյանն այսօր առավոտյան լինելու է Երեւանում, որպեսզի ժամը 18:30-ին Ազատության հրապարակում մասնակցի շուրջօրյա հանրահավաքներին: Դավիթ Քալանթարյանը մասնագիտությամբ ֆիզիկոս է, համագործակցության շրջանակներում աշխատել է Ռուսաստանում, իսկ այժմ շարունակում է իր աշխատանքը Գերմանիայում:

Մեզ հետ զրույցում Քալանթարյանը նշեց, որ ինքն իրեն ՀՀ քաղաքացի է համարում: Նա մինչ օրս հանրահավաքների չի մասնակցել: Գերմանիայում ապրում է լավ պայմաններում` կնոջ եւ երկու դստրերի հետ: Կենցաղային առումով ամեն ինչ լավ է, պարբերաբար հյուրընկալում է իր բարեկամներին, բայց միեւնույն է՝ Հայաստանում ինքն ու իր բարեկամներն ավելի լավ են զգում իրենց:

Դավիթ Քալանթարյանը, անելով Իր Քայլը, հայ հասարակությունից ակտիվություն է ակնկալում եւ նշում, որ եթե իրոք դժգոհ են ներկա վիճակից, ուրեմն պետք է դուրս գան ու իրենց դժգոհությունը արտահայտեն: Մեր հարցին՝ իշխանափոխության դեպքում պատրաստվո՞ւմ է վերադառնալ հայրենիք, Քալանթարյանը պատասխանեց. «Կարծում եմ, առանց դրա էլ պետք է հետ գամ, իսկ այդ դեպքում՝ առավել եւս»:

Քալանթարյանը նշեց, որ իր համար ամոթ է, որ մեր երկրում կարող է Սահմանադրություն փոխվել՝ իշխանությունը հավերժացնելու համար: «Մեխանիկորեն նման բաների մասին մտածելուց՝ ես միշտ մտաբերել եմ հետամնաց երկրներին, ու մենք էլ, իմ կարծիքով, քաղաքակիրթ աշխարհի աչքում հավակնում ենք էտ շարքը մտնելուն»,- ասաց Քալանթարյանը:

Բեռլինում բնակվող մեր հայրենակիցը սպասվող հանրահավաքներից նվազագույնը ակնկալում է, որ Սերժ Սարգսյանը չմնա երկրի ղեկավարի պաշտոնին: «Բոլորն էլ հասկանում են, որ Հայաստանում հավերժ դիկտատոր չի կարող լինել»,- ասաց Քալանթարյանը: Նա ակնկալում է, որպեսզի ստեղծվի ժամանակավոր կառավարություն, որը կձեւավորի այնպիսի միջավայր, որ ժողովուրդը հնարավորություն կունենա ընտրությունների միջոցով ձեւավորել բալանսավորված իշխանություն: Քալանթարյանն ասաց, որ պատրաստվում է Ազատության հրապարակում մնալ շուրջօրյա ու հենց այդ նպատակով է գալիս Հայաստան:

Քալանթարյանի կոչ է անում հայ հասարակությանը. «Ես փոքր մարդ եմ կոչերի համար, բայց ամեն դեպքում, եթե դժգոհ եք, ուրեմն արեք ձեր քայլը, ու արդյունք կլինի»:

«Վաղվանից սկսում եմ իմ քայլը կամ էլ թռիչքը (ինքնաթիռով) Բեռլինից դեպի Ազատության հրապարակ: Մի քանի օր եմ Հայաստանում ու որևէ մեկին հատուկ չեմ այցելելու, տանը չեմ լինելու, որ մեր տանը հանդիպենք։ Շատ եմ ուզում հարազատներիս տեսնել ու հուսով եմ՝ ընկերներիս մեծ մասին հանդիպելու եմ Ազատության հրապարակում։ Այդպես եմ մտածում, որովհետև շատերին՝ ում կուզեի տեսնել, ստրուկ չեն, ու կամաչեն մի երկրի քաղաքացի լինել, որտեղ կա դիկտատոր: Եթե նույնիսկ հաղթանակ չլինի (չնայած հավատում եմ, էս անգամ կլինի), եկեք, որ դուք ձեզ հետո հանգիստ զգաք ու ձեզ չասեն՝ իսկ դուք որտե՞ղ էիք»,- գրված է Քալանթարյանի ֆեյսբուքյան էջում:

Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքից Աննան նույնպես եկել եւ միացել է #ԻմՔայլը նախաձեռնությանը:

ՀՀ քաղաքացի ազգությամբ հույն Նիկոլայ Նիկոլայիդին երկընտրանքի մեջ ընտրել է Ազատության հրապարակը: Նիկոլայը աշխատում է Xntrends ltd (կազմակերպության անունը նշեց, քանի որ արդեն իր ընկերների կողմից հանրայնացվել էր) ծրագրավորման ընկերությունում, աշխատավայրից ապրիլի 17-ի համար ազատ օր է խնդրել՝ նշելով, որ ցանկանում է գնալ եւ մասնակցել Սերժ Սարգսյանի վարչապետացման դեմ պայքարի հանրահավաքին, ինչին երկու օր շարունակ հետեւել են դաստիարակչական խորհուրդներ, որ պետք չէ գնալ: Իսկ դրանից հետո ամեն ինչ հասել է անձնական վիրավորանքների եւ սպառնալիքների դաշտ:

Նիկոլային երկընտրանքի առաջ են կանգնեցրել եւ ժամանակ են տվել մտածելու` կամ սուսուփուս մնա աշխատի, կամ դուրս գա աշխատանքից եւ գնա ցույցերի: Եւ որպես սպառնալիք ասվել է, որ եթե որոշի երկրորդ տարբերակը, ապա պետք է փոխհատուցի իր համար անցկացրած թրեյնինգների վրա ծախսված 910 հազար դրամը: Նիկոլայիդիին առաջարկել են դիմում գրել, որի դեպքում նա պետք է վճարի վերոնշյալ 910 հազար դրամը: Նա որոշել է չհանձնվել եւ վաղվանից այլեւս աշխատանքի չգնալ՝ նշելով, որ մասնակցելու է երթերին եւ հանրահավաքներին:

Նիկոլայը Android ծրագրավորող է, մեզ հետ զրույցում նշեց, որ այլեւս նման ղեկավարության հետ չի աշխատի, գործադուլ կսկսի եւ կմասնակցի ցույցերին, իսկ գումարը չի պատրաստվում վճարել: Թե ի՞նչ սպասելիքներ ունի նա հանրահավաքից նշեց՝ քաջ գիտակցում է, որ շատ դժվար է լինելու կանխել Սերժ Սարգսյանի վերընտրվելը, բայց եթե հաջողվի գեներացնել համապատասխան թվաքանակով ժողովուրդ ու փակել ԱԺ-ի մուտքը, ապա իրատեսական է այդ պլանը:

Նիկոլայ Նիկոլայիդին համարում է, որ Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի կանխումը պետք է լինի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու թիվ մեկ խնդիրը: Նիկոլայը նշեց, որ իրեն կոտրելը դժվար է, նրա կոչը հայ ժողովրդին այսպիսին էր. «Ուզում եմ, որ մարդիկ չվախենան, եթե նրանց փորձեն ճնշել աշխատավայրում ու վստահ արտահայտեն իրենց կարծիքը»:

Նիկոլայ Ավետիսյան

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 13-ի համարում:

Տպել
3392 դիտում

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով