Ազատության ջահից խեդվում էին, նյարդայնանում, խուճապի մատնվում, սրտնեղում, ոգեւորվում

Երեկ խորհրդարանում երկրորդ անգամ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորները ԱԺ ամբիոնից իրազեկեցին ապրիլի 13-ից Ազատության հրապարակում սպասվող շուրջօրյա հանրահավաքների մասին: Պատգամավոր Արարատ Միրզոյանը մոտեցավ ԱԺ ամբիոնին եւ հայտարարեց կայանալիք հանրահավաքի մասին, այնուհետ հանեց ֆայերը, վառեց այն եւ նշեց, որ սա «Ազատության ջահ»-ն է: Նրան միացավ նաեւ պատգամավոր Լենա Նազարյանը: ՔՊ-ի պատգամավորների այս քայլից հետո ԱԺ լիագումար նիստերի դահլիճն ամբողջությամբ ողողվեց գունավոր ծխով: ՀՀԿ-ական պատգամավորներից Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ շոուն չի ստացվել, իսկ ԱԺ կանոնակարգով սահմանված կարգով համապատասխան քայլեր կձեռնարկվեն: Մասնագիտությամբ մանկաբույժ, խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանն էլ մեկ այլ մտահոգություն հայտնեց՝ հանկարծ աշխատակիցների առողջությանը վտանգ չսպառնա կամ հրդեհ չբռնկվի:

«Պատկերացնում ենք, եթե այստեղ հրդեհ լինի, 700 հոգու կյանքը կվտանգվեր: Ես սա ընդունելի չեմ համարում»,- ասաց Բաբլոյանը:

Մեր զրույցում Արարատ Միրզոյանը մեկ անգամ եւս նշեց, որ այդ նյութը անվտանգ, անվնաս է: Օգտագործվում է մարզադաշտերում եւ վաճառվում է ամբողջ աշխարհում: Մեր հարցին՝ ԱԺ նիստերի դահլիճում կարելի՞ է կիրառել, Միրզոյանը պատասխանեց. «Ազգային ժողովի դահլիճը բավականին ընդարձակ տարածք է եւ չի վնասի մարդկանց»:

ՔՊ-ի պատգամավորների այս ակցիան խիստ ջղաձգել էր ՀՀԿ-ական պատգմավորներին: Նրանք մասնավոր զրույցներում նշում էին՝ հատկապես նյարդայնացած են այն հանգամանքից, որ նախապես տեղյակ չեն եղել, թե իրենց ինչ «անակնկալ» է սպասվում: Այնուամենայնիվ, ՀՀԿ-ականները Միրզոյանին տեսնելով ամբիոնի մոտ արդեն հասկացել են, որ Լենա Նազարյանի նախորդ ելույթի տրամաբանական շարունակությունն է լինելու: Սակայն, երեկ օրվա վերջին ՀՀԿ-ականներից մեկը կրկին մասնավոր զրույցում նշեց, որ չէին էլ կարող պատկերացնել, որ նման բան կարող է լինել: Մեր հարցին՝ արդյո՞ք ապրիլի 13-ից մինչեւ 17-ը տեղի ունենալիք քայլերից էլ ՀՀԿ-ն անակնկալի կգա, մեր զրուցակիցը նշեց, որ պատրաստված են, բայց ավելորդ զգուշությունը ոչ ոքի չի խանգարի:

ՀՀԿ-ն միակ խմբակցությունը չէ, որ երեկ ՔՊ-ի երկու պատգամավորների նախաձեռնությունից անակնկալի եկավ: Բանից անտեղյակ էին նաեւ ԵԼՔ-ի Լուսավոր Հայաստանի թեւի ներկայացուցիչները: Նրանցից Գեւորգ Գորգիսյանն ավելի շատ նյարդայնացավ, քան ԱԺ փոխխոսնակը: Նա պահանջեց անգամ լրացուցիչ ընդմիջում հայտարարել, իսկ վերջում այլ ելք չունենալով թաշկինակով սկսեց պաշտպանվել ծուխը շնչելուց: Գորգիսյանն այնքան էր նյարդայնացել, որ դահլիճից դուրս գալուց խփել էր «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի բարձրախոսին, երբ թղթակիցը խնդրել էր մեկնաբանել իր դաշինքի պատգամավորների նախաձեռնությունը:

Լուսավոր Հայաստանի պատգամավորները նախապես տեղյակ չեն եղել ՔՊ-ի ակցիայի մասին: Մանե Թանդիլյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս քայլը գործընկերային չէ եւ պետք է իրենք անակնկալի չգային:

«Իրականում այս ակցիայի մասին մենք տեղեկություն չենք ունեցել, եւ ես գտնում եմ՝ դա գործընկերային չէ՝ գալ այստեղ եւ առանց մեզ հետ քննարկելու նմանատիպ ակցիա անել: Ես, իհարկե, շատ ավելի կողջունեի, եթե այդ քայլը քննարկված լիներ: Այնուամենայնիվ, քանի որ դահլիճում հեգնական արտահայտություններ էին հնչում, ես կոչ արեցի գործընկերներին՝ չհեգնել իրավիճակը և ըմբռնումով մոտենալ»,- ասաց Թանդիլյանը:

Նկատենք նաեւ, որ Մանե Թանդիլյանն ավելի վաղ ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ պետք չէ ՔՊ-ի այս գործողությանը հեգնանքով արձագանքել:

«Սա դրդված քայլ էր առ այն, որպեսզի կարողանանք հասկանալ Հայաստանում տիրող իրավիճակը, եւ սա կոչ է՝ ուղղված քաղաքացուն»,- ասաց նա եւ շարունակեց, որ նման կերպ իր գործընկերները փորձել են ուշադրություն գրավել եւ խնդրեց դրան վերաբերվել որպես ըմբոստության քայլ ու չհեգնել: Միաժամանակ նա համաձայնեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ, որ միգուցե այս նյութը կարող է վնասել առողջությանը:

Անկախ հնչած կարծիքներից, Լենա Նազարյանն ու Արարատ Միրզոյանն Աժ-ում ակցիա անելուց հետո կրկին միացան քայլարշավին, իսկ քաղաքական դաշտը երեկ այդպես էլ չհանդարտվեց: Օրվա եւ ժամի բավականին տարօրինակ փոփոխություններով իշխող ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրեց, որտեղ քննարկվեց վարչապետի թեկնածության հարցը, թեեւ առանձնապես նոր ասելիք չկար: Այստեղ միայն ուշագրավն այն է, որ ՀՀԿ-ն նախորդ օրվա փոխարեն այսօր պետք է նիստ հրավիրեր, իսկ երեկ հրավիրված նիստը երկու ժամ առաջ գցեցին: ՀՀԿ-ի այս շտապողականությունն ուղիղ կապ ունի ընդդիմադիրների գործողությունների հետ: Երեկ ԳՄ-ի նիստի մեկնարկից մոտ մեկ ժամ առաջ Մելիք Ադամյան փողոցը ոստիկանական խիստ հսկողության տակ վերցվեց: «Օպերացիան» գլխավորում էր Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որը հրաժարվեց ՀԺ-ին պարզապանումներ ներկայացնել, թե ինչու են ոստիկանական ուժեր կենտրոնացնում ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակի տարածքում:

ԳՄ նիստին զուգահեռ Մելիք Ադամյան փողոցի սկզբնամասում՝ Տիգրան Մեծ պողոտայի հատվածից սկսվեց բողոքի ակցիա: Ցուցարարները Սերժ Սարգսյանի ծաղրանկարներով թռուցիկներ էին բաժանում, ապա բարձրախոսի միջոցով միացրեցին Սերժ Սարգսյանի 2014 թվականի հայտնի ելույթը, որտեղ նա ասում է, որ վարչապետի պաշտոնին չի հավակնի: Ցուցարարներին չհաջողվեց առաջ գնալ, նրանք նպատակ ունեին շրջափակել ՀՀԿ-ի գրասենյակը, բայց ոստիկանական պատնեշը թույլ չտվեց առաջ ընթանալ: Նիստից հետո, երբ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ վարչապետի իրենց թեկնածուն Սերժ Սարգսյանն է, ակտիվիստները երթ սկսեցին դեպի Բաղրամյան 26: Ճանապարհին նրանք փակեցին Մաշտոցի պողոտայի արագաչափ սարքերից մեկի տեսախցիկը, իսկ ԱԺ-ի մոտից, երբ ցանկանում էին քայլել դեպի Բաղրամյան 26, ոստիկանությունը փակեց նրանց ճանապարհը, որտեղ էլ երթն ավարտվեց:

Այնուհանդերձ, ՀՀԿ-ում կարծում են, որ փողոց դուրս գալով երկրում իրավիճակ չի փոխվելու, քանի որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում քաղաքացին կուսակցությանը 58 մանդատ է վստահել: ԳՄ-ի նիստից հետո Շարմազանովից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք հնարավոր չէ, որ ժողովուրդը փոշմանել է մեկ տարի առաջ կատարած իր ընտրության համար եւ հիմա փողոց դուրս գալով՝ փորձում է իրավիճակ փոխել: ՀՀԿ խոսնակն ասաց.

«Փոշմանելը քաղաքական կատեգորիա չէ: ԱԺ նախագահի տեղակալին նման սիրողական հարցեր մի տվեք: Եթե որեւէ մեկը փոշմանել է, ապա փոշմանել է այլ խմբակցությունում»,- ասաց նա:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 12-ի համարում:

Տպել
3342 դիտում

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ