Ադրբեջանը բռնապետություն է, սակայն դա չի անհանգստացնում Եվրոպային. Լեյլա Յունուս

Այն ժամանակ, երբ ապրիլի 11-ին նախագահական ընտրություններին Իլհամ Ալիեւը պետք է հաստատի իր տեղը երկրի ղեկավարի պաշտոնում, Ալիեւի ռեժիմի գլխավոր ընդդիմադիրներից մեկը՝ Լեյլա Յունուսը, ֆրանսիական Liberation թերթին պատմում է ադրբեջանական բանտերում մշտապես կիրառվող կտտանքների մասին:

«Պաշտոնապես Ադրբեջանը հանրապետություն է, սակայն իրականում այն սուլթանություն է: Նախագահը՝ մեր բռնապետը, առաջին անգամ ընտրվել է 2003թ.: Այսօր Ադրբեջանում արդեն չկան անկախ իրավապաշտպաններ, լրագրողներ: Քաղբանտարկյալների մեր ցուցակում 161 մարդ կա, որոնց թվում 12 լրագրող եւ բլոգեր, մեկ պոետ եւ մեկ արձակագիր: 

Նրանցից մի քանիսը բանտարկության մեջ են գտնվում արդեն շուրջ 20 տարի: Ռուսաստանում, որը Ադրբեջանի համեմատությամբ ավելի ուժգին քննադատության է ենթարկվում ԵՄ-ի կողմից, ավելի քիչ քաղբանտարկյալներ կան»,- նշում է Յունուսը:

«Եվրախորհուրդը, որի կազմի մեջ մտնում է նաեւ Ադրբեջանը, հավանություն չի տվել նրա հանդեպ ոչ մի պատժամիջոցի, թեպետ համարում է իրեն մայրցամաքի գլխավոր իրավապաշտպան կազմակերպությունը: Նոյեմբերին Ալիեւը եկավ Բրյուսել եւ հանդիպեց Ֆեդերիկա Մոգերինիի հետ, ով հայտարարեց, որ ԵՄ-ն եւ Ադրբեջանը լավ հարաբերություններ ունեն, մինչդեռ ամեն տարի մեր երկրում մարդիկ են մահանում կտտանքների պատճառով»,- ասել է Յունուսը:

«Ադրբեջանը բռնապետություն է, թեպետ դա չի անհանգստացնում Եվրոպային: Մենք պահանջում էինք պատժամիջոցներ, սակայն ապարդյուն: Այսօր իրավիճակն Ադրբեջանում չափազանց վտանգավոր է. մենք մոտ ենք տնտեսության փլուզմանը: Դրա արդյունքում շատերն են լքում Ադրբեջանը եւ մեկնում Ռուսաստան: Մեզ անհանգստացնում է Իրանի կողմից աջակցություն ստացող մահմեդական խմբավորումների հզորության աճը, հնարավոր է՝ երկրում ճգնաժամ սկսվի՝ սիրիականին շատ նման»,- ասել է իրավապաշտպանը:

«Պատժամիջոցներ չեն կիրառվում, քանի որ մենք ունենք նավթ եւ գազ, որոնցից կախված է Եվրոպան, որը ձգտում է ավելի անկախանալ ռուսական էներգակիրներից: Դա աշխարհաքաղաքականության եւ ֆինանսների հարց է: Ալիեւն ասել է, որ ինքը կոչնչացնի Ադրբեջանի քաղաքացիական հասարակության բոլոր ինստիտուտները: Նրանք մեզ համարում են ժողովրդի թշնամիներ: Նրանք մեզ հետապնդում են նույնիսկ եվրոպական երկրներում»,- ասել է Յունուսը:

Տպել
4776 դիտում

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին