ԵՊԲՀ-ում քննարկվել են պաշտպանության և առողջապահության նախարարությունների մշակած նախագծերը

09/04/2018 schedule22:32

Ի կատարումն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի և ՀՀ վարչապետի 22.02.2018թ. N 168-Ա որոշման` ՀՀ պաշտպանության նախարարությունը ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների հետ համատեղ նախապատրաստել է «Քաղաքացու առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, հետազոտման և փորձաքննության ուղեգրման կարգերը, հետազոտում և բժշկական փորձաքննություն իրականացնող մարմինները և դրանց գործունեության կարգը, փորձաքննության եզրակացությունների ձևերը, բժշկական հետազոտությունների և բժշկական հաստատությունների ցանկերը, իրականացված ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը սահմանելու և ՀՀ կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» և «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին» ՀՀ Կառավարության որոշումների նախագիծը:

ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի եւ լրատվույան վարչության փոխանցմամբ, ապրիլի 9-ին Երևանի պետական բժշկական համալսարանում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանի ղեկավարությամբ անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ՀՀ պաշտպանության, առողջապահության նախարարությունների, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներին, հանրապետության առաջատար բժիշկ մասնագետներին են ներկայացվել մշակված նախագծերով նախատեսվող փոփոխությունները։

Փոփոխությունների հիմնական նպատակներն են զինապարտների բժշկական և զինծառայողների ռազմաբժշկական փորձաքննության կարգը համապատասխանեցնել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի և այլ ղեկավար փաստաթղթերի պահանջներին, ապահովել փորձաքննության կարգի հանրային թափանցիկությունը և իրավական տեսանկյունից նվազ խոցելիությունը, բացառել ոչ հստակ բնութագրող, հակասական, վերացական պարզաբանումները և փորձաքննական սահմանային ախտորոշումները, դրանով իսկ նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը, կանոնակարգել ՌՈՒՀ-եր (ԲՈՒՀ-եր) դիմորդների և սովորողների բժշկական փորձաքննությունը, հնարավորություն ստեղծելով ավելի մեծ թվաքանակի դիմորդներ ընդգրկելու ՌՈՒՀ-երի և ԲՈՒՀ-երի ընդունելության քննություններին, առանց զինապարտների և զինծառայողների առողջությանը վնասելու` հնարավորություն ընձեռնել առողջական որոշակի սահմանափակումներով ՀՀ քաղաքացիներին՝ կատարելու սահմանադրական պարտքը, զինծառայողներին՝ շարունակելու ծառայությունը զինված ուժերում, բարձրացնել զորամասերի հրամանատարության հնարավորությունները մարտական հերթապահության, մարտական պատրաստության կազմակերպման և ամփոփիչ, տեսչական ստուգումների ընթացքում գնահատման ցուցանիչների բարելավման ուղղությամբ։

Այս ամենին հասնելու համար հստակեցվել են բոլոր կարգի ռազմաբժշկական (բժշկական) փորձաքննություն իրականացնող հանձնաժողովների գործառույթները, խնդիրները, իրավասությունները, որոշումների և եզրակացությունների ձևերը, փորձաքննական որոշումների բողոքարկման կարգը։ Հնարավորություն է ընձեռվել ամբուլատոր-պոլիկլինիկաներում ռազմաբժշկական հանձնաժողովներ ստեղծելու և փորձնական ծրագիր իրականացնելու միջոցով զինկոմիսարիատների ռազմաբժշկական հանձնաժողովները փոխարինելու համար։ Ամբողջությամբ վերանայվել են հիվանդությունների, ֆիզիկական թերությունների ցանկը, պարզաբանումների մասը, սահմանափակումների բնութագրումները և որոշ հիվանդությունների սահմանափակումների պարզաբանումներում ավելացվել է նոր եզրույթ` «Ծառայություն հեշտացված օրվա կարգացուցակով»։

Նախագծերի հաստատման դեպքում ակնկալվում է կոռուպցիոն ռիսկերի էական նվազում, զինծառայողների իրավունքների պաշտպանվածության մակարդակի բարձրացում ու փորձաքննության որակի բարելավում, խրոնիկական հիվանդությունների սրացման դեպքերի նվազում, զորամասերում ներքին ծառայության, մարտական հերթապահության կազմակերպման բարելավվում։ Ոչ պիտանի ճանաչված սահմանային տարիքի չհասած սպաների, են­թա­սպա­նե­րի և պայմանագրային ծառայության շարքային կազմի զինծառայողների նկատմամբ անհատապես որոշում կայացնելու արդյունքում փորձառու և բանիմաց զինծառայողներին հնարավորություն կընձեռնվի շարունակել ծառայությունը զինված ուժերում։ Բացի այդ` կամփոփվեն բովանդակային տեսանկյունից միանման մի շարք հրամաններ, ինչը դյուրին կդարձնի հրամանատարների և կադրային մարմինների գործունեությունը։

Տպել
2007 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց