Պտույտ մը Ստամբուլի թաղերի մեջ

Այս տարվա մարտի 1-ին չեղյալ հայտարարվեցին հայ-թուրքական արձանագրությունները, որոնք նախաստորագրվել էին 2009թ.-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում։ Մեր քաղաքական-փորձագիտական դաշտը բավական բուռն արձագանքեց այս իրողությանը, իսկ ահա Թուրքիայում, մեղմ ասած, այս մասին որպես այդպիսին քննարկումներ չեղան։ Թուրքական իշխանությունների կողմից եւս որևէ արձագանք չեղավ։ Իհարկե, միամիտ կլինի մտածել, որ թուրքական դիվանագիտությունն անտարբեր է Հայաստանի նկատմամբ: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները բացակայում են, իսկ Թուրքիայում կա հայ համայնք, որը զգում է մեր կարիքը: Մեզ համար շատ կարեւոր է Թուրքիան հասկանալ ներսից, ծանոթանալ այնտեղ տիրող տրամադրություններին. մենք այնտեղ ունենք հոգևոր ներկայություն, հարուստ պատմական ժառանգություն, կորուսյալ հայրենիք եւ վերջապես պոլսահայ համայնք, համշենահայեր, մարդիկ, ովքեր ծնվել ու ապրում են Թուրքիայում՝ դիմակայելով բոլոր դժվարություններին։

Թուրքիա ասելիս շատերս առաջինը միգուցե պատկերացնում ենք Ստամբուլը՝ պատմական Կոնստանդնուպոլիսը։ Հռոմեական, Բյուզանդական եւ այնուհետ Օսմանյան կայսրության մայրաքաղաքը, որի համար պայքարել ու կռվել են շատերը, բայց ի վերջո հաղթել է թուրքական համառությունն ու խորամանկությունը։ Երբ ոտք ես դնում Ստամբուլ, առաջինը, որ տպավորում է՝ քաղաքի մեծությունն է. սա իհարկե բնական է, քանի որ այն Եվրոպայի ամենամեծ քաղաքն է։ Այստեղ հատվում են Եվրոպան ու Ասիան, հինն ու նորը, ժամանակակիցն ու ավանդականը։ Հակադրությունների քաղաք է Ստամբուլը․ փողոցով քայլում են երկու ընկերուհիներ՝ մեկը ժամանակակից հագուկապով, մյուսը՝ ոտքից գլուխ հիջաբով ծածկված։ Այսպիսին էլ մարդկանց մտածելակերպն է՝ կիրթ ու զարգացած, միաժամանակ առևտրային ու ավանդական։

Բոսֆորը աղմկոտ ու եվրոպական Ստամբուլը բաժանում է խաղաղ ու հանգիստ ասիականի՝ պահելով հանդարտության մեջ։ Չնայած քաղաքի մեծությանը՝ այստեղ երթեւեկը հստակ է ու կազմակերպված․ չես հոգնում ու մնում խցանումների մեջ, ինչպիսին երեւանյան երթեւեկության դեպքում է։ Հայերի ներկայության հետքերը Ստամբուլում գրեթե ամեն քայլափոխի են։ Հայերը Պոլսում ապրել են դեռ Բյուզանդական կայսրության ժամանակներից։ Ցեղասպանությունից առաջ հայերի թիվը Պոլսում հաշվվում էր մոտ 150 000, հիմա՝ ցեղասպանությունից 103 տարի անց, 50 000-70 000՝ չհաշված Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնածների թիվը։ Սկյութարը Ստամբուլի այն թաղամասերից մեկն է, որտեղ հայերի ներկայության հետքերը բազմաթիվ են։ Սկյութարը միշտ էլ հայաշատ է եղել։ Ժամանակին այստեղ ապրել ու ակտիվ գործունեություն են ծավալել  բարերար Գալուստ Գյուլբենկյանը, քաղաքական գործիչ Գաբրիել Նորատունկյանը, գրողներ Պետրոս Դուրյանը, Լևոն Շանթը, Զաբել Եսայանը եւ այլ հայտնի ու անհայտ հայեր։ Հայկական հետքի խոսուն վկաներից մեկը 1551 թվականին հիմնադրված Սկյութարի Հայկական գերեզմանատունն է։ Այստեղ են հանգչում Սկյութարի սոխակ Պետրոս Դուրյանը, հայտնի ճարտարապետներ Բալյան ընտանիքի անդամները (տոհմի դամբարանն է այստեղ)։

Բալյանների ճարտարապետական գլուխգործոցներից մեկն էլ Դոլմաբահչեի պալատն է, որը կառուցվել է 1843-1856 թթ-ին Աբդուլ Մեջիդ 1-ին սուլթանի համար։ Շինարարությունը սկսել է Կարապետ Ամիր Բալյանը, ավարտին հասցրել որդին՝ Գաբրիել Բալյանը։ Աշխարհին հիացրած այս պալատում, ի դեպ, կարելի է գտնել Հովհաննես Այվազովսկու նկարների հավաքածուն. այս նկարներն Այվազովսկին նկարել է սուլթանների պատվերով։ Այսօր Բալյանների ճարտարապետական մտքի գոհարներից մեկը՝ Դոլմաբահչեն, Ստամբուլ այցելող զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից է։

Ստամբուլի ամենահայտնի վայրերից մեկը Թաքսիմ հրապարակն է, որտեղ հաճախ են կազմակերպվում ցույցեր ու բողոքի ակցիաներ։ Թաքսիմից ձգվում է Իստիկլալ պողոտան, կարելի է ասել՝ Ստամբուլի Հյուսիսային պողոտան, քանի որ բրենդայինն ու նորը հենց այստեղ են։ Իստիկլալում է գտնվում հենց Թուրքիայի միակ հայկական հրատարակչատունը՝ «Արասը»։ Այստեղ տպագրվում են հայերեն և թուրքերեն գրքեր։ Գեղարվեստական գրքերից զատ հրատարակվում են հայոց պատմության, ազգագրության վերաբերյալ ուսումնասիրություններ, հուշագրություններ։ «Արասը» հայապահապան կենտրոններից մեկն է։ Պոլսահայերի և ոչ միայն նրանց համար տեղեկատվության կարևոր աղբյուրներից մեկը «Ակօս» երկլեզու շաբաթաթերթն է։ Հանդիպումները թերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանի, լրագրող Վահագն Քեշիշյանի և մյուսների հետ հնարավորություն տվեցին ինչ-որ չափով հասկանալ այսօրվա թուրքական քաղաքականության էությունը, պոլսահայ համայնքի խնդիրները։

Ըստ էության, վերջին տարիներին Թուրքիան ավելի ազգայնական է դարձել, հայերի կյանքը՝ բարդացել, կա լեզվաիմացության՝ հայերենին տիրապետելու, հասկանալու խնդիր։ Չնայած պատրիարքարանի շուրջ ստեղծված իրավիճակին ու այլ խնդիրներին՝ համայնքի համախմբող գործոններից մեկը եկեղեցին է ու հավատը։ Պոլսահայերը դիմավորում Հայաստանաբնակ հայերին դիմավորում են մեծ ուրախությամբ ու հուզմունքով, խոսելու, լսելու կարոտով։ Մի փոքր այլ է համշենահայերի վիճակը։ Նրանք է՛լ ավելի են կտրված սեփական արմատներից ու ինքնությունից: Շատ քչերն են, որ գիտակցում ու ընդունում են իրենց հայկական ինքնությունը։ Հաջողվեց հանդիպել համշենահայերի, ովքեր կապված են իրենց արմատներին։ Մարդիկ, ովքեր մեծ ուրախությամբ, ջերմությամբ ու հարազատի պես դիմավորեցին։ Հայրենիքի կարոտն այդ պահին մեզնից առան։ Հայաստանցիների «խոպանի» ուղղություններից մեկն էլ Թուրքիան է։ Այստեղ հանդիպեցինք վարպետ Հայկոյին՝ Դսեղ գյուղից, որը 17 տարի ապրում է Ստամբուլում ու ինչպես ինքը նշեց՝ «տիրապետում է գրեթե բոլոր արհեստներին, անում ամեն գործ»։ Հայ արհեստավորները մեծ համբավ ունեն Թուրքիայում նաև այսօր։

Ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ հիմա ազգային փոքրամասնությունների համար Թուրքիայում ապրելը բարդ է իշխանությունների ազգայնական քաղաքականության պատճառով։ Չնայած իրենց առօրյա հոգսերով ապրող թուրքերը քաղաքականությունից հեռու են։ Համենայնդեպս, այդ տպավորությունն էր Ստամբուլում։ Կյանքն այնքան եռուն է քաղաքում, որ մարդիկ ժամանակ էլ չեն ունենում քաղաքական հարցերի մասին մտածելու։ Ի տարբերություն Հայաստանի՝ այստեղ բոլորս նաեւ մի քիչ դիվանագետ ենք։ Հասարակ թուրք վաճառողը, լսելով, որ Հայաստանից ենք, ասում է, որ գիտի հայկական կոնյակի մասին, մյուսն էլ զարմանում է, որ հայ ենք, ասում է՝ Հայաստանի հայերը չեն կարող թուրքերեն իմանալ։ Բարի գալուստներով ու ողջյուններով է հիմնականում սահմանափակվում հայերի հետ շփումը։ Գործը քաղաքականությանը չի հասնում։ Սա, իհարկե, միայն առօրյա շրջանակներում։ Գիտության մեջ ամեն ինչ լրիվ այլ է։ Այստեղ քաղաքականությունը մեծ դերակատարում ունի։ Օրինակ` Թուրքիայի ամենամեծ գրադարաններից մեկում՝ «Իսամ»-ում (ISAM), տեղեկացանք, որ հայերին վերաբերող նյութերի մեծ մասը գողացել են: Թե ովքեր են գողացել՝ տեղեկություն չկա։ Ամենայն հավանականությամբ, ոչ թե գողացել են, այլ լավ մաքրել։ Կասկած չկա, որ այսպիսի երեւույթ կա գրեթե բոլոր գիտական, կրթական հաստատություններում, ընդ որում՝ պետության հսկողությամբ։ «Հզոր» Թուրքիան վախենում է հայից ու նրա թողած ժառանգությունից։ Սեփական երկրում իր սեփական ներկայությունը հաստատում թուրքական դրոշների տարափով, որոնք ամենուր են՝ ավտոբուսներում, տներում, փողոցներում, պատշգամբներից կախված, Էրդողանի պաստառների հետ միասին, որոնք խոստանում են ավելի լավ Թուրքիա։ Չմոռանանք նաև Էրդողանի կուսակցության «պաստառային լվացքի» մասին, որը փռված էր մի շարք փողոցներում։ Հայաստանում հաստատ նման «լվացքի» չէի հանդիպել։

Թուրքիան մեծ, հարուստ երկիր է, Ստամբուլն էլ պատմական, զարգացած ու հարուստ քաղաք, այնուամենայնիվ, մենք էլ մեր առավելություններն ու զարգանալու հնարավորություններն ունենք։ Ստամբուլն ու Երևանը անհամեմատելի են թվում, ոչ թե այն պատճառով, որ Ստամբուլը շատ լավն է ու Երևանը՝ վատը, այլ այն պատճառով, որ տարբեր ճարտարապետությամբ, պատմությամբ ու էությամբ քաղաքներ են։ Նույնը կարելի է ասել արդեն երկու երկրների մասին։ Չպետք է «վախենալ» թուրքական մեծությունից, այլ օգտագործելով հայի ուժը, կարողությունը, գրագիտությունը, ստեղծել զարգացած Հայաստան։ Մեր զենքը մարդկային ռեսուրսն է, որը Թուրքիան հաստատ չունի։ Ստամբուլում հայեր են ապրում, ունենք հայ համայնք և անկախ նրանից՝ կկարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները, թե ոչ՝ մենք միշտ էլ աչալրջությամբ ենք հետևելու հարևան երկրում կատարվող իրադարձություններին, հետևողական մեր պատմական ներկայությանն ու ժառանգությանը։

Էմմա Չոբանյան

Տպել
3503 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց