Սերժ Սարգսյանի ներքին եւ արտաքին լեգիտիմությունը. 2008-2018 թվականներ

Տիտղոսով կամ պաշտոնով իշխանություն կոչվելը բավարար չէ իշխանություն ունենալու եւ այն գործադրելու համար: Իշխանության գործադրման համար անհրաժեշտ պայմանը քաղաքական լեգիտիմությունն է՝ իշխանության օրինականության ընդունումը հասարակության եւ միջազգային հանրության կողմից: Լեգիտիմության բացակայության պարագայում իշխանությունը ստիպված է լինում իր քայլերը զուգորդել ուժային գործողություններով, ինչն էլ վաղ թե ուշ բերում է կա՛մ ներքին ընդվզման, կա՛մ արտաքին պատերազմի: Իշխանության լեգիտիմության թե՛ ներքին, թե՛ արտաքին աղբյուրներն անհրաժեշտ են երկրի զարգացման համար, սակայն դրանցից ընդամենը մեկի առկայությունը թույլ է տալիս մի որոշ ժամանակով զբաղեցնել իշխանությունը:

Հայաստանում 2008 թ. նախագահական ընտրություններից եւ դրանց հաջորդած իրադարձություններից հետո հասկանալի էր, որ իշխանությունները ստիպված են լինելու լեգիտիմություն փնտրել Հայաստանի սահմաններից դուրս: 2008 թ. Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի, ինչպես նաեւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ երեք հանդիպումները վկայում են այն մասին, որ Սերժ Սարգսյանը եւս գիտակցում էր արտաքին լեգիտիմության անհրաժեշտությունը: Նրա նախաձեռնած ֆուտբոլային քաղաքականությունը ուղղված էր նույն նպատակին: Այս տեսանկյունից այնքան էլ կարեւոր չէ, թե որքան տխուր վախճան ունեցավ այդ նախաձեռնությունը, կամ ինչպիսի բուռն դիմադրության հանդիպեց տարբեր երկրների հայերի կողմից: Արտաքին լեգիտիմության տեսանկյունից կարեւորն այն է, որ այդ գործընթացում Հայաստանը ներկայացնում էր Սերժ Սարգսյանը: Արտաքին լեգիտիմության լիցքեր էին նաեւ ԵԱՏՄ-ին անդամակցելու եւ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնանագիր կնքելու որոշումները:

Այս քաղաքականությունը, զուգորդված ներքին լեգիտիմության բացակայության հետ, աստիճանաբար թուլացնում էր ՀՀ դիրքերը միջազգային ասպարեզում: Եվրոպական ԶԼՄ-ներում պարբերաբար հայտնվում էին քաղաքական եւ հասարակական ազատությունների վերաբերյալ հրապարակումներ, որտեղ Հայաստանը հարեւան Ադրբեջանի հետ միասին դասվում էր միջինասիական պետությունների շարքին:

2008 թվականից հետո «Վիկիլիքս»-ի գաղտնազերծած տվյալներից հայտնի դարձավ, որ ԱՄՆ պետդեպում տեղյակ են հայ օլիգարխների ոչ միայն իրական ունեցվածքի մասին, այլեւ անգամ յուրաքանչյուր օլիգարխի պետհամարանիշների նախասիրությունների մասին: Այնտեղ տեղյակ են նաեւ պետական համակարգի կոռումպացվածության մասին: Միամտություն կլիներ ենթադրել, որ նմանատիպ տեղեկությունները որպես լծակ չեն օգտագործվում իշխանության տարբեր ներկայացուցիչների նկատմամբ: ԱՄՆ-ն վաղուց արդեն չի էլ թաքցնում, որ իր նպատակների մեջ կա Հայաստանը Ռուսաստանի ազդեցությունից դուրս բերելու խնդիրը:

Հակառուսական տրամադրությունները հայ հասարակության շրջանում առաջին կիզակետին հասան 2015 թ. հունիսին՝ «Էլեկտրիք Երեւանի» ընթացքում: Մեկ տարի չանցած՝ Ապրիլյան պատերազմից հետո, բարձրացավ երկրորդ հակառուսական ալիքը՝ կապված Ադրբեջանին զենք վաճառելու հետ: Հաճախակի դարձած բողոքի ալիքները Ռուսաստանին բնականաբար չէին կարող դուր գալ, եւ ասպարեզ վերադարձավ Կարեն Կարապետյանը: Շատերի կարծիքով սա զիջում էր Սարգսյանի կողմից, իբր Կարապետյանը պետք է 2015 թ. սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո էլ շարունակի վարչապետ մնալ: Դա, իհարկե, տրամաբանական կլիներ՝ հաշվի առնելով, որ գործնականում հենց Կարապետյանն է ապահովել ՀՀԿ-ին իրականում տրված ձայները:

2017 թ. հոկտեմբերին Հայաստան այցելեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: Նա հանդիպեց ինչպես Կարապետյանի, այնպես էլ Սարգսյանի հետ: Թե ինչ են քննարկել կողմերը պաշտոնական օրակարգից դուրս, բնականաբար, հայտնի չէ: Մեդվեդեւի հեռանալուց հետո լուրեր էին շրջանառվում, որ այցի շրջանակներում նա պետք է 2018 թ. նշանակվելիք վարչապետի «դաբրո»-ն տա, կամ, ավելի ճիշտ, փոխանցի, ինչն էլ արել է հօգուտ Սարգսյանի:

Այդուհանդերձ, Կարապետյանի եւ նրա թիմի ներկայությունը որոշակի զսպող հանգամանք է Սագսյանի համար, որպեսզի կտրուկ քայլեր հանկարծ չարվեն: Նման գործառույթ է իրականացնելու նաեւ Արմեն Սարգսյանը, սակայն արդեն հակառակ ճամբարի համար: Նա, որպես Միացյալ Թագավորությունում երկար տարիներ Հայաստանը ներկայացրած, արևմտյան աշխարհի ազդեցիկների հետ անձնական բազմաթիվ կապեր ունեցող մարդ, նախագահ, ուղղակի չի կարող անմասն մնալ երկրի կառավարումից:

Այսպիսով Սերժ Սարգսյանի ներքին լեգիտիմության աղբյուրը սպառված է, իսկ արտաքինը՝ հստակ միջնորդավորված, իր իսկ՝ տարբեր ուղղվածության թիմակիցների միջոցով:

Հոդվածը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 3-ի համարում:

Տպել
2720 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին