«Սան Ռեմո» երգի միջազգային մրցույթում Հայաստանի պատանի մասնակցին ընտրել են տնավարի

Իտալիայում ապրիլի 19-ին կայանալիք երգի միջազգային «Սան Ռեմո» պատանեկան մրցույթին այս տարի առաջին անգամ կմասնակցի նաեւ Հայաստանը: Մեր երկրում անցկացված ընտրությունը, սակայն արդեն իսկ հասցրել է վիճահարույց դառնալ, իսկ ի վերջո, Իտալիայում Հայաստանը կներկայացնի միայն մեկ մասնակից՝ նախապես հայտարարված երկուսի փոխարեն:   

Մրցույթի հայաստանյան եզրափակիչ փուլի ավարտից հետո ՀՀ մշակույթի նախարարությունը, մասնավորապես, տեղեկացրել էր. «Ժյուրին հաղթող ճանաչեց Դիլիջանի արվեստի պետական քոլեջին կից երաժշտական դպրոցի սան Համլետ Բադալյանին (դասատու Վարազդատ Հովհաննիսյան, տնօրեն Հասմիկ Մկրտումյան) եւ Իջեւանի միջնակարգ երաժշտական դպրոցի սան Գոռ Հարությունյանին (դասատու Ռուզան Մատինյան, տնօրեն Աիդա Սարգսյան): Մասնակիցներն Իտալիայի Սան Ռեմո քաղաքում Հայաստանի դրոշի ներքո ելույթ կունենան ապրիլի 19-ին»: Հաղորդագրությունը դեռ կարելի է գտնել մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջում:

Բայց ավելի ուշ պարզվել է, որ 11-ամյա Գոռը մրցույթին չի մասնակցելու: Նրա մոր՝ Լարիսա Ծովանյանի տեղեկացմամբ, մրցույթի հայաստանյան կազմակերպիչները Գոռի մասնակցության վերաբերյալ մեկ դրական, մեկ բացասական պատասխան տալուց հետո, նախորդ ուրբաթ արդեն հայտնել են, որ նա Իտալիայում ելույթ ունենալ չի կարող եւ որ ցանկության դեպքում կարող է այնտեղ մեկնել՝ ուղղակի վարպետության դասեր ստանալու:

«Իրենց ասելով՝ Իտալիան թույլ էր տալիս, որ երկու մասնակից գնա, ու ընտրել են երկուսին: Մրցույթից հետո՝ մարտի 15-ին, մեզ կանչեցին ստուդիա՝ Գոռին ձայնագրելու: Մենք չգիտեինք՝ ինքը հաղթել է, թե՝ չէ, ուղղակի կանչեցին, որպեսզի լավագույնների միջեւ ընտրություն կատարեն, իրենք ինչ-որ մտորումների մեջ էին: Մրցույթի ավարտին նույնպես ոչ մի հաղթողի անուն չէին հայտարարել, ընդամենը ասել էին՝ բոլորդ գնացեք տուն, մենք զանգի միջոցով ձեզ կտեղեկացնենք: Ոչ մի միավոր չի շեշտվել, մենք չենք իմացել ընդհանրապես, թե մեր երեխաները ինչ միավորներ են հավաքել: Ստուդիայում էլ երեխային ձայնագրեցին, մեզ ուղարկեցին տուն, ասացին երկու ժամից պատասխան կասենք»,- տեղի ունեցածը ներկայացրեց Գոռի մայրը: Զանգ չստանալով՝ իրենք են կապ հաստատել մրցույթի կազմակերպիչների հետ ու տեղեկացել, որ տղայի Իտալիա մեկնելու դեպքում ճանապարհի եւ կեցության ծախսերը իրենք պետք է հոգան: Ընդհանուր առմամբ՝ 2 հազար եվրո: Սա անակնկալ է եղել երեխայի ծնողների համար եւ նրանք մտածելու համար մի քիչ ժամանակ են խնդրել:

«Ամուսինս երկրորդ խմբի զինվորական թոշակառու է, 90-ականների Ղարաբաղյան կռիվների մասնակից: Այնպես չէ, որ այդ գումարը իմ փափուկ բարձի տակ դրած է, ես մտածելու բան չունեի, ուղղակի իմ երեխայի ապագայի համար փորձում էինք ելքեր գտնել»,- ասաց Լարիսա Ծովանյանը: Մի քանի ժամվա ընթացքում ամուսիններին հաջողվել է պարզել, որ հարազատները հնարավորության չափով գումարով կօգնեն, գումարի կեսն էլ խոստացել է տրամադրել Իջեւանի քաղաքապետը: «Զանգահարեցինք իրենց, որ ասենք՝ մենք համաձայն ենք, պատասխանեցին, որ արդեն ուրիշ երեխա է գնում Գոռի փոխարեն: Ու երբ ասացինք՝ բայց մենք չենք հրաժարվել, առաջարկեցին մի քիչ մտածել եւ զանգահարել մեզ: Որոշ ժամանակ անց զանգեցին, ասացին՝ Գոռն էլ կարող է գնալ, իրենք կայքերում հրապարակել են երկու մասնակից՝ հավասար միավորներ հավաքած»,- տեղեկացրեց Լարիսա Ծովանյանը: Այժմ, երբ նորից պարզվել է, որ Գոռը ելույթ չի ունենալու, ծնողները որոշել են նրան Սան Ռեմո չուղարկել՝ եթե դահլիճում է նստելու որպես հանդիսատես:    

Հայաստանյան ընտրական փուլի հանձնաժողովի ղեկավար Կարինե Ավդալյանը, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, նշեց, որ Համլետ Բադալյանը ստացել է 60 միավոր, իսկ Գոռ Հարությունյանը՝ 42: Բայց ինքը, տեսնելով, որ Գոռը սահմանամերձ բնակավայրից է եւ ունի բնատուր ձայն, գտել է, որ նա պետք է խրախուսվի, եւ քանի որ մրցույթի կանոններով հնարավոր է երկու մասնակից ներկայացնել, որոշվել է, որ երկրորդը կլինի Գոռը՝ չնայած ինքը գիտակցում էր, որ տղան էական հաջողություններ չի գրանցի եւ որ նրա հետ դեռ մասնագիտական մեծ աշխատանքի կարիք կա: Իտալական կողմը, սակայն լսելով Գոռի ձայնագրությունը, մերժել է այդ թեկնածությունը:

«Իտալացիները ասում են, որ ինքը չի կարող երգել նվագախմբի հետ: Ասում են՝ դուք առաջին անգամ եք մասնակցում, կարող ենք դեռ միայն մի երեխա ընդունել: Եվ երկրորդ երեխային իրենք չեն հավանել, այսինքն՝ այդ իջեւանցի տղային»,- փոխանցեց հանձնաժողովի նախագահը՝ ավելացնելով, որ նամակագրության միջոցով, որը պահպանվում է, բավական երկար փորձել է բանակցել Գոռ Հարությունյանի համար մասնակցության իրավունք ստանալ, բայց ապարդյուն:  

Ավդալյանը միեւնույն ժամանակ ասաց, որ հայաստանյան մրցույթի արդյունքում եղել են Գոռից բարձր միավորներ ստացած երեխաներ. «60 միավոր հավաքել է առաջին տղան, 42 միավոր՝ ինքը, մեջտեղում կան 57, 56, 55 միավորներ հավաքած երեխաներ: Բայց մենք ոչ մեկին չենք դիմել: Ես ուզեցել եմ սահմանամերձ գոտուց երեխա տանենք, ե՛ս եմ ուզեցել, իմ սխալն է եղել, իմ վատ, հիմար բնավորությունն է եղել, որ ես ուզում եմ մարդկանց լավ լինի եւ դա վատով է նայվում: Ինչ վատ բան ենք արել: Գյումրիից մի հատ այնպիսի ռոքնռոլով երեխա կար, որ... Ես այդ երեխային չանդրադարձա, ոչ էլ Երեւանից մասնակցող 1300 երեխաներին: Դուք չեք պատկերացնում՝ ինչ փայլուն երեխաներ կային, բայց մենք անդրադարձանք իջեւանցի երեխային, որովհետեւ ուզեցինք, որ այդ երեխան գնա»,- շարունակեց հանձնաժողովի նախագահը: Ապա նա զայրացավ մեր դիտարկումից՝ թե ստացվում է՝ սա ոչ թե երգի մրցույթ էր, այլ ըստ բնակավայրի, եւ մեղադրեց փաստերը խեղաթյուրելու մեջ:

Բայց եթե Կարինե Ավդալյանն ասում էր, որ երկրորդ մասնակցին ընտրելը թողնված էր իրենց հայեցողությանը, հանձնաժողովի անդամ Զառա Արամյանը նշեց, որ կանոնների համաձայն երկիրը պետք է ներկայացնեն առավելագույն միավորներ հավաքած երկու մասնակիցները, բայց իրենք Գոռի տվյալներն ուղարկելիս հո չե՞ն ասել, որ նա երկրորդ տեղը չի գրավել:

Ինչ վերաբերում է հայաստանյան մրցույթի ընթացքում մասնակիցների միավորները հայտարարվել-չհայտարարվելուն՝ հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Ես ուզում եմ՝ դուք հստակ իմանաք, մրցույթի անցկացման լիցենզիան բացառապես իմ մենաշնորհն է, ես ինքս եմ գումար մուծել, այդ լիցենզիան բերել եմ Հայաստան: Ո՛չ մշակույթի նախարարն է ինձ գումար տվել, ոչ որեւէ մեկը: Ես մրցույթի ընտրական փուլը բերել, հասցրել եմ Հայաստան, որպեսզի Հայաստանից երեխաներ գնան «Սան Ռեմո»: Եվ մենք բացառապես օբյեկտիվ եւ բաց ձեւով ենք անցկացրել մրցույթը»:

Հ.Գ. Հայաստանյան ընտրական փուլի հանձնաժողովում ընդգրկված են եղել նաեւ Զարուհի Բաբայանը, Նաիրա Գյուրջինյանը, Էդգար Գյանջումյանը, Ավետ Բարսեղյանը եւ ուրիշներ:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 3-ի համարում:

Տպել
8146 դիտում

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել