Ավագ լեյտենանտ Արգիշտի Գաբոյան. հրաձգություն է սկսվել, նա մինչեւ վերջին փամփուշտը կրակել է

Մեր ժամանակի հերոս՝ ավագ լեյտենանտ Արգիշտի Գաբոյան. Վաշտի հրամանատար՝ Արգիշտի Գաբոյանը մարտական հերթապահությունը իրականացրել է Թալիշի դիրքերում:

2016 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, կատարվել է հերթափոխ եւ Արգիշտիի վաշտը տեղափոխվել է մշտական տեղակայման վայր: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը սկսված հրետանակոծման ժամանակ գումարտակն իջնում է թաքստոց, ապա տագնապով զինվում եւ ստանալով համապատասխան հրահանգ՝ սկսում է մարտական գործողությունները, որի արդյունքում հատուկ ջոկատայինների եւ տանկային ստորաբաժանումների օգնությամբ ազատագրում է հակառակորդի կողմից ժամեր առաջ գրաված դիրքերի մի մասը: Հակառակորդին է մնում «Սիս» հրամանատարական դիտակետը եւ մի քանի այլ դիրքեր: Ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը Արգիշտին հրաման է ստանում իր ստորաբաժանումով փակել Թալիշ գյուղի ճակատային մասը՝ թույլ չտալու հակառակորդին մտնել գյուղ:

Ապրիլի 3-ի առավոտյան Արգիշտին խրամատներում հանդիպում է հորը, որը եւս իր ստորաբաժանումով տեղափոխվել էր Թալիշ: Կարճ զրույցից հետո Արգիշտին հրաժեշտ է տալիս հորը եւ տեղափոխվում 162-րդ դիրք, որը գտնվում էր «Սիս» դիտակետի մոտակայքում: Ապրիլի 3-ի գիշերը 162-րդ դիրքից վաշտը երեք ուղղություններով մարտական գործողություններ է սկսում՝ «Սիս»-ը ազատագրելու համար: Գործողությունների ժամանակ զոհվում են դասակի հրամանատարը եւ եւս մեկ զինվոր: Վաշտը նահանջի հրաման է ստանում:

Ապրիլի 4-ի վաղ առավոտյան Արգիշտի Գաբոյանն իր հետ վերցնելով 6 զինծառայողի, հարձակվում է «Սիս» դիտակետի վրա: Մոտ 40 րոպե մարտ վարելուց հետո զինվորներին հրամայում է վերադիրքավորվել եւ իրեն կրակով ապահովել: Այնուհետեւ զինվորների՝ իր հետ գնալու առաջարկը մերժելով, Արգիշտին միայնակ բարձրանում է դիրքը: Շուրջ 20 րոպե տեւած մարտից հետո հրաձգությունը դադարում է, իսկ միայնակ մարտնչող Արգիշտի Գաբոյանը չի վերադառնում:

Ըստ «ՀԱՆՈՒՆ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ» ՀԿ-ի՝ «Ապրիլի 4-ին սկսվեց ուժեղ հրաձգություն, անհավասար մարտում զոհվեցին Արգիշտիի մարտական ընկերները, նա զինվորներին հրամայեց կրակով պահել իր թիկունքը, որպեսզի նա դուրս բերի զոհված ընկերների մարմինները: Կրակի դադարից հետո Արգիշտիին էլ ոչ ոք չտեսավ։ Նա գնաց իր մարտական ընկերների մոտ»:

Ապրիլի 4-ի առավոտյան մարտական գործողություններ են սկսվել, որի ժամանակ զոհվել է դասակի հրամանատար գյումրեցի Հրաչ Գալստյանը: Արգիշտին, իմանալով այս մասին, վեց հոգանոց խումբ է վերցրել ու ուզել է դուրս բերել դասակի հրամանատարի դին: Հայրը՝ Արծվի Գաբոյանը, հեռադիտակով տեսել է, որ որդուց գտնվում է երկու կիլոմետր հեռավորության վրա: Անցել է 10 րոպե, սկսվել է ուժեղ հրաձգություն ու դադարել է: Հետո զինվորները Արծվի Գաբոյանին պատմել են, որ լեյնտենանտ Գաբոյանը, իրենց պահելով ավելի ապահով տեղում, հրահանգել է, թե դուք ինձ կրակով պահեք, ես մտնում եմ դիրքեր:

Զինվորները դիրքավորվել են, թուրքերը, զգալով մարդ կա, փորձել են առաջ գալ, զինվորները վերեւից խփել են, թշնամին հետ է քաշվել, Արգիշտին այդ ժամանակ եղել է խրամատում ու այդ ընթացքում վազելով՝ բարձրացել է դիրքեր, հրաձգություն է սկսվել, ու նա մինչեւ վերջին փամփուշտը կրակել է, որից հետո զինվորները չեն տեսել նրան: Նրա մարմինը, հոր ասելով, թշնամին քաշել, տարել է ուրիշ տեղ՝ երկար ժամանակ չտալով: Զինվորները գիշերով երկու անգամ փորձել են դիակները դուրս բերել, սակայն տեսել են, որ լեյտենանտ Գաբոյանի դին չկա: Արգիշտի Գաբոյանի դին հանձնել են ամենավերջում. ադրբեջանական կողմը համոզված է եղել, որ նա կարեւոր բարձրաստիճան զինվորական է ու չեն տվել:

Ապրիլի 20-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ, համաձայն ԼՂՀ եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում ադրբեջանական կողմը ԼՂՀ-ին է հանձնում զոհված Արգիշտի Գաբոյանի մարմինը։ 2016 թ․ ապրիլի 20–ի երեկոյան անհետ կորած Արգիշտի Գաբոյանի հորեղբայրը՝ Սեյրան Գաբոյանը, Ստեփանակերտի դիահերձարանի մոտից «Հայկական ժամանակ»-ին հայտնել է․ «Ադրբեջանից փոխանցված դին բերեցին, մենք ճանաչեցինք, ինքն է, մեր էրեխեն է»:

2014 թվականի ապրիլի 30-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով, հակառակորդի դիվերսիոն խմբի ներթափանցումն իր դասակով կանխելու եւ ցուցաբերած արիության ու խիզախության համար պարգեւատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:

2016 թվականի ապրիլի 20-ին հետմահու պարգեւատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով: 2016 թվականի մայիսի 4-ին հետմահու պարգեւատրվել է ՀՀ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով: 2016 թվականի սեպտեմբերի 9-ին հետմահու պարգեւատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:

Հերոսի հարազատ Մեծ Մանթաշի դպրոցում իր անվամբ Ռազմագիտության դասասենյակ է բացվել։ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում Հավերժ Զինվորի անկյուն՝ նվիրված Արգիշտիին, նաեւ ինստիտուտի տարածքում հուշաքար է կանգնեցվել ի Հիշատակ Հերոսների։ Արգիշտի Գաբոյանի անունն է կրում ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Արթիկի խումբը:

Արգիշտիին բնութագրում են որպես ուժեղ մարդու տեսակ, իրական Հայրենասեր Հայ, չպարտվող, չկոտրվող, նպատակասլաց ու խիստ, բայց եւ յուրահատուկ լավ Մարդ։ Նույն զորամասում ծառայող զինվորներից մեկը բնութագրում է Հերոսին. «Խիստ ու պահանջկոտ հրամանատար, բայց լավ ու գիտակից Մարդ, օգնող ու գնահատող ու շատ Հայրենասեր մարդ»:

Արգիշտի Գաբոյանը ծնվել է 1991 թվականին, Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում: Սովորել է Մեծ Մանթաշ գյուղի դպրոցում, ավարտելուց հետո՝ 2008 թվականին ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Այն ավարտելուց հետո ստանալով լեյտենանտի կոչում՝ զինվորական ծառայության է անցել ԼՂՀ-ի Մատաղիսի գնդի Թալիշի առաջին գումարտակում, որպես դասակի հրամանատար: 2014 թվականանին ստացել է ավագ-լեյտենանտի կոչում եւ նշանակվել առաջին գումարտակի երրորդ հրաձգային վաշտի հրամանատարի պաշտոնում: Արգիշտիի հայրը՝ Արծվիկ Գաբոյանը, պայմանագրային սպա է՝ դասակի հրամանատար, նա մասնակցել է Արցախյան պատերազմին եւ քառօրյա պատերազմին: Արգիշտին ունի քույր եւ եղբայր:

Տպել
8164 դիտում

Հոկտեմբերի 11-ին նախատեսված է Գյումրու ավտոմաքսատան բացումը․ Դավիթ Անանյան

Փաշինյանն ընտանիքի հետ մասնակցում է Գյումրու տոնի միջոցառումներին (ֆոտոռեպորտաժ)

«Քաղաքի օր» տոնակատարության շրջանակում շահագործման հանձնվեց Շիրազի փողոցը. բացմանը ներկա էր վարչապետը (տեսանյութ)

«Մալաթիա մոլի» շենքում բռնկված հրդեհը մարվել է

Գյումրու օրվա տոնական միջոցառումներին է միացել վարչապետ Նիկոլ Փաշինյանը (լուսանկարներ, տեսանյութ)

Գյումրին բոլոր հարցերում յուրահատուկ տեղ ունի․ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցում է «Քաղաքի օր» միջոցառմանը

Չապնի եւ Սեւաքար գյուղերում անօդաչու թռչող սարքերով հետազոտվել են հրդեհի օջախները․ 110 բնակիչ տարհանվել է

Գյումրիում մեծ տոնախմբություն է. նշվում է քաղաքի օրը (լուսանկարներ)

Երեւանյան բնակարանում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին աշխատակցի դին, կողքին՝ ատրճանակ. Shamshyan.com

Էստոնիայի հավաքականի պաշտպանը տեղափոխվեց Ալաշկերտ

«Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհի հետեւանքով տուժած բոլոր քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցներից

Փաշինյանը հրապարակել է իր եւ տիկնոջ լուսանկարը՝ գովազդելով հայկական արտադրության վերնաշապիկները

Հունան Պողոսյանը արտահերթ խորհրդակցություն է հրավիրել՝ Սյունիքի մարզում աննախադեպ հրդեհների առնչությամբ

Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. առկա է 5 ծխացող օջախ

ՊԵԿ-ը 1 մլն 938 հազար դրամով տուգանել է «Ֆլեշ» ընկերությանը

«Պրծնենք, սաղիդ տանելու եմ «Փարվանա», պատիվ տամ». Սամվել Ալեքսանյանը գոհ է հրշեջների աշխատանքից

Մեկ օրում ՀՀ տարածքում գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 75 հրդեհ

G7-ի ղեկավարները դեմ են Իրանի՝ միջուկային զենք ունենալուն

Գյումրին պատրաստ է քաղաքի տոնին. միջոցառմանը ներկա է լինելու նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

«Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 13 մարտական հաշվարկ