2016-ի ապրիլի 2-ի առավոտյան պատերազմի մասին առաջին լուրերն էին. մղձավանջային քառօրյան

2016 թվականի ապրիլի 2-ին պատերազմի մասին առաջին տեղեկությունները ժամը 9։10-ին հայտնվեցին: Հայկական կողմը հայտնեց ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների մարդկային կորուստների և հյուսիսային հատվածում ոչնչացված մարտական ուղղաթիռի մասին։ Ադրբեջանական կողմը ոչ թե գործողություններ էր իրականացնում սահմանին, այլ գնդակոծում էր խաղաղ բնակավայրերը:

Հենց ապրիլի 2-ի առավոտյան, դպրոց գնալու ճանապարհին հրթիռակոծության հետեւանքով 12-ամյա Վաղինակ Գրիգորյանն ու եղբայրը՝ Գեւորգ Գրիգորյանը, բազմաթիվ բեկորային վնասվածքներ էին ստացել, արդյունքում՝ 12-ամյա Վաղինակը սպանվեց, եղբայրն ու էլի մեկ երեխա հայտնվեցին հիվանդանոցում: Բացի երեխաներից, օրվա ընթացքում ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխվեցին 4 անձ՝ մարմնի տարբեր շրջաններում ստացած հրազենային վիրավորումներով:

Մինչ լրատվամիջոցները, անհատներն ու պաշտոնական աղբյուրները ողջ օրվա ընթացքում ադրբեջանական գործողությունների մասին հակասական տվյալներ էին հաղորդվում, երեկոյան Սերժ Սարգսյանի մոտ Ազգային անվտանգության խորհրդի նիստ գումարվեց: Օրակարգի շրջանակներում ստեղծված իրավիճակը Ադրբեջանական հանրապետության կողմից 1994թ. զինադադարի համաձայնագրի կոպիտ խախտում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ լայնածավալ հարձակում որակվեց: Սերժ Սարգսյանը հայտարարեց առաջին օրվա կորուստների մասին՝ «18 զոհ, 35-ին մոտ վիրավոր ունենք»,- հայտարարեց նա:

Միաժամանակ արտահերթ նիստ էր Արցախում, այն հրավիրել էր Ազգային ժողովը, օրակարգում միայն 1 հարց էր՝ Ադրբեջանի կողմից նախահարձակ գործողությունները:

Օրվա ընթացքում հրապարակված ԼՂՀ ՊԲ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը եւ օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել էր 200-ից ավելի կորուստ, խոշոր բախումներ էին տեղի ունեցել մարտագծի հարավարեւելյան ուղղությամբ, առավել թեժ մարտեր էին ընթացել արդեն ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային (Հադրութ) եւ հյուսիսարեւելյան (Մարտակերտ) ուղղություններով:

Ապրիլի 3-ին արդեն ռազմաճակատ դարձած գոտի էին մեկնում ազատամարտիկները, առաջնագիծ մեկնեցին Հայաստանի բոլոր ծայրերից՝ մի քանի հազար մարդիկ: ԼՂՀ ՊԲ պաշտոնական տվյալների համաձայն, ապրիլի 3-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան եւ հյուսիսարևելյան ուղղությամբ ընթանում էին թեժ մարտեր: Պարբերաբար հրապարակվում էին տեղեկություններ՝ ադրբեջանական կողմի զինտեխնիկայի կորուստների մասին, եւ ոչ մի խոսք՝ հայկական կողմի կորուստների, զոհերի: Միայն հայտնի էր, որ ուղղաթիռով Երեւանի Մուրացան զինհոսպիտալ էին տեղափոխվել մի շարք զինծառայողներ, ոմանց միացվել էր արհեստական շնչառություն:

Կեսգիշերին մոտ հայտնի դարձավ, որ հայկական ստորաբաժանումները ռազմաճակատի որոշ հատվածներում լուրջ առաջխաղացում ունեն, ազատագրել են նորանոր դիրքեր ու բնագծեր, հայտնել էր ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդն ականանետերից ու հրանոթներից շարունակել է արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը:

Ապրիլի 4-ին, օրվա ընթացքում հրապարակված տեղեկությունների համաձայն, իրավիճակը սահմանին պատերազմական էր, թեժ մարտեր էին ընթանում սահմանի ողջ երկայնքով: Հայաստանից ու Արցախից հազարավոր մարդիկ էին մեկնում սահմանագիծ, հրապարակվեցին հայկական կողմի տասնյակ զոհերի անունները, հայտնվեցին նրանց պատմություններն ու թե ինչպես նրանք ընկան հերոսի մահով: Նույն օրը հայտնի դարձավ, որ կրակահերթերի հետեւանքով Արցախում զոհվել էր եւս 1 երեխա:

Երեկոյան կողմ ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը հայտնեց, որ հայկական կողմը 20 զոհ եւ 72 վիրավոր ունի, եւս 26 զինծառայող համարվում է անհայտ կորած: Հայկական կողմի հաշվարկներով, Ադրբեջանն ուներ մոտ 300 զոհ:

Ապրիլի 4-ը, մարտերի ամենաթեժ օրն էր, բացի սահմանի զոհերից ու գնդակոծվող խաղաղ բնակավայրերից, նույն օրը Մարտակերտի ճանապարհին ադրբեջանական կրակի թիրախ էր դարձել նաեւ Սիսիանի ջոկատի ավտոբուսը, կար 7 զոհ: Ուշ երեկոյան ՊՆ խոսնակը հրապարակեց սահմանի նոր զոհերի անունները:

Ապրիլի 4-ի, լույս 5-ի գիշերը հակառակորդը շարունակեց խաղաղ բնակավայրերի և մարտական հենակետերի հրետակոծությունները, անօդաչու թռչող սարքերի ակտիվորեն կիրառումը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով, կիրառեց անգամ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:

Ապրիլի 5-ին հայտնի դարձավ, որ հակառակորդն արկակոծել էր նաեւ Մարտունին, այնուհետ օրվա ընթացքում հասած ինֆորմացիայի համաձայն, երկկողմ պայմանավորվածություն էր ձեռք բերվել՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով կրակը դադարեցնելու վերաբերյալ: Հայտնի դարձավ, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մոսկվայում:

Նույն օրը, պաշտոնական աղբյուրների համաձայն, հայտնի դարձավ, որ Պաշտպանության բանակը ունեցել է 29 զոհ, որոնցից 7-ը՝ սպա, կար 101 վիրավոր, իսկ անհայտ կորածների թիվը հասել էր 28-ի:

Ապրիլի 6-ն արդեն անհանգստությունների ալիքի 5-րդ օրն էր, իրավիճակը նախորդ օրերի համեմատ ավելի հանգիստ էր, հրադադարը պահպանվեց՝ ադրբեջանական կողմի որոշակի խախտումներով, ի հայտ էին գալիս նոր զոհերի մասին տեղեկություններ, ինֆորմացիոն դաշտը պայթում էր զոհերի, վիրավորների, հերոսացած մարտիկների լուսանկարներով ու պատմություններով:

5-րդ օրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակը  Արցախում ամփոփեց վերջին տվյալները, ըստ այդմ՝ մահացել էր 32 հոգի, որոնցից 8-ը սպա, 24՝ շարքային, ժամկետային զինծառայող։ Վիրավորվել էր 121 հոգի, որից 24-ը սպա, 97-ը՝ շարքային, ժամկետային զինծառայող, անհետ կորել էր 25 հոգի: 

Ապրիլ ամսվա ընթացքում, ընդհանուր առմամբ, հայկական զինված ուժերից մարտական գործողությունների հետեւանքով զոհվել է 110, վիրավորվել 121 զինծառայող:

Բացի կենսական կորուստներից, առաջին անգամ պատերազմից 1 ամիս անց՝ 2016-ի մայիսի 17-ին, Սերժ Սարգսյանը պաշտոնապես հայտարարեց, որ Հայաստանը 800 հա տարածք է կորցրել, այնուհետ հավելեց, որ այդ հողը որեւէ արժեք չուներ եւ չարժեր այն վերադարձնելու համար զոհվել 35-40-50 երիտասարդ կյանք:

Ապրիլի 10-ին, ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը՝ համաձայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացնել է դիակների փոխանակում։ Հայկական կողմին հանձնվեց 18 զինծառայողի մարմին:

Ապրիլյան պատերազմը, այսպիսով, տեւեց 4 օր, այդ պատճառով էլ ստացավ «քառօրյա պատերազմ» խորհրդանշական անունը:

Այս թվերը դեռ ամբողջական պատկերը չեն այն ամենի, ինչ եղել է իրականում: Համացանցն ու լրատվամիջոցները լի էին կադրերով, որտեղ ցուցադրված էր ինչպես է ադրբեջանական կողմը սպանելուց հետո խեղել հայ տղաներին՝ կտրել մեկի ականջը, հանել մյուսի աչքը, երրորդի՝ գլուխը: Սա վայրագության ու գիշատիչ բնազդի առավելագույն դրսեւորում էր, կադրերն էլ՝ հենց ադրբեջանական կողմի ձեռագրի մյուս կողմն էին, նկարահանում էին՝ պարծենալու համար: 

Քառօրյայից հետո Արցախում լքված գյուղեր ու դատարկված տներ մնացին, այդ տներում՝ անդամահատված, դաժանորեն սպանված ծերեր:

Զոհերի մահը սգալուն հաջորդեց վիրավորների ցավը՝ երկարատեւ, դժվարին բուժումներ, հուսահատություն, ֆինանսական ծանր վիճակ, հոգեկան ճնշող ապրումներ, խեղված ու հաշմված  ճակատագրեր: Այդ զինվորներից շատերը բուժվում են մինչ օրս, 2 ապրիլ անց էլ դեռ տասնյակ տղաներ գամված են անկողնուն, սպասում են բաղձալի օրվան, երբ կկարողանան նորից լսել, տեսնել կամ քայլել: Մի քանիսը հասցրեցին չհուսալքվել անգամ հաշմված վիճակում, գտան իրենց կեսերին, ոմանք՝ նշանադրվեցին ու ամուսնացան, մյուսները՝ իսպառ կորցրեցին վերականգնվելու հույսը:

Պատերազմից 2 տարի է անցել, սակայն ադրբեջանական սպառնալիքները չեն դադարում, ագրեսիվ այս պետության ղեկավարը չի դադարում հայտարարել, որ Արցախն իրենց սեփականությունն է ու այն վերադարձնելու են, անգամ հայտարարեց Երեւանը գրավելու պատրաստակամության մասին: Ադրբեջանը նաեւ մեծ թափով զինում է իր սահմանն ու բանակը, այսօր էլ ամեն կիրակի ԱՀ ՊԲ-ն հրապարակում է տեղեկատվություն՝ հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների մասին:

Տպել
13959 դիտում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել