Շարքային Տիգրան Աբգարյան. իր անձնակազմի հետ թեժ կռիների մեջ է հայտնվել, խոցել 3 տանկ

Մեր ժամանակների հերոս Տիգրան Աբգարյան. 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված, գյումրեցի տանկիստ Տիգրան Աբգարյանն ապրիլի 2-ին զրուցելով ընտանիքի հետ չի ասել, որ սահմանային լարվածությունն ակտիվացել է, հանգստացրել է, ծիծաղել է, թե մեզ մոտ նույնիսկ կրակոցների ձայները չեն լսվում: Նույն օրը Տիգրանը նահատակվել է: Սխրանքի մասին հարազատներն իմացել են օրեր անց, թե ինչպես է հայտնվել շրջափակման մեջ, ինչպես է կարողացել թշնամու երեք տանկ խոցել: 19-ամյա Տիգրանը կատաղի մարտերի է բռնվել հակառակորդի հետ: Թշնամու անակնկալ հարձակումից Տիգրան Աբգարյանն իր անձնակազմի հետ թեժ կռիների մեջ է հայտնվել, նրանց հաջողվել է ճեղքել թշնամու 8 տանկերի կրակահերթը, առաջ շարժվել եւ խոցել 3 տանկ:

Տիգրանի մարտական ընկերները պատմում են, որ պատերազմի ժամանակ Տիգրանն ասել է՝ մենակ չասեն, որ տանկը դանդաղ քշեմ: Ջեբրայիլ գնալուց նրա տանկը փչացել է, հրամանատարի տանկն է վերցրել եւ կարողացել է 40 րոպեում մարտական առաջադրանք կատարել: Նա անցել է սահմանը, նույնիսկ տանկով հակառակորդի դրոշի վրայով է անցել: Տիգրանը բանակ մեկնել է 2014 թվականին, ծառայել է Ֆիզուլիում:

Տիգրանի հարազատներն ասում են՝ նրա բազում երազանքներ անկատար մնացին: Տիգրանի հայրական տան բակում, ճիշտ այն տեղում, որտեղ սիրում էր ժամանակ անցկացնել տանկիստ Աբգարյանը, բացվել է նրա հիշատակը հավերժացնող հուշաքար: Տիգրանը hետմահու պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով: 2016 ապրիլի 11-ին Գյումրում ծնված երեխաներից մեկին անվանել են Տիգրան՝ տանկիստ Տիգրան Աբգարյանի պատվին:

 

Տպել
4056 դիտում

Տավուշի դպրոցներում վազքի մարզական ակումբներ կստեղծվեն. 6 հաղթողները բուհ ընդունվելիս կրթաթոշակ կստանան

Աշխատանքային խումբ է ստեղծվել Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ծննդօգնության բաժանմունքի վերազինման եւ հիմնանորոգման նպատակով

Գաղտնալսվել է փաստաբանի եւ վստահորդի միջեւ խոսակցությունը

Թմրանյութ պահելու կասկածանքով Աբովյանում բերման է ենթարկվել 43-ամյա քաղաքացի

5 ժամ տեւած լարված հանդիպում. ինչպես Մերկելին հաջողվեց Լիբիայում հակամարտող բոլոր կողմերին հավաքել 1 տեղում

Հունվարի 20-ը ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կազմավորման օրն է

Հաջորդ շաբաթվանից Մարտունու բժշկական կենտրոնում կգործի հեմոդիալիզի բաժանմունքը

Ոստիկանները նախորդ շաբաթ ոչ սթափ 79 վարորդ են հայտնաբերել

Հայոց լեզվից անբավարար է ստացել քննություն հանձնածների 21.1%-ը, հանրահաշվից՝ 25.1 %-ը. որոշ մարզերում 9-10 միավոր չկա

Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում

Շիրակի մարզպետն ընդունել է Գերմանիայի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին

Փրկարարներն Արմավիրում ապամոնտաժել են վտանգավոր կառուցատարրը

Իրանի ԱԳ նախարարը հրաժարվել է Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի մասնակցությունից

Արմեն Սարգսյանը հանդիպել է Շվեյցարիա-Հայաստան առեւտրի պալատի անդամների եւ շվեյցարացի գործարարների հետ

Պուտինը Պետդումային է ներկայացրել երկրի Սահմանադրության փոփոխությունների օրինագիծը

Արցախի ԱԺ-ում կայացած քննարկմանը ելույթ է ունեցել Ուեստբրուքի խորհրդի անդամ Աննա Աստվածատուրյան Թերքոթը

Առաջիկայում Արտաշատի պոլիկլինիկան կվերանորոգվի

«Կանաչ կլիմայի» հիմնադրամը ՀՀ-ին 660 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ է հատկացրել

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց. ԱԻՆ

ՀՖՖ գլխավոր քարտուղար է նշանակվել Արթուր Ազարյանը. հաստատվել է ՀՖՖ մշտական կոմիտեների նոր կազմը