Ավագ-լեյտենանտ, զորամասի իրավաբան Մաքսիմ Գրիգորյան. մարտի գնաց 39 աստիճան ջերմությամբ

Մեր ժամանակի հերոս ավագ-լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյան. 2016թ-ի ապրիլի 2-ին մարտական դիրքի վրա թշնամու հանկարծակի հարձակման ընթացքում ծավալված թեժ ու համառ մարտերի ժամանակ՝ օգնության սահմանապահներին հասնելով Մաքսիմ Գրիգորյանը հերոսաբար նահատակվում է:

2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական զինուժին հաջողվել էր ներթափանցել Ջաբրայիլի հայտնի Լելե Թեփե բարձունքը։ Այդ բարձրունքի վրա գտնվում էր 112-րդ մարտական դիրքը, որի տղաները անձնվիրաբար կռվեցին հանուն հայրենիքի պաշտպանության։ Ականատեսների խոսքերով՝ զորամասում հենց տեղեկություն ստացվեց, որ լուրջ մարտական գործողություններ են տեղի ունենում, մի քանի սպա արագ առանց այս ու այն կողմ ընկնելու նստեցին մեքենան եւ շարժվեցին դեպի դիրքեր։ Այդ սպաներից մեկը զորամասի իրավաբան, ավագ-լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանն էր։

30-ամյա հերոսը 2016 թվականի ապրիլի 1-ին գնում է Ստեփանակերտ՝ մասնակցելու իրավաբանների ժողովի։ Ջերմություն ուներ՝ 39 աստիճան։ Զանգում է Ստեփանակերտում ապրող քրոջը՝ Նունեին, ասում, որ դեղեր պատրաստի ու թեյ. ժողովից հետո իրենց տուն է գնալու։ Գնում է, խմում, մի քիչ հանգստանում ու վերադառնում տուն։ Գիշերը նորից ջերմում է, իսկ առավոտ ծեգին զանգ ստանում՝ սահմանին վիճակը լարված է։ Տղաներին ասում է, որ իրեն սպասեն, երեք րոպեից իրենց մոտ կլինի։ Զորամասի հինգ սպաներից բաղկացած խումբը (Սուրեն Մելքումյան, Ալեքսան Առաքելյան, Ռոման Պողոսյան, Օնիկ Գրիգորյան, Մաքսիմ Գրիգորյան) օգնության է հասնում Լելե Թեփե բարձունքի 112-րդ մարտական դիրքը պաշտպանող ժամկետայիններին։ Երկար, համառ ու անհավասար պայքարից հետո զոհվում են դիրքի անձնակազմից 12 ժամկետային զինծառայող, 1 պայմանագրային զինծառայող եւ օգնության հասած 5 սպաները։ Նրանց անձնուրաց պայքարի շնորհիվ գունդը ժամանակ ու հնարավորություն ստացավ պատրաստվելու հետ մղել թշնամու հետագա առաջխաղացումը դեպի պաշտպանական շրջանի խորքը։

Մաքսիմ Գրիգորյանը հայտնի է որպես խիստ սպա էր, որը չէր ընդունում հովանավորյալ զինվորներին։

Գրիգորյանը ծնվել է Հադրութի շրջանի Տումի գյուղում։ 1993-2003 թթ. սովորել է Տումիի միջնակարգ դպրոցում։ 2004-2006 թթ. պարտադիր զինվորական ծառայություն է անցել ՊԲ N զորամասում։ 2006-2008 թթ. սովորել է Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանում։

Ավարտելուց հետո նույն թվականին անցել է պայմանագրային զինվորական ծառայության ՊԲ N զորամասում որպես մոտոհրաձգային վաշտի տեխնիկ։ 2008 թ. սովորել է ՀՀ ՊՆ ենթասպաների դպրոցում՝ ստանալով ենթասպայի կոչում։ 2012 թ. նշանակվել է ՊԲ  Ջաբրայիլի զորամասի հրամանատարի՝ սոցիալ-իրավական աշխատանքների գծով օգնական-սպա՝ ստանալով լեյտենանտի կոչում, իսկ որոշ ժամանակ անց ստացավ՝ ավագ-լեյտենանտի կոչում։

Ծառայության ընթացքում պարգևատրվել է ՀՀ ԶՈՒ «Անբասիր ծառայության» 1-ին աստիճանի, «ՀՀ զինված ուժեր 20 տարի», Արցախի «Մարտական ծառայություն», «Երկրապահ կամավորականների միություն» հկ-ի «Հայաստանի երկրապահ» մեդալներով։

Զոհվել է 2016 թ․ ապրիլի 2-ին՝ մարտական գործողությունների ժամանակ 9-րդ ՊՇ  112 մարտական դիրքը (Վարազաթումբ/Լելե-Թեփե) պաշտպանելիս համածառայակից սպաներ փոխգնդապետներ Ալեքսան Առաքելյանի, Ռոման Պողոսյանի, Օնիկ Գրիգորյանի, մայոր Սուրեն Մելքումյանի հետ միասին։ Նույն դիրքում են զոհվել նաեւ դիրքապահ զինծառայողներ սերժանտներ Ադամ Սահակյանը, Կարեն Ներսիսյանը, կրտսեր սերժանտ Սաշա Գալստյանը, շարքայիններ Ժորա Եսայանը, Բագրատ Ալեքսանյանը, Տիգրան Բերակչյանը, Բարիս Օզմանյանը,  Անդրանիկ Գրիգորյանը։

Ամուսնացած էր, ունի 2 դուստր։ Հետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, Արցախի «Արիության համար» մեդալով, «Մայրություն» հկ-ի «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» մեդալով։

Տպել
6782 դիտում

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները