Բանակից ազատելու համար կաշառքներ տալու գործով մեղադրանք է առաջադրվել 9 անձի. մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ դրա դիմաց զորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու առերեւույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում 9 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ: Այս մասին հայտնում են ՀՔԾ մամուլի ծառայությունից:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունն արդեն տեղեկացրել է, որ մի շարք ՀՀ քաղաքացիներ իրենց զավակներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու նպատակով առանձնապես խոշոր չափերով կաշառք են տվել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչին: Դրա դիմաց վերջինս, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2017թ.-ի սեպտեմբերից 2018թ.-ի հունվարն ընկած ժամանակահատվածում միջնորդ անձի օժանդակությամբ նպաստել է զորակոչիկների օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելուն, ինչի արդյունքում վերջիններս զինվորական ծառայության համար ճանաչվել են ոչ պիտանի եւ հաշվառվել պահեստազորում:

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ ավագ քննիչին եւ նրան օժանդակող անձին մեղադրանքներ են առաջադրվել համապատասխանաբար ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ դրան օժանդակելու համար:

Բացի այդ, նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական-դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա քրեական գործով եւս 7 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որոնցից երեքը` ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված` առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համար:

Եվս մեկ անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված` առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն օժանդակելու համար:

Բացի այդ, վերը նշված 7 անձանցից 5-ին նաեւ մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված` փաստաթղթեր կեղծելու ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից ազատվելու համար: Քննությամբ պարզվել է, որ բժշկական կեղծ փաստաթղթերի հիման վրա վերջիններս ճանաչվել են զինվորական ծառայության համար ոչ պիտանի եւ հաշվառվել պահեստազորում՝ չունենալով ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու` ՀՀ օրենսդրությամբ սահմանված օրինական հիմքեր:

Այսպիսով, վերը նշված քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրանքներ են առաջադրվել ընդհանուր առմամբ 9 անձանց: ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչն ու վերջինիս օժանդակած անձը կալանավորվել են: Մյուս մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական գործի շրջանակներում շարունակվում են իրականացվել ակտիվ քննչական եւ այլ դատավարական գործողություններ` հանցագործության բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
2408 դիտում

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը