Գրտնակով, լոմով, թավով սրանց լխկել ա պետք, դե զենքով ապստամբություն թույլ մի տվեք. Բիլյան

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրերին գաղտնալսել է անգամ «Սասնա ծռերի» կողմից այդ օրերին օգտագործվող ռադիոկապերը:

Այսօր՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստի ընթացքում մեղադրող դատախազներ Պետրոս Պետրոսյան եւ Արամ Արամյանը հրապարակեցին գործում եղած ապացույցները: Մասնավորապես հետազոտվեցին ձայնային ֆայլերում առկա տղամարդկանց խոսակցությունները: Ֆայլերում սակայն չի հստակցվել տղամարդկանց անունները, սակայն պարզ է դառնում, որ խոսքը «Սասնա ծռեր» խմբի անդամների մասին է, որոնք պարբերաբար իրար կապ են տվել՝ այդ կերպ տեղեկացնելով վիավորների, կրակոցների մասին, հորդորում զգույշ լինել եւ դիրքավորվել:

Մասնավորապես Արամյանի հրապարկած խոսակցություններում խոսվում էր Պավել Մանուկյանի եւ ոմն Գեւորգի (խոսքն ըստ ամենայնի Գեւորգ Իրիցյանի մասին է,-հեղ.) խոսակցությունները: «Պարոն Ավետիսյան, մի հատ Սարի թաղին դուխ չտա՞նք»,- դիմելով Մանուկյանին ասում է Գեւորգը: Ի պատասխան Ավետիսյանն ասում է. « Մի արա, մի կրակեք, մի կրակեք», «Տղերքին եմ ուրախանցում», - պատասխանում է Գեւորգը, «Ապրես, էլ մի արա, էլ պետք չի, ինչքան կա հերիք ա...»:

Այնուհետեւ ըստ հրապարկվածի՝ Պավել Մանուկյանը ռադիոկապով կրկին կապվում է Գեւորգի հետ եւ ասում. «Ուրեմն լսի, մի անգամ Ժիրոն ա քեզ զինանթափել, մի հատ էլ ես եմ զինաթափելու, եթե մի հատ առանց ասելու քայլ արիր հասկացա՞ր չէ»,- ինչին ի պատասխան Գեւորգն ասում է. «Թարգեցինք, թարգեցինք»: Ռադիոկապից արված գաղտնալսումներնում կրկին խոսվում է պատվերով խփված «սալյուտների» մասին. «Վարդան, կրկնեք կրկնողություն գիտության մայրն է»,- ըստ հրապարկվածի ասել է Արմենը (խոսքը ըստ ամենայնի՝ Արմեն Բիլյանի մասին է-հեղ.): Այնուհետեւ ռադիոկապով Պավել Մանուկյանին է կապ տալիս ոմն մայոր, որը ենթադրվում է ԱԱԾ աշխատակիցներից մեկն է: .«Պավլիկը հանգստանում ա, ասա ի՞նչ ես ասում,...ասածդ է՞դ էր, էլ կապի դուրս չգաս, սրանից հետո պարոն Մանուկյան, քեզ Պավլիկ չի, շատ փոքր մարդ ես, որ քեզ համար Պավլիկի լինի»,- Ավետիսյանի փոխարեն պատասխանել է խմբի անդամներից մեկը:

Այնուհետեւ ռադիոկապի միջոցով խմբի անդամները մեկը մյուսն փոխանցում են որ ՊՊԾ գդնի ճաշարանի կողմում կրակոցի ձայներ են լսվել, իսկ ավելի ուշ հայտնել են արդեն երկու վիրավորի՝ Հովհաննես Հարությունյանի եւ Աշոտ Պետրոսյանի մասին: «Կրակում են...Վիրավոր ունենք, տղերք, հասեք... Սաղդ դիրքավորվեք, բժշկի սումկենքը շտաբն ա...եկեք, վիրավոր ունենք»,- ասում է խմբի անդամներից մեկը: «Սնայպե՞ր ա խփել Աշոտին»,- հարցնում է տղամադրկանցից մեկը եւ դրական պատասխան ստանում: Այնուհետեւ Պավել Մանուկյանը ռադիոկապով կապվում է մայորի հետ եւ պահանջում բժիշկներ եւ պատգարակ ուղարկել: «Սկոռի ուղարկեք, երկու ծանր վիրավոր դուք հասցրիք, բժիշկներին ուղարկեք, թող գաք, տանեն», «Պավլիկ բերեք զոնտիկների մոտ»,- պատասխանում է մայորը: Պավել Մանուկյանն էլ ըստ հրապարկվածների՝ ասում է, որ պատգարակ չունեն. «Երկու վիրավորները ոտից ցխած են, շուտ արեք ցավազրկող գոնե ուղարակեք»: Այնուհետեւ մայորը Պավել Մանուկյանին տեղեկացնում է, որ «զոնտիկների» մոտ պատգարակ են թողել: Ի վերջո վիրավորներին պատգարակով գնդից դուրս են հանել:

Դատարանում այսօր հրապարակվեց նաեւ ՊՊԾ գնդի գրավման օրերին սպանված ոստիկանների՝ Արթուր Վանոյանի, Յուրի Տեփանոսյանի եւ Գագիկ Մկրտչյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության արդյունքները:

Եզրակացության հրապարակումից պարզ դարձավ, որ ոստիկաններից երկուսի՝ Յուրի Տեփանոսյանի եւ ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի մարմնի վրա, բացի հրազենային վնասվածքներից, առկա են եղել նաեւ բութ առարկայով հասցված վնասվածքներ:

Ըստ այդմ՝ գնդի գրավման ժամանակ հրազենային վիրավորում ստացած եւ մի քանի օր անց հիվանդանոցում մահացած ենթասպա Գագիկ Մկրտչյանի մահը վրա է հասել կրծքավանդակի եւ որովայն շրջանում ստացած հրազենային գնդակային թափանցող եւ միջանցիկ վնասվածքից: Կրակոցի ուղղությունը հնարավոր չի եղել որոշել նկատի ունենալով, որ վնասվածք ստանալուց հետո Մկրտչյանը բազմաթիվ վիրաբուժական միջամտությունների է ենթարկվել, ուստի դրանց ուղղությունը պարզելու համար անհրաժեշտ է եղել փորձաքննության ենթարկել նաեւ Մկրտչյանի հագուստները:

Հիշեցնենք, որ Գագիկ Մկրտչյանը մահացել է օգոստոսի 13-ին: Նրա սպանության մեջ մեղադրվում է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանը:

Ըստ դատաբժշկական փորձաքննության՝ Յուրի Տեփանոսյանի մահը վրա է հասել ողնուղեղի դիֆուզ վնասվածքային ախտահարումից՝ ողնաշարի պարանոցային հատվածի եւ գանգի դիմային հատվածի համակցված հրազենային, գնդակային, կույր վիրավորում ստանալու հետեւանքով, որն էլ գտնվում է ուղղակի պատճառական կապի մեջ՝ մահվան հետ: Հատկանշական է, որ բացի հրազենային վիրավորումից, Յուրի Տեփանոսյանի մարմնի վրա հայտնաբերվել է նաեւ սալջարդ, որը եւս պատճառվել է կենդանության օրոք՝ մահվանից անմիջապես առաջ սուր եզր ունեցող կույր առարկայով: Այս վնասվածքն առողջությանը թեթեւ վնասի հատկանիշներ չի պարունակել:

Փորձաքննության արդյունքների համաձայն՝ ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի կրծքավանդակի շրջանում ստացած վնասվածքը մահվան հետ անմիջական կապի մեջ է եղել: Վանոյանի մարմնին մեկ հրազենային վնասվածք է եղել, ինչպես նաեւ քերծվածքներ՝ նրա դեմքի եւ նախաբազկի ձախ հատվածում, որոնք եւս առաջացել են կենդանության օրոք՝ մահվանից ոչ շատ առաջ, ըստ փորձաքննության եզրակացության, հասցվել են բութ առարկայով եւ անմիջական կապի մեջ չեն գտնվում Վանոյանի մահվան հետ:

ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը սպանվել էր հենց գնդի գրավման օրը՝ հուլիսի 17-ին: Նրա եւ Յուրի Տեփանոսյանի սպանության մեջ մեղադրվում է «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը:

Ապացույցների հետազոտումից հետո «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը անդրադառնալով նախորդ նսիտին մեղադրողնեի կողմից հրապարկված այն գաղտնալումնսերիի որտեղ «Սասնա ծռեր» խմբի անդամները խոսում են ընդդիմադիրների մասին, ասաց. «Այն հայտարարությունները, որ Սասնա ծռերն անում են ընդդիմության ղեկավարների կամ ընդդիմադիրների նկատմամբ մեղադրանքի կողմը դա վերցնում է որպես մեղադրական նյութ դնում, մեղադրական եզրակացության մեջ: Այն հայտարարությունները, որ Սասնա ծռերն արել են քաղաքական իշխանության նկատմամբ եւ քանի որ իրենց գործողությունները քաղաքական էին, քաղաքական ապստամբություն դրա վերաբերյալ մեղադրանքի կողմը որեւէ ապացույց չի բերում: Դատախազի կողմից չներկայացված 5 ֆայլերի մեջ առկա էին կոնկերտ «Սասնա ծռերի»ս այն հայտարարությունները, որտեղ իրենք մեղադրում են քաղաքական իշխանությանը՝ այս կամ այն գործողույան մեջ»: Թե ինչի մասին էր խոսքը, Բաղդասարյանը չմանրամասնեց հույս ունենալով, որ հետո մեղադրանքի կողմն է հրապարակելու:

Հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Վարուժան Ավետիսյանը՝ խոսելով Հայաստանում ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումների մասին: Դատավոր Մեսրոպ Մակյանը սակայն պարբերաբար ընդհատում էր Ավետիսյանին, հորդորելով հայտարարություններն անել հետազտոված ապացույցների վերաբերյալ: Սակայն, Վարուժան Ավետիսյանը շարունակեց․«Սա քաղաքական դատավարություն է, մենք ապստամբություն ենք կատարել, մեզ հանիրավի մեղադրում են չկատարած գործողությունների մեջ, մեր բոլոր քաղաքական հայտարարությունները այս գործին վերաբերվում են, մենք համատեսքստի մեջ ենք խոսում...։ Մեր ժողովրդին ուզում եմ ասել, որ համակարգը հիմա շատ թույլ է, գնալով թուլանում է...հարվածե՛ք ժողովուրդ, ժամանակն է»։

Արայիկ Խանդոյանն էլ հայտարարեց, որ իրենք չեն սխալվել, պայքարել են «տականքի դեմ»: Խանդոյանը փորձեց շարունակել հայտարարությունները, սակայն նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը նախազգուշացրեց, որ զերծ մնա ինչ-որ մեկին վիրավորանքներ հասցնելուց, սակայն Խանդոյանը շարունակում էր խոսել։ Դատարանը որոշեց նրա նկատմամբ դատական սանկցիա կիրառել՝ հեռացնելով նիստերի դահլիճից։ Սակայն Խանդոյանը բարձրախոսոը ձեռքին շարունակում էր խոսել, ուղեկցող ոստիկանները, ուժով նրա ձեռքից խլեցին բարձրախոսը եւ նիստերի դահլիճց դուրս հանեցին:

Արմեն Բիլյանն էլ հայտարարեց. «Քանի օր ա հետեւում եմ լուրերին, ինչ-որ ղժղժոցներ ա գնում, հիստերիկ արտահայտություններ՝ թույլ չենք տա զենքով ապստամբություն: Հիմա լսեք թույլը չտալու պատասխանը, թույլ տվե՞ցիք հազարավոր անմեղ զինվորներ զոհվեն, թույլ տվե՞ցիք երկիր կորցնեն: Դուք փոքր եք՝ թույլ չտաք: Ժողովուրդ լսո՞ւմ եք՝ կնանիք, տղամարդիկ, գրտնակով, լոմով քլունգով, թավով սրանց լխկել ա պետք: Ես կոչ եմ անում, դե թույլ մի տվեք»: Բիլյանը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար դատավորը նրա նկատմամբ նախազգուշացում հայտարարեց:

Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 4-ին ժամը 11:00-ին:

Տպել
5499 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց