Նախկին զինծառայողն արդարացվել է հանցակազմի բացակայության հիմքով․ նախադեպային որոշում

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը նախադեպային որոշում է հրապարակել: Դրա համաձայն Դատարանը վարույթ է ընդունել մեղադրյալի պաշտպան Ալբերտ Քարամյանի վճռաբեկ բողոքը և քննության առնելով արդարացրել է ՊԲ նախկին շարքային զինծառայող Ռազմիկ Չանախրյանին՝ հանցակազմի բացակայության հիմքով, իսկ քրեական գործի վարույթը կարճվել է: Նրա նկատմամբ խափանման միջոց հանդիսացող ստորագրությունը բնակավայրից չհեռանալու մասին, վերացվել է: 

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը:

Ըստ նրա, ամբաստանյալ Ռազմիկ Չանախչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 1-ին մասով, այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՊԲ զորամասերից մեկի շարքային զինծառայող 2015 թվականի դեկտեմբերի 26-ին` ժամը 12:00-13:00-ը «չպահպանելով ՀՀ զինված ուժերի Ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ և 41-րդ հոդվածների պահանջները` հրամանատարի հրամանը անվերապահորեն «ճշտորեն և նշված ժամկետում կատարելու փոխարեն հանդուգն կերպով հրաժարվել է կատարել  նույն դիվիզիոնի հրամանատար «մայոր Արմեն Սմբատի Սանթրյանի օրինական և սահմանված կարգով իրեն տրված հրամանը` իրեն հատկացված տարածքը մաքրելու վերաբերյալ «դրանով իսկ հեղինակազրկելով հրամանատարի դերը ենթակա դիվիզիոնի ողջ անձնակազմի շրջանում և խաթարելով պետ հրամանատար-ստորադաս ենթակա սահմանված կանոնադրային հարաբերությունները», որով էական վնաս է պատճառել ծառայության շահերին:

Սերժիկ Ավետիսյանի փոխանցմամբ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մարտի 13-ի դատավճռով Ռազմիկ Չանախչյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածի կիրառմամբ նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 1 մեկ տարի ժամկետով, 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան` 3 երեք տարի ժամկետով:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2017 թվականի հունիսի 30-ի որոշմամբ մեղադրողի վերաքննիչ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մարտի 13-ի դատավճիռը նշանակված պատժի մասով բեկանել ու փոփոխել է. Ռազմիկ Չանախչյանին ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտել է ազատազրկման` 1 տարի ժամկետով:

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը Ռազմիկ Չանախչյանի պաշտպան Ա. Քարամյանի վճռաբեկ բողոքը օրերս կայացած դատական նիստում բավարարել է: Ամբաստանյալ Ռազմիկ Գարեգինի Չանախչյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 1-ին մասով կայացված դատական ակտերը բեկանվել և փոփոխվել են:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պետի օրինական և սահմանված կարգով տրված հրամանը չկատարելը, որն էական վնաս է պատճառել ծառայության շահերին (ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 1-ին մաս) հանցակազմը զինվորական զանցանքից (ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքի 31 հոդված) սահմանազատելու վերաբերյալ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

Բացի այդ, պալատը փաստել է, որ իրավակիրառ պրակտիկայում դժվարություններ են առաջանում ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված արարքը նույն հոդվածի 4-րդ մասում սահմանված՝ հրամանը չկատարելը ծառայության նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, որն առաջացրել է ծանր հետևանքներ, հանցակազմից տարանջատելու հարցում:

Տպել
2528 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց