«Երեւան մոլի» խաղահրապարակից դեպի դուրս ելք չկա. ԱԻՆ-ը այդտեղ խնդիր չի տեսնում

28/03/2018 schedule13:41

Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» քառահարկ առեւտրի կենտրոնում մարտի 25-ին բռնկված հրդեհը զգոնացրել է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը: Մարտի 26-ից ԱԻՆ-ի Հակահրդեհային տեսչությունը մայրաքաղաքի մոլերում ստուգումներ է անում:  ԱԻՆ-ը մարտի 27-ին ստուգումներ է իրականացրել Երեւանի «Երեւան մոլ» առեւտրի կենտրոնում: Ստուգումների արդյունքում հայտնաբերվել են թերություններ եւ բացթողումներ:

ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության պետ Սերգեյ Հայրապետյանը «ՀԺ»-ի հետ զրույցում առանձնացրեց թերությունները, մասնավորապես՝  կրակմարիչների ոչ բավարար քանակը եւ ժամկետանց կրակմարիչների առկայությունը, որոնք վերալիցքավորման կարիք ունեն, կամ այն, որ դարակում պետք է լինի երկու կրակմարիչ, սակայն ստուգման ժամանակ մեկն է եղել:

 Երեւան մոլում տեղակայված հրշեջ արկղերում եղած հրշեջ խողովակները եւ երկու կրակմարիչները

Եվ իսկապես, երբ երեկ «Երեւան մոլ»-ի տեխնիկական գծով տնօրեն Գագիկ Մկրտչյանը մեզ էր ներկայացնում մոլի տարածքում տեղակայված հրշեջ արկղերը, տեսանք, որ արկղերից մեկում կրակմարիչի պակաս կա, ինչը շտապեցին թաքցնել մոլի աշխատակիցները՝ արագ փակելով հրշեջ արկղի դուռը: «Երեւան մոլ»-ի տարածքում, ինչպես ներկայացրին աշխատակիցները, իրարից ոչ ավելի քան 50 մետր հեռավորությամբ տեղակայված են հրշեջ արկղեր, որտեղ կան հրշեջ խողովակներ եւ կրակմարիչներ, որոնք հնարավորություն են տալիս մարդու միջամտությամբ մարել հրդեհի հնարավոր օջախը:

Համաձայն ԱԻՆ-ի՝ արտակարգ իրավիճակների դեպքում անվտանգության պահանջներով յուրաքանչյուր արկղում պետք է լինի առնվազն երկու կրակմարիչ, սակայն ինչպես նշեցինք, մեր ստուգայցի ընթացքում արկղի կրակմարիչներից մեկը բացակայում էր:

Ինչ վերաբերում է «Երեւան մոլ»-ից անհրաժեշտության դեպքում մարդկանց տարհանմանը եւ արտակարգ պատահարների դեպքում ելքերի հարմարավետությանը, ապա փաստենք, որ շենքն ունի 7 ելք՝  Արշակունյաց պողոտայի վրա բացվող հիմնական դռները, երկուսը նույն ուղղությամբ՝ մոլի առաջին հարկում տեղակայված ԱԿԲԱ բանկի եւ Յունիբանկի մասնաճյուղերից, մեկը՝ կինոսրահից, իսկ մնացած երեքը՝ ավտոկայանատեղիից: Բանկերի մասնաճյուղերը առանձնացված են մոլի ընդհանուր տարածքից, այսինքն՝ պատահարի դեպքում մոլի տարածքն արագ լքելու ժամանակ մարդիկ նախ պետք է մտնեն բանկերի մասնաճյուղեր, հետո նոր լքեն շենքը:

ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունը, սակայն տարհանման մասով այս մոլում խնդիրներ չեն տեսնում: Միակ թերությունը, որ արձանագրվել է, այն է, որ տարհանման պլանը ավելի շատ վայրերում կարելի էր փակցնել: «Ցանկալի է, որ տարհանման պլանը դրված լինի ավելի շատ տեղերում, այն որ դրված չէ, ծանր հետեւանքների չի բերի, բայց դա համարենք բացթողում»,- մեր զրույցում ասաց ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության պետ Սերգեյ Հայրապետյանը:

Նշենք, որ «Երեւան մոլ»-ում, ինչպես մեզ ցույց տվեցին աշխատակիցները, մանկական խաղահրապարակից դեպի բակային տարածք ելք չկա: Երեւան մոլի խաղահրապարակը

Սակայն խաղահրապարակից ելքեր կան դեպի սրճարան եւ մոլի մյուս հատվածներ: Այնուամենայնիվ, խաղահրապարակից միանգամից դուրս գալու հնարավորություն չկա, արտակարգ իրավիճակների դեպքում սա լուրջ խնդիր է: Թեեւ «Երեւան մոլ»-ի տեխնիկական գծով տնօրենը վստահեցնում է, որ շենքը կառուցվել է Արտակարգ իրավիճակների նախարարության հրդեհային տեսչության մասնագետների հետ համագործակցելով, բոլոր հանգամանքները հաշվի են առնված, շենքը հագեցած է ինքնաշխատ հրդեհաշիջման համակարգով եւ ոչ մի խնդիր չունի:

Խաղահրապարակից դեպի սրճարան տանող «բաց» դռները

«Երեւան մոլ»-ի տեխնիկական գծով տնօրեն Գագիկ Մկրտչյանը մեզ հայտնեց, որ «Երեւան մոլ»-ում անվտանգության համակարգերին միացված համակարգչային սենյակում 24-ժամյա հերթապահություն է իրականացվում, գիշերը հերթապահում է մեկ անձ, իսկ ցերեկը՝ երեք: 24-ժամյա հերթապահության ընթացքում եւ՛ ազդանշանային համակարգի, եւ՛ ահազանգման համակարգի մասին գլխավոր սերվերի վրա տեղադրված ինֆորմացիան միանգամից տեսնում են:

Տեխնիկական գծով տնօրենը ասաց, որ բարեբախտաբար, արտակարգ դեպք դեռ չեն ունեցել եւ վստահություն հայտնեց, որ բավարար տեխնիկական հագեցվածության շնորհիվ չեն էլ ունենա: Ավտոմատ հրդեհաշիջման համակարգը, որն իրականացվում է 350 լիտրանոց պահեստավորված ջրի տարայի միջոցով, կենտրոնացված համակարգ է, ճնշման տակ ջրային հրդեհաշիջում է իրականացնում: Մոլում հրդեհաշիջման 6000-ից ավելի սպինգլեռային գլխիկներ (առաստաղներին ամրացված հրդեհաշիջման ինքնաշխատ սարքեր) կան, ամեն մի գլխիկը 9 քառակուսի մետր տարածք է ծածկում:

350 լիտր պահեստավորված ջրի տարան

Երեւան մոլի տեխնիկական գծով տնօրենի խոսքով, եթե 65 աստիճանից ավելի տաքություն է գրանցվում,  կապսուլա կա, ավտոմատ կերպով բացվում է եւ ցնցուղից թափվող ջուրը մարում է հրդեհի օջախը: Տնօրենի խոսքով, երբեմն լինում է նաեւ կեղծ ահազանգ: Նման դեպքեր պատահել են ավտոկայանատեղիում, եթե մեքենան մոտավորապես 5 րոպե եւ ավելի լավ չի աշխատել եւ ծուխ է արտանետել, միանգամից ազդանշանային համակարգը միացել  է:

Ցնցուղները, որոնցից հրդեհի նախազգուշացման դեպքում ավտոմատ կերպով ջուր է թափվում

Ահազանգի դեպքում, բացի այն, որ հերթապահության սերվերի վրա է լսվում, այն ավտոմատ կերպով ազդանշան է ուղարկում նաեւ ԱԻՆ:

Մեր հարցին՝ արդյո՞ք աշխատակիցները վերապատրաստված են եւ տիրապետո՞ւմ են, թե արտակարգ պատահարների դեպքում ինչպես պետք է վարվեն, Գարեգին Մկրտչյանն ասաց, որ իրենց անձնակազմը փոքր է եւ պահպանության ծառայությունն իրականացնում են պայմանագրային հիմունքներով. «Անվտանգության ծառայության աշխատակիցներն են մոբիլիզացվել այդ գործի մեջ, իրենք տեղեկացված են, թե տվյալ իրավիճակում ինչ միջոցառումներ անեն, ինչպես իրականացնեն հրդեհաշիջում ջրով եւ կրակմարիչներով, նաեւ թե ինչպես իրականացնեն էվոկուացիան՝ ցույց տան մարդկանց մոլից դուրս գալու ելքերը»:  

Ըստ Գարեգին Մկրտչյանի՝ «Երեւան մոլը» 25-ից 30 անվտանգության աշխատակից ունի, որոնք առանձին խմբերով հերթապահություն են իրականացնում տարածքում: Նշենք, որ ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության պետ Սերգեյ Հայրապետյանը «ՀԺ»-ի հետ զրույցում «Երեւան մոլ»-ի  ընդհանուր տեխնիկական հագեցվածության վիճակը բավարար էր գնահատել, բացի վերը նշված բացթողումներից եւ տարհանման պլանն ավելի շատ տեղերում փակցնելու խնդրից: Ըստ ԱԻՆ-ի, «Երեւան մոլ»-ում հրդեհային անվտանգության տեսանկյունից նորմալ վիճակ է:

«Հակահրդեհային անվտանգության պաշտպանության համակարգերի առկայությունը եւս տեսանք, տաբեր տեսակի համակարգեր առկա էին: Ինչը նորմայով պահանջվում է, կար, սկսած կրակմարիչից, հրշեջ ծորակներից, իսկ մի հատ ավել-պակաս դնելը ոչ մի խնդիր չի ներկայացնում»,- ասաց Սերգեյ Հայրապետյանը: 

Աղունիկ Հովհաննիսյան

Տպել
10750 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց