Ես ներողամտություն եմ հայցում. դպրոցի տնօրենը` «Ռուսաստանն իմ հայրենիքն է» կարգախոսի մասին

Երեկ երեկոյան կայծակնային արագությամբ համացանցում տարածվեցին Երեւանի Հակոբ Օշականի անվան N172 հիմնական դպրոցում Ռուսաստանին նվիրված միջոցառման լուսանկարները, որտեղ աշակետներն այդ երկրի ազգային հագուստով են, իսկ նրանց գլխավերեւում է «Ռուսաստանն իմ հայրենիքն է» կարգախոսը:

Քննադատություններն անխնա էին՝ ընդհուպ մինչեւ դավաճանություն որակելը: Դպրոցի տնօրեն Գայանե Մկրտչյանն այսօր մեր զրույցում հայտարարեց, որ հոկտեմբերից սկսած անցկացվում է «Աշխարհը մեր աչքերով» խորագիրը կրող միջոցառումների շարք, եւ տարբեր դասարաններ ներկայացնում են որեւէ երկիր: Ամեն մի միջոցառման համար, ըստ տնօրենի, ընտրվել է տվյալ երկրին հատուկ կարգախոս: Ռուսաստանից բացի, աշակերտներն արդեն իսկ անդրադարձել են Իտալիային՝ «VIVA ITALIA» կարգախոսով, Չինաստանին՝ «Չինանստանը մեր աչքերով» կարգախոսով, Հունաստանին նվիրված միջացոռումն ունեցել է «Ա՜խ Հունաստան, իմ քնքուշ երազ» կարգախոսը, Ճապոնիայի դեպքում ընտրվել է «Հրաշքների երկիր Ճապոնիան» եւ այլն:

Գայանե Մկրտչյանի փոխանցմամբ (լուսանկարի կենտրոնում), միջոցառումների նպատակն է ծանոթանալ տարբեր երկրների սովորույթներին, մշակույթին, խոհանոցին, բայց նաեւ ցույց տալ, որ աշխարհով մեկ շրջելուց հետո, միեւնույն է, ամենալավը Հայաստանն է: Շարքն, ըստ նրա, մայիսին եզրափակելու է «Ձոն Հայաստանին» միջոցառումը՝ դարձյալ նույն եզրահանգումով:  

«Ռուսաստանի դեպքում «Վիվա Ռոսիա» չէինք գրի, «Իմ երազանքների աշխարհ» չէինք գրի եւ այլն: Քանի որ «հայրենիք» բառը ռուսները շատ են օգտագործում, ընտրվել է այդ տարբերակը: Միգուցե, հնարավոր է, որ երբ վերնագիրն է նայվում, թվում է շատ տարօրինակ: Այո՛, իմ սխալը նրանում է, որ ես չեմ մտածել, որ մեկնաբանություններ պետք է գրվեին (դպրոցի ֆեյսբուքյան էջում-խմբ.)՝ ինչու է այդ վերնագիրը: Մենք ,որ գիտենք մեր նպատակը, չենք մտածել, որ այսպիսի մեծ աղմուկ կբարձրանա, որովհետեւ դա ոչ թե մեր կարգախոսն է՝ մեր դպրոցի, մեր Հայաստանի, մեր հայ երեխաների, այլ աշակերտների դերակատարման հետ էր կապված: Ամեն երկիր ունի իր կարգախոսը, երեխաներն այդ երկրի կարգախոսի տակ են հանդես եկել, բայց որպես դերակատարում: Ես ներողամտությունն եմ հայցում այն մարդկանցից, որոնք սխալ են ընկալել, բայց նման ձեւով մեկնաբանություններ՝ առանց մանրամասնելու, առանց ճշտելու, առանց ինձ հետ խոսելու...»,- ասաց Օշականի անվան դպրոցի տնօրենը:

Հարցին, թե ամեն դեպքում «Ռուսաստանն իմ հայրենիքն է» կարգախոսի մեջ վտանգավոր ուղերձ չի՞ տեսնում, որը երեխաները կարող են ընդունել թեկուզ ենթագիտակցաբար, Գայանե Մկրտչյանը պատասխանեց. «Բացարձակ, որովհետեւ ի սկզբանե բոլոր դասարաններին բացատրված է եղել՝ ինչու ենք շրջում ամբողջ աշխարհով ու վերջում ինչ եզրակացության ենք գալիս: Այդ եզրակացությունը լինում է նաեւ ամեն միջոցառման վերջում, կարմիր թելի նման անցնում է այդ միտքը, որ տեսեք՝ ինչ լավ է, որ մենք մեր երկրում ենք, մենք էլ ունենք լավ բան, մեր Հայաստանն է լավը, մեր հողն է լավը»:

Նա հավաստիացրեց, որ «Ռուսաստանը իմ հայրենիքն է» կարգախոսի ընտրության հարցում չի եղել դրսից որեւէ միջամտություն: «Չէ, չէ: Որ մեղադրում են՝ տնօրենը, դասվարը, դպրոցը հաճոյանում են, ո՞ւմ էինք հաճոյանալու: Ո՛չ Ռուսաստանի դեսպանատնից ենք հյուրեր ունեցել, ո՛չ որեւէ ռուս ներկայացուցիչ է եղել, որեւէ մեկը չի եղել ոչ նախարարությունից, ոչ քաղաքապետարանից, ոչ թաղապետարանից: Կամ Ռուսաստանին հաճոյանալու ի՞նչ ունենք: Մենք սովորական, պետական դպրոց ենք Հայաստանի Հանրապետությունում: Դա եղել է մեր ներքին՝ դպրոցական միջացառումը, որը ես չգիտեի, որ այսպիսի արձագանք կստանար: Երեւի պետք է իմանայի, պետք է ենթադրեի ամեն դեպքում, բայց չեմ ենթադրել, որովհետեւ ես քաղաքականացված չեմ, ես չեմ մտածել, որ ենթատեքստ կփնտրեն»,- ասաց տնօրենը:

Գայանե Մկրտչյանը հաստատեց, որ ստեղծված այս աղմուկից հետո դպրոցի ֆեյսբուքյան էջը խմբագրվել է, որովհետեւ դա նաեւ առիթ է դարձել, որ ծնողները դժգոհեն իրենց երեխաների նկարները հրապարակելուց: «Ես մտածեցի՝ միջոցառումներ կան, որ երեւի պետք է չլինեն: Մեր ֆեյսուքյան էջը պետք է շատ կոռեկտ լինի, շատ քիչ նկարներով եւ շատ զգույշ: Սա իմ մեղքն է միգուցե, որովհետեւ ես սրա տակ ենթատեքստ չեմ տեսել, ես հիմա հասկացա, որ ամեն բառը, ամեն տառը քաղաքականացվում է: Ես քաղաքականացված չեմ, եւ դպրոցը պետք է քաղաքականացված չլինի»,- կարծիք հայտնեց տնօրեն Մկրտչյանը: Նա տեղի ունեցածի վերաբերյալ բացատրագիր է ներկայացրել Երեւանի քաղաքապետարան, որի ենթակայությամբ գործում է իր ղեկավարած հաստատությունը:

Երեւանի համար 172 դպրոցում անցկացված միջոցառումն իր կարգախոսով գուցե թե այսքան ցավագին չընդունվեր հանրության շրջանում, եթե չլինեին Ռուսաստանի գաղութացման ձգտումների մասին պարբերաբար հայտնվող ազդանշանները: Ի դեպ, երեկ էլ Արցախի Մարտակերտի շրջանի Վլադիմիր Բալայանի անվան N1 դպրոցում մեծ շուքով նշվել է՝ ռուսական խոսքի օրը, որին ներկա են եղել ռուս գրողներից մեկը եւ Արցախում ռուսական համայնքի նախագահը: Ավելի վաղ հայտարարարվել էր ԱՊՀ-ն իմ հայրենիքն է խորագրով շարադրությունների մրցույթ եւ այլն:

Տպել
7486 դիտում

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին