Դպրոցի փոխտնօրենին մեղադրում են թմրամոլ լինելու մեջ. սկանդալից հետո ազատվել է աշխատանքից

Լուսանկարում՝ ձախից՝ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը, աջից՝ մարզպետ Արթուր Խաչատրյանը

Շիրակի մարզի Բյուրակն համայնքի միջնակարգ դպրոցում, որտեղ մթնոլորտն ու ղեկավարության փոխհարաբերություններն այնքան էին լարվել, որ հաստատությունը հայտնվել էր նաեւ մամուլի ուշադրության կենտրոնում, կտրուկ շրջադարձ է տեղի ունեցել. տնօրեն Լուսինե Մելիքյանը մարտի 20-ի հրամանով աշխատանքից ազատել է դաստիարակչական գծով փոխտնօրեն, ֆիզկուլտուրայի ուսուցիչ Մանվել Խոջումյանին: Վերջինիս մեղադրում են թմրամոլ լինելու մեջ ու դեռ մի բան էլ ավելի:

Մանվել Խոջումյանի ներկայացմամբ, տնօրենի հրամանում նշվում է, որ աշխատանքից ազատման համար հաշվի է առնվել այն հանգամանքը, որ Խոջումյանը հրաժարվել է պարտադիր բժշկական զննություն անցնել: Հիմք է ընդունվել նաեւ Շիրակի մարզի դատախազի գրությունը: Թե ինչի մասին է այդ գրությունը եւ ինչ բովանադակություն ունի, աշխատանքից ազատված փոխտնօրենն ասաց՝ չգիտի, քանի որ տնօրենը հրաժարվել է դրա պատճենը տրամադրել իրեն:  

«Նույն տնօրենը հայտարարություն է տվել՝ իբր ես բուժվում եմ նարկոդիսպանսերներում, չգիտեմ ինչեր եմ օգտագործում, դրա համար ինձ կանչել են քննչական բաժին, ուզել են նմուշ, ես հրաժարվել եմ: Հենց այդպես էլ ինձ ասել են, որ ձեր իրավունքն է, կարող եք հրաժարվել, որովհետեւ մենք հիմք չունենք: Հնարավոր է՝ ձեր դեմ հարյուր հոգի էլ գրեն այդպիսի բաներ, ձեզ օրական հարյուր անգամ չպետք է տանենք ստուգման»,- ասաց արդեն նախկին փոխտօրենը եւ հավելեց. «Ես էլ կարող եմ խնդրել նույն մարդուն (տնօրենին-խմբ.) ստուգեն վեներական հիվանդությունների հետ կապված»:

Մանվել Խոջումյանը բողոքարկելու է իրեն աշխատանքից ազատելու մասին տնօրենի հրամանը: Նա նաեւ ասաց, որ հնարավոր է՝ ծնողները նույնպես բողոքի ակցիա կազմակերպեն. «Ծնողներն ուզում են կազմակերպել, կարող է երեխաներին դպրոց չթողնեն, փողոցներ փակեն, որ այս ինչ իրավիճակ է, որ դասապրոցեսը նորմալ ընթանա, արդեն երկու-երեք ամիս հարցը բարձրացրել ենք, մինչ այսօր այս մարդը հրամաններ է տալիս, կրճատումներ է անում, շարունակում է իր գործը: Ու միշտ մարզպետի անունն է տալիս: Մարզպետի մոտ ես էլ եմ եղել: Ինձ կանչել, ասում է՝ դիմում գրիր: Հարցնում եմ՝ ինչի համար, չգիտի ինչ ասել: Ինձ ասում է նարկոդիսպանսերում բուժվել ես: Ասում եմ՝ պարոն մարզպետ, եթե բուժվել եմ, ձեր կողքին «կնոպկաներ» կան, սեղմեք, ճշտեք՝ ես բուժվել եմ, թե չեմ բուժվել: Դուք ինչի՞ հիման վրա ինձ կազատեք աշխատաքից: Ամեն տարի 30 միլիոն դրամ ձեր բուրգով ուտում եք, դրա՞ համար»:

Դպրոցի տնօրեն Լուսինե Մելիքյանը հրաժարվեց իր ղեկավարած հաստատությունում տեղի ունեցողի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն տալ: Ասաց, որ հեռախոսով չի խոսի ու նաեւ դրա համար պետք է ունենա վերադասի թույլտությունը՝ հատուկ հանձնարարակով: Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը նույնպես առաջարկեց այցելել մարզպետարան, որովհետեւ տվյալ օրը չի կարող բոլոր գործերը թողնել ու մեր հարցերին պատասխանել: Այդուհանդերձ, անդրադառնալով դպրոցի փոխտնօրենի բարձրաձայնած չարաշահումներին, ասաց. «Համապատասխան միջնորդագիր է եղել, մենք ամեն ինչը ուսումնասիրել ենք, ներկայացրել ենք համապատասխան մարմիններ»:

Որոշակի մանրամասներ ճշտեցինք Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանից: Նա տեղեկացրեց, որ Բյուրակնի դպրոցի տնօրենի հաղորդման հիման վրա Շիրակի մարզային քննչական վարչությունում մարտի սկզբին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի հատկանիշներով («Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը»):

«Նշված քրեական գործի քննության ընթացքում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Շիրակի մարզի Բյուրակն դպրոցի փոխտնօրեն Մանվել Խոջումյանը հաշվառված է Նարկոլոգիական դիսպանսերում՝ կանաբինոիդների օգտագործում ախտորոշմամբ: Կանաբինոիդը թմրամիջոցի տեսակ է: Նշված տեղեկությունը հերքելու կամ հաստատելու համար համապատասխան գրություն է հասցեագրվել «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ եւ ստացված պատասխանի համաձայն պարզվել է, որ նշված անձը դեռեւս 25.08.2009 թվականից գտնվում է հաշվառման մեջ նարկոլոգիական դիսպանսերում՝ կանաբինոիդների օգտագործում ախտորոշմամբ: Տվյալ քրեական գործի շրջանակներում պարզվել է նաեւ, որ 2009 թվականի օգոստոսի 25-ին «Կանեփ-կակաչ» միջոցառման շրջանակներում ոստիկանության համապատասխան աշխատակիցների ստուգայցի ժամանակ հայտնաբերվել եւ վերցվել է կանեփի ցողուններ: Եվ այդ անձը, այսինքն՝ Մանվել Խոջումյանը, բացատրությամբ հայտնել է, որ տնամերձում աճած կանեփանման բույսից ինքը չորացրել է որոշակի զանգված, որը ծխելու միջոցով գործածել է»,- ասաց Շիրակի մարզի դատախազը դատախազը:  

Այդ ժամանակ, ըստ նրա, Մանվել Խոջումյանից ստացվել են համապատասխան նմուշներ եւ նշանակված դատաքիմիական փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ նրա փորձանմուշներում առկա են կանաբիսի խմբի թմրամիջոցի՝ թմրաալկոլոիդների հետքեր: Դպրոցի փոխտնօրենը դատապարտվել է տուգանքի:

Այս փուլում արդեն, երբ տնօրենը բարձրաձայնել է փոխտնօրենի թմրամոլ լինելու մասին կասկածները, իսկ Խոջումյանը հրաժարվել է հետազոտության համար փորձանմուշ հանձնել, Շիրակի մարզի գլխավոր դատախազը գրությամբ դիմել է Շիրակի մարզպետին՝ առաջարկելով քննարկել նրա հետագա պաշտոնավարման նպատակահարամրության հարցը, քանի որ Խոջումյանը, լինելով դաստիարակչական գծով փոխտնօրեն, դրսեւորել է վերը հիշատակված վարքագիծը: Դատախազ Կարեն Գաբրիելյանն ընդգծեց, որ թեպետ թմրամիջոց օգտագործելու հաստատված հանգամանքը վերաբերում է հեռավոր 2009 թվականին, գրության համար հիմք է ընդունվել նաեւ այն, որ Խոջումյանն այժմ էլ շարունակում է հաշվառված մնալ նարկոդիսպանսերում: Դատախազն, ի դեպ, նկատեց, որ նա այժմ էլ հնարավորություն ունի վերանայել իր որոշումը եւ հետազոտության համար փորձանմուշ հանձնել:  

Ուշագրավ է, որ Բյուրակնի նույն դպրոցի, նույն տնօրենի ու նույն փոխտնօրենի հետ կապված եւս մի սկանդալ ծագել էր նույն 2009 թվականին: Այն ժամանակ ավարտական դասարանի ուսուցիչներից մեկը իրավապահներին ահազանգել էր ապօրինի դրամահավաքի մասին: Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժինն էլ պարզել էր, որ տնօրեն Լուսինե Մելիքյանը 2009-ի հունիսի 1-ին փոխտնօրեն Մանվել Խոջումյանին հանձնարարել է շրջանավարտներից հավաքել 4 000-ական դրամ, այլապես ավարտական քննությունները չեն կայանա, եւ նրանք չեն ստանա ավարտական վկայականներ։ 12 շրջանավարտներից 8-ի ծնողներն, ըստ պաշտոնական տեղեկատվության, տվել էին պահանջվող գումարը, որն ընդհանուր առմամբ կազմել է 32 հազար դրամ։ 

Մեր հարցմանն ի պատասխան, անդրադառնալով այս դեպքին, Մանվել Խոջումյանը վստահեցրեց, որ դա կապ չունի ներկայում ստեղծված իրավիճակի հետ: Ասաց նաեւ, որ այն ժամանակ ինքն իր վրա է վերցրել տնօրենի մեղքը: «Ասացին կին է, ոչինչ, իրեն կդատեն, չգիտեմ ինչ կանեն, ես էլ մարդկայինով վերցրեցի ինձ վրա ու այդպես ինձ վրա գործ բացեցին, բայց ազատեցին, վերջացրին, պրծավ»,- վերհիշեց Բյուրակնի դպրոցի արդեն նախկին փոխտնօրենը:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 22-ի համարում:

Տպել
4289 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ