ՀՀ քաղաքացիների պայքարի ոգին այս անգամ էլ բարձր կլինի. «ՄերժիրՍերժին» ակցիայի նախաձեռնող

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ մարտի 24-ին Երեւանում երթ է տեղի ունենալու՝ Սերժ Սարգսյանի՝ իշխանությունից հեռանալու պահանջով՝ «#ՄերժիրՍերժին» խորագրով: «Հայկական ժամանակ»-ը զրուցել է «#ՄերժիրՍերժին» ակցիայի նախաձեռնող խմբի անդամ Արմեն Գրիգորյանի հետ:

Մեր հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք Սերժ Սարգսյանի վերջին երկու հայտարարությունները՝ ՊՆ-ում ժողովի ժամանակ ասվածը՝ «այսուհետ ավելի հաճախ կլինեմ ձեր կողքին», եւ tert.am-ի հարցազրույցում ասածը, թե կհամաձայնի վարչապետ լինելը՝ մեկ հավելումով, սրանք խոսո՞ւմ են վարչապետ դառնալու վերջնական որոշման մասին, Գրիգորյանն ասաց, որ Սերժ Սարգսյանը դեռ շուտվանից էր որոշել վերարտադրել իր իշխանությունը, եւ շատերի համար հստակ էր, որ նա իր վերարտադրության համար է փոխում սահմանադրությունը: Ինչպես ասաց Գրիգորյանը՝  այս տեսանկյունից ՊՆ-ում տեղի ունեցած ժողովի ժամանակ ասվածը պարզապես ֆորմալ հայտարարություն է:

Արմեն Գրիգորյանն ասաց, որ մարտի 24-ին կայանալիք ակցիայի ժամանակ պատրաստվում են երթ անել.

«Երթը կմեկնարկի Թամանյանի արձանի մոտից, կանցնի Սարյան-Պուշկինի-Հյուսիսային պողոտա-Աբովյան-Հանրապետության հրապարակի-Նալբանդյան-Թումանյան-Մաշտոցի փողոցներով եւ կավարտվի Թամանյանի արձանի մոտ»:

Վերջինս ասաց, որ այլ գործողություններ պլանավորում են, որոնց մասին, սակայն այժմ չի կարող խոսել, որովհետեւ դրանք դեռ քննարկման փուլում են: 

Մեր այն հարցին, թե «#ՄերժիրՍերժին» ակցիայի նախաձեռնողները այլ քաղաքական ուժերի հետ համագործակցելո՞ւ են, Գրիգորյանը պատասխանեց, որ իրենք բաց են այլ ուժերի հետ համագործակցության համար.

«Կարծում ենք, որ տարբեր խմբերի ուժերի մոբիլիզացումը կարող է կարեւոր ազդեցություն ունենալ փողոցային պայքարի հաջողության վրա:

Գրիգորյանը խոսեց նաեւ հասարակական ներգրավվածությունն ապահովելու մասին.

«Հասարակությանը ներգրավելու ամենակարեւոր ձեւը քաղաքացուն դեր տալն է որեւիցե գործողությունում: Օրինակ մենք՝ որպես նախաձեռնող խումբ, աշխատում ենք, որպեսզի կազմակերպենք երթը, բայց նաեւ ակնկալում ենք, որ քաղաքացին եւս իր դերը կունենա: Օրինակ մենք կարգախոսների ցուցակ ենք գրել ֆեյսբուքյան իվենթում, սակայն ակնկալում ենք, որ քաղաքացին էլ իր կարգախոսը կտպի ու կբերի երթին: Հետագա գործընթացում նաեւ փորձելու ենք քաղաքացիների կարծիքը հաշվի առնել եւ ներգրավել շարժման գործընթացում»,- մեր զրույցում ասաց ակցիայի նախաձեռնող խբի անդամ Արմեն Գրիգորյանը:

Նրա կարծիքով՝ Հայաստանի քաղաքացիները միշտ էլ պատրաստ են պայքարի համար. «88-ից սկսած քաղաքացիները միշտ էլ պայքարել են ու փորձել են բարեկեցիկ երկիր կառուցել: Համոզված եմ, որ պայքարի ոգին միշտ էլ քաղաքացիների մոտ բարձր է եղել, եւ այս անգամ էլ այդպես կլինի»,-եզրափակեց Գրիգորյանը:

Նշենք, որ ակցիայի իվենթի մեկնաբանություններից մեկում ասված է, որ սա իրազեկման եւ փոխադարձ վստահության երթ է, եւ նման կարգախոսով ու նպատակով դեռ առաջին երթն է։ Մեկնաբանությունում ասված է, որ ցանկություն կա հետագա քայլերը քննարկել ակցիայի մասնակիցների հետ:

ՀայԱրփի Բաղդասարյան

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 22-ի համարում: 

Տպել
4573 դիտում

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին