Երևան
18 °C
Այսօր Տերյան փողոցում տոնական տրամադրություն էր, ուրախ երաժշտությամբ եւ բարձր տրամադրությամբ մարդիկ մասնակցում էին աշխարհի ամենաերկար գաթան համտեսելու գործընթացին: Երեւանում «Պանդոկ Երեւանը»-ի Տերյան փողոցի մասնաճյուղում ներկայացվեց 4000 սմ երկարության եւ 40 սմ լայնությամբ աշխարհի ամենաերկար գաթան: Այն կշռում էր 240կգ, որը համարժեք է 300 սովորական գաթայի քաշին:
4000 սմ երկարություն եւ 40 սմ լայնությամբ գաթան
Խոսելով գաթայի պատրաստման գործընթացի մասին՝ «Երեմյան Փրոջեքթս»-ի շեֆ-հրուշակագործ Անահիտ Միքայելյանը նշեց, որ նախապատրաստական աշխատանքները տևել են մեկ շաբաթ, իսկ գաթան թխվել է 2 օրում: Այն պատրաստելու համար պահանջվել է 55կգ ալյուր, 20կգ շաքարավազ, 75կգ կարագ, 25կգ նուշ, 300 ձու և 30կգ հայկական չիր:
Գաթան նման ձեւով պատրաստելու եւ ծրագիրն իրականացնելու մտահաղացումը «Երեմյան Փրոջեքթս» կազմակերպությանն է, որը հայկական շուկայում ներկայանում է ռեստորանային ոլորտի բիզնես նախաձեռնություններով: Կազմակերպության մարկետինգի բաժնի ղեկավար Անահիտ Գեւորգյանը «ՀԺ»-ին փոխանցեց, որ տարիներ շարունակ իրենց համար սկզբունքային է ոչ միայն մշակութային արժեքների պահպանումը, այլեւ տարածումն ու օգտագործումը, ուստի նման նախաձեռնությունն էլ ծրագրի շրջանակներում է եղել:
«Ընտրեցինք հայկական ծիսական աղանդերներից մեկը՝ գաթան, ամենաերկար եւ յուրօրինակ պատրաստման ձեւն օգտագործելով՝ փորձեցինք երեւանաբնակների, հյուրերի եւ զբոսաշրջիկների համար իրադարձային ներկայացնել: Նպատակն է՝ հայակական աղանդերը ներկայացնել հետաքրքիր միջոցառման շրջանակներում: Անահիտ Գեւորգյանը նշեց, որ նմանատիպ ֆորմատով հետաքրքիր միջոցառումները շարունակական են լինելու, սակայն դժվարացավ ասել, թե հաջորդը որն է լինելու:
Գաթան հայ ավանդական խոհանոցում առավել տարածված ու սիրված աղանդեր է: Հնուց ի վեր այն զարդարում է տոնական գրեթե բոլոր սեղաններն ու հաջողություն եւ երջանկություն խորհրդանշում: Հնում գաթան պատրաստում էին առավելապես տոնական կամ ծիսական առիթներով` Նոր տարվա, Բարեկենդանի, Տեառընդառաջի, հարսանեկան ծիսակատարությունների, հյուրասիրությունների, տոնական այցելությունների դեպքում: Տարբեր շրջաններում ընդունված էին գաթայի պատրաստման տարբեր եղանակներ` կլոր, եռանկյունի, քառակուսի, լուսնաձեւ, իսկ չափերը կարող էին լինել տարբեր՝ մեծ կամ փոքր:
Աղունիկ Հովհաննիսյան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց
Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է
Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է
Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ
Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ
Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը
Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է
Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան
Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը
Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները
Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ
Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել
Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի
«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել
Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել
Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»
Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել
Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են
Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ
Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն
Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր
Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը
Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց
© 2024 Հայկական ժամանակ