ԱԺ-ում քննարկվեց Մարտի 1-ի դեպքերը քննադատող հայտարարության նախագիծը

Մարտի 20-ին մեկնարկած ԱԺ հերթական քառօրյայում խորհրդարանը քննարկեց ԵԼՔ խմբակցության հեղինակած «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը: Հայտարարության մեջ արտահայտվում է ՀՀ ԱԺ քաղաքական գնահատականը 2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձությունների վերաբերյալ: Բացի ոստիկանության կողմից բիրտ եւ ապօրինի ուժի գործադրումը եւ դեպքերից հետո ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների նկատմամբ շինծու քրեական գործերի հարուցումն ու մեղադրական դատավճիռների կայացումը դատապարտելուց, հայտարարությունում առկա է նաեւ պահանջ իրավապահ մարմիններին՝ սեղմ ժամկետներում բացահայտել եւ խստագույն պատասխանատվության կանչել սպանությունների, ինչպես նաեւ խաղաղ ցուցարարների դեմ ապօրինի ուժ կիրառելու մեղավորներին։

Նախագծի հիմնական զեկուցող Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով նախագիծը, ներկաների ուշադրությունը հրավիրեց նաեւ նախորդ քննարկումների ընթացքում ընդգծված մի քանի հանգամանքների վրա: Նախ եւ առաջ նա անդրադարձավ նրան, որ դեռեւս 2008-2009 թթ. գործած Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը հայտարարարությանը, որտեղ ասվում էր. անհայտ է ինչի հիման վրա է Ռոբերտ Քոչարյանը հայտարարել ցուցարարների կրակելու մասին:

Փաշինյանը նշեց, որ նրանք դիմել են Գլխավոր դատախազին՝ Ռ. Քոչարյանին հարցաքննության կանչելու միջնորդությամբ, որը սակայն մերժվել է: Փաշինյանը ստահոդ որակեց Գեւորգ Կոստանյանն հայտարարությունն այն մասին, որ նախաքննության մարմնի ձեռքում կան Քոչարյանի խոսքերը հիմնավորող տեսանյութեր: «Չկա եւ չի կարող լինել նման տեսագրություն, եթե կա նման տեսագրություն, գլխավոր դատախազությունը, համապատասխան մարմինները, ով որ ունի այդ տեսագրությունը՝ թող հրապարակի եւ հանրությանը ներկայացնի», - ասաց նա:

Հաջորդ հանգամանքը ՊՆ-ի 2008 փետրվարի 23-ի 0038 գաղտնի հրամանն էր, որը ներկայացվում էր որպես ՀՀ սահմանների պաշտպանությունը ուժեղացնելուն ուղղված հրաման: Իրական նպատակը, ըստ Փաշինյանի, եղել է «ՀՀ քաղաքացիներին գնդակահարելը եւ նրանց արդարացի բողոքը ճնշելը»:

Հայաստանի Գլխավոր դատախազության եւ իշխանության ներկայացուցիչները պնդումներն առ այն, որ Մարտի 1-ի սպանությունների նախաքննությունը շարունակվում է եւ կատարվում են քննչական գործողություններ, Փաշինյանը եւս սուտ որակեց:

Ծավալուն քննարկումներ ընթացան Մարտի 1-ի իրադարձությունների տուժողներին եւ տուժողների իրավահաջորդներին փոխհատուցումների տրամադրման վերաբերյալ:

Հարակից զեկուցող Ռուստամ Մախմուդյանը այս խնդրի վերաբերյալ հարցերին պատասխանելիս փորձեց ապավինել քաղաքացիական օրենսդրությանը:

«Համենայն դեպս, քաղաքացիական օրենսդրությունը այդպիսի կանոններ եւ նորմեր սահմանում է: Տուժողների իրավահաջորդները ընդամենը պետք է իրացնեն իրենց այդ իրավունքը», - հայտարարեց Մախմուդյանը: Իր հետագա պատասխաններում նա մնաց քաղաքացիական օրենսդրության «դաշտում» եւ այդպես էլ հստակ պատասխան չտվեց Էդմոն Մարուքյանի հարցին, որը հետաքրքրվել էր, թե ինչո՞ւ են Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ վնասված գույքի փոխհատուցման հարցերը լուծվել կառավարության որոշումով, իսկ զոհերի պարագայում տուժողների իրավահաջորդները պետք է դիմեն դատարան:

Զեկույցին հաջորդած ելույթներում իրենց տեսակետները հայտնեցին հիմնականում ընդդիմադիր պատգամավորները: Մասնավորապես ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը առաջարկեց փոփոխություն կատարել նախագծում եւ ներառել նաեւ 2008 թ. մարտի 1-ից հետո նախագահի՝ գրաքննության, ԶԼՄ-ների իրավունքների սահմանափակման, հավաքների արգելման գործողությունները անընդունելի համարելու վերաբերյալ կետը: Նրա կարծիքով այդ գործողությունները «պետք է ունենան իրավական հետեւանքներ»:

Էդմոն Մարուքյանն իր ելույթում նշեց, որ «այս նախագիծը ԵԼՔ-ում ընդունվել է որպես տարբերակ, որից որեւէ կերպ, որեւէ զիջում չի կարող լինել»:

Ելույթ ունեցավ նաեւ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը, ով իր խոսքում անդրադարձավ մարտի 1-ի իրադարձությունների եւ դրանց հետեւանքների առնչությամբ մտահոգություններին՝ նշելով, որ ԵԼՔ-ի առաջարկած հայտարարությունը չի կարող «նպաստել մտահոգությունների փարատմանը»: Նա, հակադարձելով այն պնդմանը, թե նախաքննություն չի ընթանում, նշեց.

«Քրեական գործով երեք որոշում կարող է կայացվել. վարույթը կարճելու, վարույթը կասեցնելու եւ գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու մասին: Քանի այս երեք որոշումներից որեւէ մեկը չի կայացվել՝ քրեական գործը վարույթում է», - ասաց պատգամավորը:

Եզրափակիչ ելույթում Փաշինյանը համաձայնեց Կոստանյանի հնչեցրած՝ երեք որոշումների մասին հայտարարությանը, սակայն նշեց, որ ոչ մի որոշում չի կայացվի, «որ ինչ ասենք՝ ասեն նախաքննություն է ընթանում, նախաքննական գաղտնիք է»:

Այս նախագծի վերաբերյալ քվեարկություն առայժմ տեղի չի ունեցել, սակայն սպասվում է, որ, ինչպես և ընդդիմության հեղինակած մի շարք այլ նախագծեր, այս մեկը ևս հավանության չի արժանանա խորհրդարանի կողմից և Ազգային ժողովը 2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձություններին քաղաքական գնահատական չի տա: 

Վլադիմիր Մարտիրոսյան

Տպել
2273 դիտում

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել