Քրեական հեղինակությունների գաղտնալսումները կհամարվեն որպես անթույլատերի ապացո՞ւյց

Քրեական հեղինակություններ Նորատուսցի Ալիկի եւ Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանի խոսակցությունների գաղտնալսումները ապացույց չեն կարող համարվել, դրանք անթույլատրելի ապացույցներ են:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ալիկ Բանդուրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: Նա ասաց, որ գաղտնալսումներից  հետո համապատասխան փորձաքննություն է կատարվել`պարզելու համար, թե ձայնագրություններում լսվող ձայներն ո՞ւմ են պատկանում, սակայն փորձաքննության համար, ըստ ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանի պաշտպան Երեմ Սարգսյանի,  օրենքով սահմանված կարգով նշում չի վերցրել:

«Ինչն է հետաքրքիր այստեղ. Ալիկ Բանդուրյանի մասով նշեմ, որ նախ ներկայացրել են դատարանում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու ժամանակ կատարված ձայնագրությունը: Փորձաքննությամբ պարզվել է, որ սա պիտանի չէ նույնացման համար եւ չեն կարողացել որեւէ կերպ նույնացնել ձայնը: Դրանից հետո իրականացնում են ներքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառում, որի ընթացքում բանավոր խոսակցություն են ունեցել Ալիկ Բանդուրյանի հետ եւ առանց իր գիտության ձայնագրել են եւ այդ ձայնագրությունը ներկայացրել են փորձագետին: Ամբողջ խնդիրն այն է, որ սա որպես նմուշ ընդհանրապես չի կարող ներկայացվել, որովհետեւ սա օրենքով սահմանված կարգի խախտմամբ ձեռք բերված նմուշ է»,- ասաց Սարգսյանը:

Նրա խոսքով՝ Քրեական դատավարության օրենսգրքում հստակ կանոնակարգ կա՝ քննչական գործողություն, որը կոչվում է նմուշներ ստանալ: Ըստ նրա՝ նմուշը ստանալու համար պետք է կայացվի որոշում համապատասխան ընթերակաների ներկայությամբ, պետք է դրանք ձեռք բերվեն, որից հետո նոր օրենքով սահմանված կարգով ներկայացվի փորձաքննությանը: «Օրինակությունը մենք կվիճարկենք նաեւ այլ տեսնակյունից, որովհետեւ հենց ինքնին օպերատիվ-հետախուզական միջոցառում-գաղտնալսումները չեն կարող Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով որպես ապացույց օգտագործել: Կրկին պետք է նշեմ, որ դրանք ընդամենը օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են, դրանք կողմնորոշիչ պետք է լինեն քննություն կատարելու համար, բայց ոչ երբեք ապացույց: Չնայած օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենքում ինչ-որ նշույլ կա, որ դրա արդյունքները ապացույց են, բայց ես կհիմնավորեմ, որ իրավական ակտերի մասին օրենքի եւ Քրեական դատավարության օրենսգրքի իմաստով դրանք ապացույց չեն, իսկ սրանք ավելի գերակա են, քան նախորդ օրենքը»: Մեր դիտարկմանը՝ այսինքն, գաղտնալսումները չպե՞տք է դրվեն ապացույցների հիմքում, Երեմ Սարգսյանն ասաց, որ այս պահին գործող օրենսդրությամբ՝ ոչ, չնայած որ պրակտիկան բացարձակ այլ ուղղութամբ է գնում:

Նշենք, որ այս գործով արված գաղտնալսումները, ըստ էության, միակ ապացույցն են Նորատուսցի Ալիկի եւ Չարբախցի Գեղամի դեմ:

Նա նաեւ նշեց, որ իր պաշտպանյալ Ալիկ Բանդուրյանի արարքը որակելու հարցում ի սկզբանե գործով քննիչի ու մեղադրող կողմի միջեւ հակասություն է եղել: Այդ մասին Սարգսյանը հայտարարեց նաեւ դատարանում: Մասնավորապես՝ նախաքննության սկզբնական փուլում քննիչը Ալիկ Բանդուրյանի արարքը որակել է որպես մարմնական վնասվածք հասցնելու նախապատրաստության օժանդակում, սակայն մեղադրող կողմը ներկայում Ալիկ Բանդուրյանին մեղադրում է արդեն իսկ կատարված հանցագործությանը՝ այսինքն  ծանր մարմնական վնասվածք հասցնելուն օժանդակելու, այլ ոչ թե նման գործողություններ նախապատրաստելուն օժանդակելու մեջ:

Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ էին հնչել, որի հետեւանքով 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ հրազենային վիրավորում ստացած 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը եւ 35-ամյա Արամ Պետրոսյանը տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ավելի ուշ, ստացած վնասվածքներից մահացել էր նաեւ Մուշեղ Մուշեղյանը:

Սույն քրեական գործով մեղադրվում են քրեական հեղինակություններ Ալիկ Բանդուրյանը (Նորատուսցի Ալիկ), նրա թիկնապահ, Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանը եւ Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը:

Տպել
6246 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց