ՀՀ հրաձգության ֆեդերացիայում պարզել են առաջատարների վատ մասնակցության պատճառները

Հայաստանի հրաձգության ֆեդերացիայում հետեւություններ են արել գնդակային հրաձգության մեծահասակների ՀՀ 2018 թ. առաջնությունից: Մարտի 9-11-ը Երեւանում կայացած մրցաշարի ընթացքում հավաքականի առաջատարներ Հրաչիկ Բաբայանը եւ Զավեն Իգիթյանն իրենց հնարավորություններից ցածր էին հանդես եկել, ինչից ազգային ընտրանում գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը խիստ դժգոհ էր մնացել: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա նշեց, որ վերլուծել են պատճառները:

«Հրաչիկ Բաբայանից ու Զավեն Իգիթյանից մեծ ակնկալիքներ ունեինք, բայց, ցավոք, թույլ մասնակցեցին: Պատճառներն իրենց մեջ մտած վախն է: Վախ է մտել մեջները, բարձր ցուցանիշներ են ուզում ցույց տալ առանց մտածելու, առանց կատարելու այն աշխատանքը, որոնք մարզիչն է հրահանգել, փորձում են ինքնուրույն աշխատանքներ են տանել, հասնել բարձր ցուցանիշների, բայց այդպես չի ստացվի: Ժողովի ժամանակ ամեն ինչ բացատրվեց: Մարզիկների հետ արդեն խոսվել է՝ ինչ պետք է անեն: Հասկացել են, քանի մարզում նայում եմ, տեսնում եմ, որ արդյունքներն արդեն սկսել են բարձրանալ»,- ասաց նա:

Նիկողոսյանը նշեց, որ մինչեւ հիմա մարզիկները կիրակի օրերին չէին մարզվում, այսուհետեւ կմարզվեն: Ֆեդերացիայում մասնագետները կարծում են, որ արդեն հաջորդ մրցաշարին այս որոշման դրական արդյունքներ կերեւան:

Առաջիկայում հայ հրաձիգները մասնակցելու են Զինայիդա Սիմոնյանի անվան մրցաշարին, որը կայանալու է ապրիլի 14-ին: Այնուհետեւ մայիսին հանդես են գալու Չեխիայում կայանալիք միջազգային մրցաշարում, հետո Գերմանիայում կայանալիք Աշխարհի գավաթի խաղարկությունում:

Օգոստոսին կարեւոր ստուգատես ունեն: Հարավային Կորեայում կայանալիք աշխարհի 2018 թ. առաջնությունն է, որտեղ խաղարկվելու են Տոկիո 2020-ի վարկանիշներ: Առաջնությանը հավաքականը պատրաստվելու է միջազգային մրցաշարերի մասնակցելով ու հավաքներ անցկացնելով, որոնց արդյունքում որոշվելու է՝ ովքեր են ներկայացնելու Հայաստանը:

Այս տարվա մյուս կարեւոր միջոցառումը ՀՀ ֆեդերացիայի համար հոկտեմբերին Բուենոս Այրեսում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերն են: Մասնակցության վարկանիշ ունի Հայկ Բաբայանը: Հնարավոր է՝ ՀՀ-ն ներկայացնի եւս մեկ մարզիկ՝ Ալլա Պողոսյանը: Նրա համար ֆեդերացիան պատրաստվում է սպիտակ քարտ խնդրել:

Տպել
1602 դիտում

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել