Ռուս-բրիտանական սուր հակասություններ. հակամարտության գիծը կարող է տեղափոխվել Ադրբեջան

Այն, ինչ տեղի էր ունեցել բրիտանական հողի վրա, խոսքը Ռուսաստանի Դաշնության ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա աղջկա թունավորման մասին է, դրան պետք էր արձագանքել, ինչը եւ արել է Մեծ Բրիտանիայի կառավարությունը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին:

Վերջին մի քանի օրում Ռուսաստանի ու Մեծ Բրիտանիայի հարաբերությունները կտրուկ սրվեցին: Պաշտոնական Լոնդոնը մեղադրում է Մոսկվային ՌԴ Գլխավոր հետախուզության վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա աղջկա թունավորման համար: Ռուսաստանի իշխանությունները կտրականապես հերքում են այդ մեղադրանքները եւ համարում դրանք «խայտառակ եւ անհիմն»: Սակայն հարաբերությունների վատթարացման թափանիվը շարունակվում է պտտվել: Կողմերը, կարծես չլսելով միմյանց, հանդես են գալիս կտրուկ հայտարարություններով, փոխադարձ մեղադրանքներով:

Կրկին լարվածություն, մեղադրանքներ եւ պատժամիջոցներ: Ու այս ամենը տեղի է ունենում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկու պետությունների միջեւ, որոնք միջուկային գերտերություն են եւ իրենց մանդատով պատասխանատվություն են կրում գլոբալ անվտանգության ու կայունության համար: Սակայն այժմ հենց ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամներն են դարձել գլոբալ անկայունություն հրահրող օջախներից մեկը:

ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հարաբերությունները կրիտիկական վիճակում են: Նրանք հակամարտում են Սիրիայի անապատներում, Ուկրաինայի դաշտերում, ծովում, օդում եւ կիբերտարածությունում: Միեւնույն ժամանակ Թրամփի ադմինիստրացիան, անտեսելով ԱՀԿ-ի նորմերը, նոր մաքսատուրքեր է սահմանում ալյումինի ու պողպատի ներկրման վրա՝ այսպիսով առեւտրային պատերազմ հրահրելով Չինաստանից մինչեւ Կանադա գրեթե բոլոր խոշոր խաղացողների հետ:

Այժմ արդեն Մեծ Բրիտանիան բարձր մակարդակում սառեցնում է կապերը ՌԴ-ի հետ եւ երկրից արտաքսում 23 ռուսաստանցի դիվանագետների: Նույն կերպ պատասխանում է Ռուսաստանը: «Ռուսաստանն այնպիսի պատասխան կտա Մեծ Բրիտանիային, որ Լոնդոնը կփոշմանի իր կատարած քայլերի համար», - հայտարարել էր ԱՄՆ-ում ՌԴ նախկին դեսպան Սերգեյ Կիսլյակը:

Մեծ Բրիտանիայի դեսպանը դժվարացավ ծավալուն պատասխան տալ ռուս-բիրտանական հարաբերությունների մասին՝ նշելով, որ պաշտոնական հայտարարություններին ավելացնելու բան չունի: «Կարծում եմ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը բավական հստակ ներկայացրեց Միացյալ Թագավորության մտածելակերպն այս խնդրի վերաբերյալ իր վերջին ելույթում: Ես ոչինչ չեմ կարող ավելացնել, բացի նրանից, որ այն, ինչ տեղի է ունեցել բրիտանական հողի վրա, դրան անհրաժեշտ է արձագանքել», - ասաց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը:

Դիվանագետը նշում է, որ Մեծ Բրիտանիայի համար հիասթափեցնող է այն հանգամանքը, որ «ռուսական կողմն անպատասխան թողեց մեր խնդրանքը»:

Խոսքը Լոնդոնի ներկայացրած վերջնագրի մասին է, որին ռուսական կողմը հարաժարվել էր պատասխանել: Մեծ Բրիտանիան Մոսկվային մինչեւ մարտի 14-ը ժամանակ էր տվել՝ բացատրություններ ներկայացնել 66-ամյա Սկրիպալին ու նրա 33-ամյա դուստր Յուլիային մարտի 4-ին «Ռուսաստանում արտադրված «Նովիչոկ» տեսակի թույնով թունավորելու» վերաբերյալ: Մեյը հայտարարել էր, որ Սկրիպալի թունավորմանը «մեծ հավանականությամբ» ներգրավված է Ռուսաստանը:

«Մեր խնդրանքը չբավարարեց ռուսական կողմը, սա հիասթափեցնող է», - նշեց դեսպանը:

Միեւնույն ժամանակ Մոսկվան նշում է, որ չեն ստացել հստակ ապացույցներ եւ Մեծ Բրիտանիան իրենց հետ չի կապվել դիվանագիտական խողովակներով, այլ միայն ԶԼՄ-ների միջոցով հայտարարություններ են հնչել: 

Դեսպանը դժվարացավ ասել՝ արդյոք Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն դիվանագիտական խողովակներով կապ հաստատել է Մոսկվայի հետ, թե ոչ: «Ես չեմ կարող հիմա հստակ տեղեկություն տալ, քանի որ չեմ գտնվում Մեծ Բրիտանիայում կամ Ռուսաստանում, սակայն իսկապես հիասթափեցնող է այն, որ Ռուսաստանը չէր պատասխանել Մեծ Բրիտանիայի խնդրանքին առ այն, թե ինչպես կարող էր այդ նյութը հայտնվել բրիտանական տարածքում», - եզրափակեց դեսպանը:

Դեսպանը նաեւ չխոսեց այն մասին, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ երկու միջուկային գերտերությունների հակասությունների խորացումը հարակից տարածաշրջանների համար, որտեղ նրանք ընդգծված շահեր ունեն: Մեր պարագայում հետաքրքիր է Հարավային Կովկասը: Այս տարածաշրջանում՝ հատկապես Ադրբեջանում, ներկայացված են թե՛ ՌԴ-ի, թե՛ Մեծ Բրիտանիայի շահերը: Խոսքը հարեւան երկրի էներգետիկ ոլորտում Մոսկվայի ու Լոնդոնի հետաքրքրությունների ու շահերի մասին է:

Հայտնի է՝ բրիտանական British Petroleum-ն էներգետիկ հստակ ընդգծված ներկայացվածություն ունի ադրբեջանական նավթագազային շուկայում: Նրան է պատկանում այդ շուկայի շուրջ 30 տոկոսը: Արեւմուտքն ընդհանրապես դիտարկում է Ադրբեջանն էներգետիկ առումով որպես այլընտրանք Ռուսաստանին: Դատելով հարաբերությունների վատթարացման ներկայիս դինամիկայից՝ կարելի է սպասել, որ մոտ ապագայում Մեծ Բրիտանիան էներգետիկ առումով ավելի մեծ ուշադրություն է դարձնելու Բաքվի վրա, ինչը չի կարող չհարուցել Մոսկվայի դժգոհությունը: Այնպես որ բացառված չէ երկու գերտերությունների շահերի բախում, ոչ միայն եվրոպական հարթակներում, այլեւ հարեւան պետության տարածքում:  

Հոդվածը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 16-ի համարում:

Տպել
5180 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա