Դեղերի դեղատոմսով դուրսգրումը ճիշտ, սակայն վատ հաշվարկված բարեփոխում է․ ԱՆԽ

Լավ գաղափար, վատ հաշվարկ, մի շարք սխալներ ու օբյեկտիվ խնդիրներ. վերջին ամենաթարմ օրինակների վրա հեշտությամբ կարելի է հասկանալ հետագա բոլոր բարեփոխումների և դրանց հանդեպ դիմադրության մեխանիզմը։ Այս մասին ասված է «Այլընտրանքային նախագծեր խումբ»-ի (ԱՆԽ) ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանի հայտարարությունում։  

«Իշխանությունն ամենահանրային ոլորտում՝ առողջապահությունում, փորձում է ներդնել միանգամից երկու բարեփոխում՝ դեղերի դեղատոմսով դուրսգրումը և առողջապահական էլեկտրոնային համակարգը ՝e-health:  Երկուսն էլ ճիշտ, կարևոր և ժամանակակից աշխարհում ամրագրված մեխանիզմներ են։ Միևնույն ժամանակ՝ երկուսն էլ կիրարկման տեսակետից թերի, վատ հաշվարկված, օբյեկտիվ խնդիրներն անտեսած բարեփոխումներ են։ Սա բերեց լավ գաղափարի հանդեպ բացասական հանրային ռեակցիայի, բացասական հանրային տրամադրությունների՝ թե՛ բուն բարեփոխման, թե՛ այն իրականացնող իշխանության հանդեպ։

Հակափաստարկները մոտ 90 տոկոսով ճիշտ էին. դրանք պարզ և անտեսված հարցեր են, ավելին՝ մինչև այսօր պատասխան չստացած։ Մնում ես ապշած, թե ինչպես կարելի էր չունենալ նման ակնհայտ հարցերի պատասխանները, լուծումները, ինչն էլ հանգեցրեց նման հակազդեցության։ Սա վատ միտում է, ընդ որում՝ ոչ միայն այս կոնկրետ դեպքի հետ կապված. սա սովորաբար բերում է իշխանությունների կողմից կեսքայլերի, հետքայլերի։

Մի պահ վերանանք այս երկու օրինակից։ Հայաստանը ստիպված է գնալ խորքային բարեփոխումների բոլոր ոլորտներում։ Չգնանք՝ խնդիրները, հուսալքությունը և արտագաղթն ուժեղանալու են։ Նախորդ հրապարակման մեջ ես այս խնդրին անդրադարձել էի. ապրիլից չգնալ ծավալուն բարեփոխումների՝ նշանակում է՝ վտանգել պետությունը։ Գնանք վատ հաշվարկված ու հապճեպ բարեփոխումների՝ ունենալու ենք է՛լ ավելի վատ վիճակ։ Միակ ճանապարհը՝ գրագետ, լավ հաշվարկված և հանրությանը լավ մատուցված բարեփոխումներն են։

Առաջիկայում պետք է լինեն այլ ոլորտների բարեփոխումներ, նաև՝ ցավոտ, այլ տարբերակ աշխարհում չկա։ Եթե դրանք լինեն ոչ պատշաճ մշակված ու մատուցված, ապա ամեն անգամ լինելու է դիմադրություն. թույլ, միջին, երբեմն՝ շատ ուժեղ՝ կախված այն բանից, թե որքանով լավ է մշակված, նաև նրանից, թե ո՛ւմ շահերին է առնչվում կամ ո՛ւմ «պոչն է» տրորվում։ Մեծ է հավանականությունը, որ իշխանությունն ամեն անգամ երկրում կայունություն ու հանդարտեցում ապահովելու համար գնալու է հետքայլերի, կասեցումների։ Մի պահից սկսած՝ կարող է ընդհանրապես խուսափել փոփոխութուններից՝ թույլ չտալու համար հանրային դժգոհություններ և լարվածություն։ Դա նշանակում է՝ արտաքուստ կայունություն, իսկ իրականում՝ բաց թողնված, վատնված ժամանակ՝ ճահճացման և հանրային դեգրադացիայի միտումներով։ Սա լուրջ մարտահրավեր է ապրիլյան վարչապետի համար։ Նրա իշխանության համար՝ ամենագործնական մարտահրավերներից մեկը։

Կարևոր է նաև հասկանալ դիմադրության անատոմիան։ Հայաստանում վիճակն այնպիսին է, որ 5 հազար դոլարով կարելի է ապահովել հանրային բացասական տրամադրություններ ցանկացած լավ գաղափարի շուրջ, 25 հազար դոլարով կարելի է լուրջ լոկալ դիմադրություն ստանալ՝ մասնագիտական, «տոնավաճառային», կոնկրետ համայնքային և այլն, իսկ  250 հազար դոլարով ընդհանրապես կարելի է  երկրում կիսահեղափոխական վիճակ ստանալ։ Հիմա պատկերացրեք առաջիկա բարեփոխումները քանի-քանի խմբի, կլանի, «ոլորտային ֆեոդալների» շահեր է տրորելու։ Սա է իրականությունը, սա պետք է հաշվի առնենք մեր քայլերում։

Որպեսզի պետությունը պերմանենտ չհայտնվի նման ծուղակներում և իշխանությունն ինքնապաշտպանաբար չսկսի խուսափել բարեփոխումներից, պետք է վերանայել բարեփոխման ներդրման և իրականացման ողջ սխեման։ Լավ գաղափար ունենալը հաջողության համար դեռևս շատ քիչ է. այս երկու օրինակները պետք է դաս լինեն։ Պետք է լավ մշակել, լավ հաշվարկել ռիսկերը, դիմադրության կետերը, աղբյուրները, մոտիվացիաները, ներդրման պահը և իհարկե, կարևոր է՝ բարեփոխումները կարողանալ լավ մատուցել տվյալ ոլորտին, հասարակությանը։ Նախապես պետք է ազնվորեն քննարկել, համադրել ցավոտ հակափաստարկները, տեսնել այլ գործոնների հետ կոնֆլիկտները և, վերջապես, մինչ պրոցեսի մեկնարկը, պետք է ձեռք բերել բարեփոխման համար համախոհներ։ Տվյալ դեպքում կառավարությունը տապալել է գրեթե ողջ ցիկլը, չի կարողացել որևէ կետում համադրել այս ամենը։

 Կառավարման խորհրդարանական մոդելում բարեփոխումների սեփականատերն իշխանության կուսակցությունն է, բայց այստեղ կա խնդիր. Մեր երկրում իշխանական կուսակցությունը չունի համապատասխան վստահության բազա։ Չի կարելի խաբվել 20-30-40 հազար ձայն ստացած ռեյտինգայինների գոյությամբ. դա սոցիալական բազա չէ, վստահության ռեսուրս չէ։ Դա բոլորովին այլ բանի արդյունքն է։ Դե թող գնան իրենց «օկրուգներով» դեղատոմսի և էլեկտրոնային առողջապահության արշավ տանեն։ Կարո՞ղ են։ Աբսուրդ է։

Բարեփոխումները սովորաբար պահանջում են հեղինակ, կրող անձ։ Մեր տիպի երկրներում այդ հեղինակը պետք է ունենա իրական իշխանություն պետական համակարգում ու նաև այլ շրջանակներում։ Սա չի կարող լինել ՀՀԿ ԳՄ-ն, նախարարները, առաջին փոխվարչապետը, լիազորություն չունեցող  նախագահը, անդեմ վերնախավը և այլն։ Հայաստանյան իրականության մեջ դա կարող է լինել միայն ապրիլյան վարչապետը։ Նրանն է ընտրությունը՝ խուսափել բարեփոխումներից և նախընտրել ճահճացման տանող կայունությունը, թե գնալ լավ հաշվարկված բարեփոխումների։ Երկրորդ տարբերակի դեպքում վարչապետը դառնում է բարեփոխումների դեմքը, սակայն չսխալվելու համար նրան պետք է լինելու մի համակարգ՝ բարեփոխումների ռիսկերի, դիմադրության, խոչընդոտների հաշվարկման և ոչ պակաս կարևորի՝ դրանց ճիշտ մատուցման և հանրային ընկալում ապահովելու համար։ Առանց նման համակարգի ուղղակի հնարավոր չի լինի առաջ գնալ, և զուգահեռաբար պետք է աստիճանաբար հրաժարվել ներկա, որևէ առաջընթացի համար անպիտան վերնախավից ու ձևավորել նոր, առաջադիմական վերնախավ, որը կունենա հանրային վստահություն և կվերցնի խորքային բարեփոխումների բեռը, առաջ կտանի երկիրը»,- նշում է նա։

Տպել
2262 դիտում

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը