Երևան
18 °C
Սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը խիստ քննադատության է արժանացել Մովսես Խորենացի մեդալով պարգեւատրվելու համար: Նա պարգեւը Սերժ Սարգսյանից ստացել է երեկ՝ մարտի 7-ին, հեռուստատեսության բնագավառում բարեխիղճ եւ արդյունավետ աշխատանքի համար: Համացանցում մի շարք օգտատերեր կարծիք են հայտնում, որ նրա նախագծերը ցածրորակ են, եւ դրանց համար պարգեւ տալ չի կարելի: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Դիանան խոսեց քննադատությունների մասին:
«Ինձ զանգահարում են պարբերաբար, հարցնում են՝ ինչ կասեք քննադատությունների մասին: Ի՞նչ ասեմ, շնորհավորում եմ բոլորին մարտի 8-ի կապակցությամբ, իսկ տղամարդկանց էլ ասում եմ, որ, եթե իրենց թույնը թափելով ինձ վրա մի փոքր ավելի երջանիկ կդարձնեն իրենց կողքի կանանց, մի փոքր ավելի բարի կդառնան իրենց կողքի կանանց համար, հանդեպ, ի սեր Աստծո, պատրաստ եմ, թափեք ձեր թույնը, բայց գոնե բարի եղեք ձեր կանանց, քույրերի, մայրերի նկատմամբ»,- ասաց նա:
Պարգեւը Դիանա Գրիգորյանի համար շատ կարեւոր է: Նշում է, որ երկար տարիներ մեծ սիրով աշխատել է հեռուստադիտողների համար, այս մեդալն ապացույց է, որ իր աշխատանքը գնահատվում է, ինչի համար շատ շնորհակալ է:
«Կարծում եմ՝ յուրաքանչյուր ստեղծագործողի համար գնահատանքը հանդիսանում է ոգեշնչման աղբյուր: Ինձ մոտ աշխատասիրությունը մնում է նույնը, որովհետեւ տարիներ շարունակ աշխատել եմ, ծառայել եմ հեռուստադիտողին: Շատ անսպասելի էր, հուզումնառատ: Օգտվելով նաեւ առիթից ուզում եմ շնորհավորել այն կանանց, ովքեր երեկ ինձ հետ միասին պարգեւատրվեցին: Բոլորը շատ արժանի, յուրաքանչյուրն իր ոլորտում բավական մեծ ակտիվություն ցուցաբերած, բարեխիղճ աշխատած»,- ասաց նա:
Այս շրջանում հեռուստատեսությամբ շարունակվում է նրա «Նռան հատիկ» հեռուստասերիալը: Զուգահեռաբար աշխատում է մեկ այլ նախագծի վրա: Շուտով տարիների դադարից հետո հեռուստաէկրաններ կվերադառնա «Իմ մեծ, չաղ հայկական հարսանիքը» հաղորդումը: Դիանա Գրիգորյանը շատ ուրախ է, որ կրկին հեռուստադիտողին է ներկայացնելու իր ամենասիրելի նախագծերից մեկը:
«Շատ եմ ցանկանում, որ եթեր վերադառնա, համենայնդեպս ինձ համար շատ հայկական նախագիծ: Մի նախագիծ, որտեղ ականատես ենք լինում նոր ընտանիքի ձեւավորման: Մի նախագիծ, որտեղ սիրով տեսնում ես, որ եւս 2 սիրտ իրար գտան միացան եւ այլեւս կդառնան 1 մարմին: Ես շատ-շատ սիրում էի այդ նախագիծը, նաեւ սիրում էի, որ մենք կարողանում էինք մի փոքր աջակցել նոր կազմավորվող ընտանիքին: Մենք մեր կողմից գեղարվեստական փոքրիկ գույներով կգեղեցկացնենք, կնկարահանենք նրանց սիրո պատմությունը, կնվիրենք նրանց սիրո պատմության փոքրիկ ֆիլմը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ նկարահանվող զույգերին նվիրելու են ամուսնական ճամփորդության հնարավորություն:
Առայժմ ստեղծագործական անձնակազմը զբաղված է զույգերի պատմությունների հավաքագրմամբ: Երբ հաղորդումը եթեր կբարձրանա, Դիանա Գրիգորյանը չգիտի: Ինչ վերաբերում է նկարահանումներին, կարծում է, որ դրանք հնարավոր է սկսվեն հաջորդ շաբաթվա վերջին:
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց
Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է
Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է
Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ
Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ
Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը
Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է
Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան
Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը
Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները
Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ
Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել
Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի
«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել
Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել
Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»
Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել
Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են
Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ
Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն
Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր
Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը
Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց
© 2024 Հայկական ժամանակ