Երևան
21 °C
Լուսանկարում՝ Կարեն Կարապետյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին, Երևան, 02.03.18
Մարտի 2-ին պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: Վրաստանի վարչապետը հանդիպումներ ունեցավ Կարեն Կարապետյանի և Սերժ Սարգսյանի հետ: Վարչապետների հանդիպումից հետո կառավարության ղեկավարները հանդես եկան հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Հանդիպումն, ըստ վարչապետների, անցել էր ջերմ մթնոլորտում, ինչը զարմանալի չէ, հաշվի առնելով հայ-վրացական բարիդրացիական հարաբերություններն ու դրանց խորը արմատները երկու երկրների հասարակություններում: Վարչապետները քննարկել էին երկկողմ հարաբերությունները մասնավորապես տնտեսական համագործակցությունը, ինչպես նաև մշակույթին և կրթությանը վերաբերող հարցեր: Կարապետյանը հատուկ ուշադրության արժանացրեց երկկողմ հարաբերությունների մեծ ներուժը. «Ուրվագծել ենք՝ ուր ենք շարժվելու և վստահ ենք, որ չնայած շատ բարձր մակարդակի վրա են մեր երկրների հարաբերությունները, մենք այս տարի տնտեսական հարաբերություններում ֆիքսել ենք բավականին մեծ աճ, բայց ներուժը շատ և շատ ավելի մեծ է», - ասաց ՀՀ վարչապետը:
Կվիրիկաշվիլին ողջունեց ՀՀ և ԵՄ միջև համակողմանի և ընդլայնված գործընկերության մասին պայմանագրի ստորագրումը: Վարչապետները խոսեցին նաև տարածաշրջանային համագործակցության մասին: Նա նաև պատրաստակամություն հայնտեց այս մակարդակում ևս խորացնել համագործակցությունը ՀՀ-ի հետ. «մենք պատրաստ ենք, որպեսզի բազմակողմանի նախագծերում Վրաստանի հետ Հայաստանն էլ ավելի ակտիվ մասնակցի և մենք համարում ենք, որ այս առումով կարող ենք երկկողմ օգուտ ստանալ՝ ելնելով ազատ առևտրային գոտու և պայմանագրերի ցանցից, որոնք ունեն Վրաստանն ու Հայաստանը», - ասաց Վրաստանի վարչապետը:
Հայ-վրացական հարաբերություններն առավել հետաքրքիր են հենց տարածաշրջանային և ինտեգրացիոն գործընթացների համատեքստում: Տարածաշրջանային և ինտեգրացիոն հարթություններում հնարավոր են իրոք հեռանկարային նախագծեր, անգամ հաշվի առնելով այն, որ Հայաստանը խորացնում է համագործակցությունը ԵԱՏՄ-ի հետ, իսկ Վրաստանի հայացքն ուղղված է բացառապես դեպի Եվրոպա: Ընդ որում, դա միակ պարադոքսը չէ: Հայաստանը գտնվում է Ռուսաստանի ուժեղ ազդեցության ներքո, իսկ Վրաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ մեր ռազմավարական դաշնակցի հետ: Թեև Վրաստանի իշխող կուսակցության ծրագրի մեջ առկա է հյուսիսային հարևանի հետ հարաբերությունների կարգավորումը, այն առայժմ ընթանում է շատ դանդաղ:
Վրաստանն իր հերթին սերտ համագործակցություն է ծավալում Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որոնց հետ Հայաստանի հարաբերությունները բացասական մակարդակի վրա են: Ի տարբերություն վրաց-ռուսական հարաբերությունների, հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը առհասարակ որևէ դինամիկա չունի: Հայ-թուրքական արձանագրությունների, շատերի կարծիքով ուշացած, չեղարկումը Հայաստանի կողմից նշանավորեց երկու երկրների հարաբերությունների կարգավորման հետաձգումը անորոշ ժամանակով: Տեսանելի ապագայում չի երևում նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, ինչը մեծապես կախված է Արցախյան հարցի կարգավորումից, որի թե՛ խաղաղ, թե՛ ուժային լուծումների հետևանքները բարդ է կանխագուշակել:
Այդուհանդերձ հայ-վրացական հարաբերությունները շարունակում են ավանդական դրական միտումը և ջերմությունը: Հարկ է նշել, նախ և առաջ, որ Հայաստանն ու Վրաստանը, սենտիմանտալ պատճառներից զատ, նաև ինչ-որ առումով ստիպված են պահպանել ջերմ հարաբերությունները: Հայ-վրացական փոխհարաբերությունների վատթարացումը Հայաստանին կսպառնա բացարձակ շրջափակմամբ, իսկ Վրաստանին, իր իսկ մտավախությամբ` նոր անջատողականությամբ, ի դեմս Ջավախքի: Երկուսն էլ հնարավոր կարող են դառնալ Վրաստանի վրա Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցության անդառնալի ուժեղացման պարագայում: Արդեն այսօր Թուրքիան լայնորեն ինտեգրված է Վրաստանի տնտեսության մեջ, ինչը պարբերաբար դժգոհություն է առաջացնում հասարակության, մասնավորապես ազգայնականների շրջանում: Իսկ 2018 թ.-ից Վրաստանի միակ գազամատակարարն է դառնալու Ադրբեջանը: Ռուսաստանից էներգետիկ անկախության քաղաքականությունը փաստացի վտանգ է ստեղծել Ադրբեջանից կախվածության մեջ հայտնվելու, թեև մի շարք փորձագետներ նշում են, որ վտանգն այլ բանի մեջ է. ադրբեջանական գազը ուղղակի չի բավարարում Վրաստանի պահանջները:
Ինչևէ, Վրաստանի «փրկօղակը» դիվերսիֆիկացված էներգետիկայի առումով կարող է հանդիսանալ Իրան – Հայաստան – Վրաստան - Ռուսաստան էներգետիկ համագործակցությունը: Նման հույսեր կան 2015 թ. դեկտեմբերի 23-ից ի վեր, երբ այդ չորս երկրների միջև ստորագրվեց «Էներգետիկ ոլորտում համագործակցության մասին» հուշագիրը: Ցավոք, այդ համագործակցությունը դեռևս սաղմնային փուլում է գտնվում և ռեալպոլիտիկի տեսանկյունից քիչ բան է փոխում:
Իրան-Հայաստան-Վրաստան համագործակցությունը մեծ ներուժ ունի նաև տրանսպորտային տարանցիկության տեսանկյունից: Գաղտնիք չէ, որ Վրաստանը մեր համար աշխարհագրական առումով պատուհան է դեպի Եվրոպա: Դրա մասին գիտեն նաև Իրանում, որտեղ տարվում է տարբեր տարածաշրջանների համար լոգիստիկ կենտրոն դառնալու բավական ակտիվ քաղաքականություն, ինչի մասին են վկայում հենց Իրանի զարգացած երկաթուղային ցանցը և հարևան երկրների հետ տրանսպորտի ոլորտում համագործակցության խորացումը: Այժմ ակտիվ բանակցություններ են ընթանում Իրան-Հայաստան-Վրաստան-Բուլղարիա-Հունաստան միջազգային տրանսպորտային տարանցիկ միջանցքի ստեղծման ուղղությամբ, ինչը նոր շուկաներ կբացի այս երկրների համար և կհեշտացնի փոխադրումները:
Տարածաշրջանում ինտեգրացիոն քաղաքականության առումով էլ հայ-վրացական հարաբերությունները մեծ նշանակություն ունեն: Հայաստանի հայտարարած «և՛, և՛»-ի քաղաքականությունը կյանքի կոչելու համար բավարար չէ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետ զուգահեռ համագործակցությունը, կամ անգամ անդամակցությունը: Շատ կարևոր է երկկողմ ջերմ հարաբերություններ հաստատել և սերտ առնվազն քաղաքական համագործակցություն ծավալել երկու պայմանական ճամբարներում գտնվող, կամ դեպի դրանք շարժվող երկրների հետ: Վրաստանն այս առումով ևս ավելի քան հարմար ու վստահելի մեկնարկային թեկնածու է: Եւ վստահելի է առաջին հերթին ոչ թե զգացմունքային պատճառներով, այլ աշխարհաքաղաքական իրականությունից ելնելով՝ մենք անհրաժեշտ են միմյանց ցանկացած կարգավիճակով:
Հոդվածը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 9-ի համարում:
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց
Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է
Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է
Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ
Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ
Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը
Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է
Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան
Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը
Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները
Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ
Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել
Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի
«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել
Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել
Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»
Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել
Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են
Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ
Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն
Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր
Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը
Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց
© 2024 Հայկական ժամանակ