Սարգսյանի եւ Գասպարյանի դեմ Էթիկայի հանձնաժողովը կարող է տարիներով որոշում չկայացնել

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից քաղաքացուն բոշա անվանելու հարցով էթիկայի հանձնաժողովում դեռեւս նախնախան ուսումնասիրություն է կատարվում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց բարձրաստիճան պաշտոնատար անձան էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը: Ֆեյսբուքյան օգտատեր Պետրոս Սարգսյանը, ում հասցեին վիրավորական արտահայտություն էր արել Վիգեն Սարգսյանը շաբաթներ առաջ դիմել էր էթիկայի հանձնաժողով:

-Տիկին Սահակյան, Վիգեն Սարգսյանի դեմ դիմումի ուսումնասիրությունը ո՞ր փուլում է:

-Մենք հաստատել ենք, որ քաղաքացուց դիմում որոշակի վարքագծի խախտման վերաբերյալ ստացել ենք: Դիմումում վկայակոչված փաստերը ապացուցման են ենթակա եւ նախնական ուսումնասիրության պետք է ենթարկվեն: Դիմումի քննությունը գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում, որի արդյունքներով հանձնաժողովը կամ որոշում է կայացնում վարույթ ընդունելու վերաբերյալ կամ մերժում է վարույթի ընդունում: Եթե մերժում է, դրա մասին տեղեկացնում է քաղաքացուն: Եթե վարույթ է հարուցում, ապա հարուցելու որոշումը հրապարակվում է մեր կայքում: Դրանից հետո այլ ընթացակարգեր են տեղի ունենում, որտեղ այն պաշտոնատար անձը դիրքորոշում ներկայացնելու իրավունք ունի, այլ փաստեր, ապացույցներ ներկայացնելու իրավունք ունի: Այդ գործընթացի ավարտից հետո կայացվում է եզրակացություն:

-Քաղաքացին այդ դիմումով գտնում է, որ իր հասցեին վիրավուրանք է եղել:

-Փաստը, որ վիրավորանք է եղել, պետք է ապացուցի դիմող կողմը:

-Նախնական ուսումնասիրման փուլում, դիմող կողմից պարզաբանումներ վերցվե՞լ են:

-Ոչ, որովհետեւ դիմող կողմն իր դիտարկումները ներկայացրել է, հիմնավորող փաստաթղթերը կցել է:

-Նախնական ուսումնասիրության փուլի համար օրենքով ժամկետ նախատեսվա՞ծ է:

-Ոչ, օրենքով ժամկետ չկա, որովհետեւ ուսումնասիրություները տարբեր հարցերի է վերաբերվում, բարդությունը, ժամանակատարությունը կարող է տարբեր լինել: Օրենքը ինչ-որ ժամկետով չի սահմանափակել պետական մարմնին:

-Ձեզ ուզում եմ հիշեցնել, որ 2016 թվականին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ լրագրող Սիրանույշ Պապյանը դիմում էր ներկայացրել: Կարծեմ այդ դիմումն էլ է նախնական ուսումանսիրության փուլում:

-Ճիշտ է, այո, որովհետեւ այնտեղ վկայակոչվում են փաստեր, որը վերաբերվում է վիրավորական արտահայտությանը: Իսկ արտահայտության վիրավորական բնույթը գնահատողը ոչ թե էթիկայի հանձնաժողովն է, այլ դատարանն է եւ ընթանում են դատական գործընթացներ, որոնցում հաստատվող փաստերը չեն կարող նշանակություն չունենալ այս գործընթացի վրա: Կա փոխկապակցված գործընթաց եւ առանց մեր կողմից որոշում կայացնելու էական նշանակություն ունեցող փաստերի հաստատվածության, որը գտնվում է այլ վարույթների շրջանակներում, մենք չենք կարող դիրքորոշում արտահայտել: Դրանից դուրս ստուգելու, պարզելու վերաբերյալ հանձնաժողովը ջանքեր գործադրել է, որոնք որ կախյալ են այլ գործընթացներից հանձնաժողովն իր ուշադրության կենտրոնում պահում է նաեւ այդ գործընթացները, դրանցում հաստատվող, հաստատվելիք հանգամանքները, որոնց լույսի ներքո կտա նաեւ իր գնահատականը:

-Առաջին ատյանի դատարանը վճիռ ունի Սիրանուշ Պապյանի եւ Վլադիմիր Գասպարյանի գործով…:

-Այո, որտեղ վիրավորական բնույթը չի հաստատվել եւ նաեւ տեղյակ ենք, որ բողոքարկման գործընթաց կա:

-Տեսականորեն կարող է վերաքննիչ դատարանի որոշումն էլ բեկանելու համար դիմեն Վճռաբեկ դատարան: Այս ամբողջ փուլում էթիկայի հանձնաժողովը ոչ մի գործողություն չի՞ ձեռնարկելու:

-Կարծում եմ՝ ոչ: Այլ գործողությունների մասով մի գուցե, բայց այդ դատական գործընթացում հաստատվող հանգամանքները նշանակություն ունեն եւ դրանք դատարանների գնահատման իրավասության ներքո են: Բայց դատարանի գնահատկանները չեն կարող մարմնի կողմից անտեսվել, հետեւաբար մարմինը պետք է ունենա դատարանի գնահատականները, դրանք ելակետ ընդունելով պարզի իր կողմից գնահատման ենթակա հանգամանքները եւ նոր արտահայտի իր դիրքորոշումները: Բայց եթե հարցը վիրավորական արտահայտության միջոցով էթիկայի կանոններ խախտելուն  է վերաբերվում, իսկ վիրավորանքը գնահատվում է դատարանի կողմից, մենք չենք կարող ուշադրության մեջ չպահել այդ գործընթացը:

-Հանձնաժողովը կաշկանդվա՞ծ է ինքնուրույն, առանց դատարանի որոշման վիրավորանքը որակելու փաստով որոշում կայացնել:

-Գործի հանգամանները կարող են տարբեր լինել: Եթե էթիկայի կանոնի խախտումը պայմանավորում են վիրավորական արտահայտությամբ, կարծում եմ՝ այո: Եթե էթիկայի խախտումը պայմանավորում են այլ վարքագծով, որը թեեւ վիրավորական չի, բայց կարող է համահունչ չլինել հանրային էթիկային, այս դեպքում՝ ոչ: Պետք է դիտարկել յուրաքանչյուր գործի հանգամանների ներքո եւ այն հարցադրումների, որ դիմողը ներկայացնում է էթիկայի հանձնաժողովին:

-Արդյո՞ք տպավորություն չի ստեղծվում, որ Էթիկայի հանձնաժողովը բարձրաստիճան պաշտոնատար անձանց դեպքում գործերը քնեցնում է:

-Կարծում եմ այս դիտարկումը փաստական հիմքեր չունի: Հանձնաժողովը նախկին նախարար Արամ Հարությունյանի վերեբերյալ գնահատական է տվել: Կարծում եմ՝ բարձրաստիճան պաշտոնատար անձ լինելը չի կաշկանդել հանձնաժողովին, որպեսզի էթիկայի հետ կապված իր ստանդարտները տա, կիրառի եւ եզրակացություն ներկայացնի: Եթե դուք հետեւեք դատական ընթացակարգերին՝ քաղաքացիական-քրեական-գործերին, քաղաքացիական-սահամանադրական գործերին, կտեսնեք, որ գործընթացները կարող են կասեցնել մինչեւ այլ մարմինների կողմիցիրենց իրավասության ենթակա հարցերում դիտարկումներ ներկայացնելը, որովհետեւ դրանք նախադատելիության տարրեր ունեն: Որեւէ մասնագիտական լսարան չի կարող կիսել այն մոտեցումը, որ եթե մեր գործընթացն առնչություն ունի այլ գործընթացների հետ եւ մենք սպասում ենք, պարզապես պաշտոնատար անձանցից կաշկանդվածություն ունենալով քնեցնում ենք: Դա ոչ պրոֆեսիոնալ եւ ոչ իրավական մոտեցում է:

-Տեղի՞ն է համեմատել է էթիկայի հանձնաժողովի գործունեությունը դատարանների գործունեության հետ, երբ քաղաքացիական գործը կարող է կասեցվել, մինչեւ նույն հարցով քրեական գործի քննության ավարտը:

-Էթիկայի հանձնաժողովը քվազի-դատական (ոչ դատական մարմնի) ֆունկցիա է իրականացնում, գործընթաց, որն ունի իր կանոնակարգումները, ունի ապացուցման շրջանակը, թույլատրելիությունը եւ այս գործընթացների հետ կապված կան նույնանման կարգավորումներ ինչպիսիք բնորոշ են դատական գործընթացներին: Մենք իրականացնում ենք քվազի-դատական գործընթացներ, հետեւաբար այն մոտեցումները, որոնք կիրառվում են դատական գործընթացներում, իրենց էությամբ կիրառելի են այս գործընթացների նկատմամբ:

-Կոնկրետ Վիգեն Սարգսյանի դեմ գործով տեսականորեն 2 տարվա ընթացքում հնարավո՞ր է ունենալ դիրքրոշում: Նկատի ունեմ վարույթի եզրակացությունը:

-Վարույթ ընդունելու որոշումից հետո մեկամսյա ժամկետում պետք է տրվի եզրակացություն:

-Իսկ վարույթ ընդունելու մասո՞վ:

-Տեսականորեն կարող է լինել մեկ ամիս, կարող է, ինչպես դուք օրինակը բերեցիք, լինի 2 տարի: Բայց մեկ ամսում կամ երկու տարում ավարտելու դեպքում վերացական կերպով չենք կարող ասել, որ գործընթացը ձգձգվում է: Մենք պետք է հասկանանք՝ ինչ է ուսումնասիրվում, ինչ փոխկապակցված գործընթաց կա, եւ այդ գործընթացները իրականացնելու համար ողջամի՞տ էր ծախսված ժամանակը, թե ոչ: Երբ որ այս հարցերի պատասխանը կտանք, նոր կարելի է հանձնաժողովի գործունեությանը գնահատակն տալ, բայց առաջին հարցերին պետք է պատասխանենք:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հունվարի 13-ին ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում էր կատարել՝ առաջարկելով մարդկանց գումար հավաքել վիրավոր զինվոր Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար: Նախարարը հայտարարել էր, որ Դալլաքյանին հնարավոր չի օրենքով սահմանված կարգով  արտերկրում վիրահատելու համար փոխհատուցում տալ: Ֆեյսբուքյան օգտատեր Պետրոս Սարգսյանը նախարարի գրառման տակ մեկնաբանություն էր թողել՝ որակում տալով դրամահավաք նախաձեռնելու երեւույթին. «1000 դրամները պրծան, թե թազա բոշության ձեւ է»: Վիգեն Սարգսյանը վիրավորական պատասխան էր տվել օգտատիրոջը. «Բոշան դու ես»: Որոշ ժամանակ անց նախարարը հեռացրել է ե՛ւ օգտատիրոջ, ե՛ւ իր մեկնաբանությունը, սակայն սոցիալական ցանցում բուռն քննարկում էր ծավալվել նախարարի կողմից արված վիրավորական արտահայտության շուրջ:

Հարցազրույցը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 8-ի համարում:

Տպել
3028 դիտում

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում