Ամերիկացի ուսանողներին Երեւանում ներկայացվել են ՀՀ-ի կիբեռանվտանգության խնդիրները

07/03/2018 schedule13:04

Մարտի 7-ին ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի պատերազմի քոլեջի (Air War College) պատվիրակությունը այցելել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան:

ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանից հայտնում են, որ այցը նպատակ ուներ առավել խորը պատկերացում կազմելու Հարավային Կովկասի անվտանգային միջավայրի, մարտահրավերների, ամերիկյան կողմի հետ պաշտպանության ոլորտում իրականացվող համագործակցության վերաբերյալ:

Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի հիմնադիր-պետ, գեներալ-լեյտենանտ, ք.գ.դ., պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը հյուրերին ներկայացրեց Համալսարանի հետազոտական (Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ) եւ կրթական (Ռազմավարական պաշտպանական-անվտանգային կրթության ազգային ինստիտուտ) բաղադրիչները: Նա նշեց, որ Համալսարանի կրթական բաղադրիչը իրագործում է հետբուհական մասնագիտական եւ լրացուցիչ կրթության (վերապատրաստման) ծրագրեր եւ նախատեսում է գործարկել նաեւ մագիստրոսական կրթություն:

Քոթանջյանի խոսքով՝ կրթական գործընթացն համալսարանում ծավալվում է արեւմտյան հետազոտական համալսարանների եւ ինստիտուտների մոդելով, ռուսաստանյան ուղեղային կենտրոնների փորձի հաշվառմամբ, հետազոտական բաղադրիչի գիտակիրառական հետազոտությունների արգասիքները՝ որպես գիտելիք, տեղափոխելով լսարան:

Հանդիպման ընթացքում զեկուցումներով հանդես եկան ՊԱՀՀ-ի պետի՝ գիտության գծով տեղակալ-ԱՌՀԻ-ի պետ, պ.գ.թ. Բենիամին Պողոսյանը, ԱՌՀԻ-ի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի պետ, պ.գ.թ. Դավիթ Մանասյանը, կենտրոնի գիտնական-վերլուծաբաններ՝ պ.գ.թ. Վահրամ Պետրոսյանը եւ տ.գ.թ. Ազատ Դավթյանը՝ ներկայացնելով տարածաշրջանային անվտանգության դինամիկայի տարբեր ասպեկտները:

ԱՌՀԻ-ի Ազգային անվտանգության քաղաքականության եւ տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների կենտրոնի պետ, տ.գ.թ. Արման Գրիգորյանը ներկայացրեց կիբեռանվտանգության եւ ՏՀՏ ոլորտում կենտրոնի կողմից կատարվող հետազոտական աշխատանքները, մասնավորապես՝ ՊԱՀՀ-ում մշակված կիբեռանվտանգության ազգային ռազմավարության նախագիծը եւ ՏՀՏ ոլորտի ղեկավարի համակարգի (CIO) տեղայնացման եւ Հայաստանում ներդրման նախագիծը:

Հյուրերը տպավորված էին այցով եւ հույս հայտնեցին, որ համագործակցություն կծավալվի ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի պատերազմի քոլեջի եւ ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի միջեւ:

Տպել
1691 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում