Այս իշխանություններից դրական բան չի կարելի ակնկալել, բացի իրենց հեռանալուց․ Ա․ Ենիգոմշյան

Մարտին 10-ին ժամը 17։30-ին Ազատության հրապարակում «Հանուն Հայաստան պետության» ճակատի կողմից Համահայկական հանրահավաք է կազմակերպվում։ Հանրահավաքի վերաբերյալ մեր հարցերին պատասխանեց «Հանուն Հայաստան պետության» ճակատի նախաձեռնության անդամ Ալեք Ենիգոմշյանը։

- Պարոն Ենիգոմշյան, Մարտի 10-ի հանրահավաքը ի՞նչ նպատակ ունի։

- Մեր երկրում ցանկացած հանրահավաք, եթե կոնկրետ թեմա ունի, այդ թեման չի կարող կապված չլինել ամենահիմնական խնդրի հետ՝ մեր երկրում ժողովրդի իշխանության վերահաստատման խնդրի հետ։ Բայց քանի որ այդ խնդիրը, այսինքն ժողովրդի իշխանության հաստատման խնդիրը՝ շատ գլոբալ խնդիր է, մինչեւ այդ առանձին հարցեր կան։ Շաբաթ օրվա հանրահավաքը միառժամանակ եւ քաղբանտարկյալների թեմայով է, եւ առանձին շեշտադրումով՝ Ժիրայր Սեֆիլյանի դատավարության, բայց բնականաբար միայն այս թեման չի լինելու, մենք Հայաստանում ականատես ենք լինում իշխանության հարատեւման փորձերի։

- Կապված Սերժ Սարգսյանի՞ հետ։

- Կապված՝ սահմանադրական փոփոխություններով պայմանավորված՝ պետական խորհրդարանական կառավարման համակարգի թեւակոխման հետ, որը ուղղակիորեն առնչվում է Սերժ Սարգսյանի՝ «մանդատը վերանորոգելու» հնարավորություն տալու հանգամանքի հետ։ Հանրահավաքը լինելու է նաեւ՝ Սերժ Սարգսյանի վարչապետ նշանակվելու խնդրի հետ կապված եւ ստեղծված համակարգի հարատեւման արդեն ինստիտուցիոնալ եւ ոչ ինստիտուցիոնալ փորձերի հետ կապված։ Կշեշտադրվեն քաղբանտարկյալների խնդիրը եւ նաեւ սոցիալական տարբեր խնդիրներ, որոնք անմիջականորեն առնչվում են այս իշխանության բռնազավթման եւ հարատեւման հետ։

- Աջակիցներ շա՞տ կան։

- Գլխավոր աջակիցը ցանկացած հանրահավաքի մեր քաղաքացիներն են, օրը կգա, եւ մեր քաղաքացիները ցույց կտան, թե իրենք ինչքան են պատրաստ ակտիվ կերպով աջակցելու մեր հանրահավաքին։ Մենք բնականաբար ունենք մեր աջակիցները, եւ հույս ունենք, որ մասնակցող քաղաքացիների թիվը եւս շատ կլինի։ Մենք նաեւ դիմել ենք քաղաքական ուժերի, որոնց հետ միգուցե բոլոր հարցերի շուրջ անխտիր համախոհություն չկա, բայց եթե ամենաէական հարցերի շուրջ կա համախություն, կարծում եմ, որ ողջամտությունը եւ ժամանակի պահանջը թելադրում է, որ առնվազն այդ էական՝ առանցքային հարցերի շուրջ տարբեր քաղաքական ուժեր համախմբվեն։ Առաջիկա օրերին այլ քաղաքական ուժեր կհայտնեն՝ իրենց մասնակցությունը ցույց կտան, թե չէ։

- Իսկ եթե ամեն դեպքում քաղաքական ուժերը մասնակցություն ունենան, իշխանությունից ի՞նչ ակնկալիքներ կան։

- Իշխանությունից ակնկալելի բան չկա։ Իշխանություններից ակնկալիքը կլինի միայն մի դեպքում, երբ ժողովուրդը վերստին ոտքի կանգնի եւ պահանջի այդ իշխանությունների հեռանալը։ Միայն նման պարագայում իշխանությունները՝ ժողովրդի ճնշմանը ենթարկելով, կարող են ժողովրդի տեսանկյունից դրական արձագանք տալ։ Այլապես այս իշխանություններին, կոնկրետ ինչ-որ պահանջ ներկայացնել, եւ ասել, որ դուք սա պետք է անեք՝ նման մոտեցում չկա։ Այս իշխանություններից դրական բան չի կարելի ակնկալել, բացի իրենց հեռանալուց՝ եւ դա կլինի միայն ժողովրդի ակտիվ մասնակցության պարագայում։

- Իսկ դա խաղա՞ղ ձեւով եք պատկերացնում։

- Հանրահավաքը ժողովրդի վճռականության արտահայտությունը պետք է լինի։ Միշտ էլ Հայաստանում բռնությունը իշխանությունների կողմից է գործի դրվել, որոշ դեպքերում քաղաքացիները հակադարձել են այդ բռնությանը։ Այս հանրահավաքը ինքն իրենով բռնի ուժի դիմելու՝ նախաձեռնող լինելու, հայտ չի ներկայացնում։

Նիկոլայ Ավետիսյան

Հարցազրույցը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 8-ի համարում:

Տպել
2255 դիտում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան