Երևան
6 °C
Այսօր Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ Դին Քեյնի եւ Մոնթել Վիլիամսի «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմի պրեմիերան:
Լիամետրաժ ֆիլմում պատմվում է 1915 թվականի եղեռնի, Սումգայիթյան եւ Բաքվի ջարդերի, բռնարարքների եւ ոճրագործությունների անպատժելիության եւ դրանց կրկնվող վտանգների մասին: Ֆիլմի հիմքում 2016 թվականի քառօրյա պատերազմի, մասնավորապես՝ Թալիշում տարեցների խոշտանգման, զինվորի գլխատման եւ այլ փաստեր են:
Ընտրված տարբեր ժամանակագրության դեպքերը Ֆիլմի միջոցով ցույց է տալիս, որ ցեղասպանությունը կարող է կրկնվել, եւ այն էլ շատ մեծ մասշտաբներով: Ֆիլմը հիմնված է պատմաբանների ուսումնասիրությունների եւ Ցեղասպանությունից փրկվածների պատմությունների վրա:
Ներառված են փորձագետների վկայություններ, ովքեր ներկայացնում են պատմության «ժխտողականության» կապն աշխարհի տարբեր անկյուններում, ներկայումս տեղի ունեցող էթնիկ զտումների եւ մարդկության դեմ հանցագործությունների հետ:
Ֆիլմի հիմնական նպատակներից մեկն է ցույց տալ, որ քանի դեռ ցեղասպանությունը չի ճանաչվել, այն շարունակվում է: Ֆիլմի մասին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին ժապավենի գործադիր արտադրողներ, դերասան, հաղորդավար Դին Քեյնը եւ նախկին զինվորական, հաղորդավար, «Էմմի » մրցանակի դափնեկիր Մոնթել Վիլիամսը:
«Մի բան, որ ինձ ամենաշատն է մտահոգում դա այն է, որ 1894-96 թվականներին համիդյան ջարդերից սկսած աշխարհում ոչ ոք ձայն չի բարձրացրել եւ չի կանգնեցրել, եւ միգուցե դա էր պատճառը, որ 1915 թվականին ոմանք ասացին՝ անցյալում եղավ եւ ոչ ոք ոչինչ չարեց, ինչու չփորձել կրկին, նույն բանը ասաց Հիտլերը, մենք բոլորս գիտենք նրա հայտնի խոսքը, թե ով է այսօր հիշում Հայոց ցեղասպանությունը»,- ասաց Դին Քեյնը:
Նշելով, որ եթե մեզնից շատերը մտածում են, որ այդ դարաշրջանն անցել եւ շատերը դուրս են եկել նման իրավիճակներում հայտնվելու վտանգից, քաղաքակրթություն է ձեւավորվել եւ այլն, ապա՝ ոչ. «Այսօր մենք տեսնում ենք, որ Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում, Հարավ-արեւելյան Ասիայում ցեղասպանությունը շարունակվում է»,- ասաց Դին Քեյնը:
Ֆիլմի հեղինակները նշեցին, որ իրենց համար մեծ պատիվ է Հայաստանում գտնվելը, որ իրենք ճանապարհորդներ են, ճամփորդել են աշխարհով մեկ, բարեգործությամբ զբաղվել աշխարհի տարբեր ծայրերում:
Երկու ընկերների քաղաքական հայացքները տարբեր են, բայց կա մեկ բան, որի շուրջ համակարծիք ենք, այն է՝ ցեղասպանությունը չարիք է: Այն պետք է կոչվի այնպես, ինչպես կա, այսինքն՝ ցեղասպանություն, այլ ոչ թե դրա մեղմացնող բառերով կամ տարբերակիչներով, եւ պետք է ճանաչվի:
«Մենք միավորվել ենք, որպեսզի աշխարհին պատմեք նմանատիպ պատմությունները, բնականաբար Հայաստանում դուք դրա մասին գիտեք, սակայն ԱՄՆ-ում ոչ բոլորն են, որ տեղյակ են, մենք ուզում ենք կրթել ամերիկացիներին, սովորեցնել իրենց, պատմել ցեղասպանության մասին»,- ասացին նրանք:
Մոնթել Վիլիամսը, որը 22 տարի եղել է բանակում եւ ինքն իրեն համարում է ռազմական պատմաբան, իր հաղորդումների շրջանակում խոսում է բազմաթիվ եւ տարաբնույթ խնդիրների մասին, ժամանակին տեղյակ չի եղել ցեղասպանության մասին, գտնում է, որ բնականաբար կգտնվեն շատ շատերը, ովքեր չեն իմանա, իսկ ցեղասպանության մասին չիմանալը եւ չխոսելը պատճառ է դառնում բազմաթիվ այլ ցեղասպանությունների համար:
Ասաց, որ իր ընկերներից մեկը՝ Քեւին Մաթոսյանը, որը հայ է, մոտեցել է իրեն եւ հարցրել, թե արդյո՞ք վերջինս գիտի հայերի ցեղասպանության մասին. «Ես ինձ շատ վատ զգացի, ըստ մասնագիտության կենտրոնացած էի դիվանագիտության վրա, ես պարտավոր էի դա իմանալ, բայց չգիտեի:
Ընկերս ինձ հրավիրեց մասնակցելու այն ցույցին, որը հայերը անցկացնում էին Լոս Անջելեսում՝ ապրիլի 24-ին: Նշենք, որ ֆիլմի հեղինակների վստահեցմամբ շատ մարդիկ, ովքեր մասնակցություն են ունեցել ֆիլմի նկարահանման մեջ, չեն բարձրաձայնում իրենց անունը, քանի որ վախենում են հետագայում հետապնդվել իրենց մասնակցության համար:
«Շարքային ամերիկացիները եւ թուրքերը, որոնց հետ խոսել ենք, բոլորն էլ ասում են, որ ցեղասպանություն տեղի է ունեցել, միայն կառավարությունն է, որ չի ճանաչում այն»,- ասացին նրանք: «Ժխտման ճարտարապետները» Ֆիլմի նկարահանման գործընթացում ներգրավված է եղել մոտ 400 անձ:
Ֆիլմի նկարահանման գումար հայթայթելը այնքան էլ դժվար չի եղել, սակայն խնդիրներ են ծագել, ֆիլմը գովազդելու ժամանակ. «Կալիֆորնիայում խնդիր առաջացավ, մարդիկ, ովքեր պատասխանատու էին գովազդի համար, իրենց վրա ճնշում էր գործադրվել թուրք պաշտոնյաների կողմից, երկրորդը Վաշինգտոնում էր, երբ թույլ չտվեցին գովազդ փակցնել ավտոբուսների վրա, այս հարցով դեռ շարունակում ենք պայքարել»,-ասաց Դին Քեյնը:
Ֆիլմի նկարահանման համար պահանջվել է ավելի քան չորս տարի: Այն ցուցադրվել է հարյուր հեռուստաընկերություններում, կինոթատրոններում եւ լայն արձագանքի է արժանացել ողջ աշխարհում:
Այն Հայոց ցեղասպանությանն անդրադարձող միակ կինոժապավենն է, որտեղ ցեղասպանության թեման կապվում է Հայաստանի խորհրդային պատմության հետ, զուգահեռներ են անցկացվում այն ամենի միջեւ, ինչ կատարվել է Հայ ազգային ազատագրական շարժման ժամանակ եւ ինչ է կատարվում ներկայումս:
Գտնում են, որ ցեղասպանությունը միայն քաղաքական խնդիր չէ, այլ այն մարդու իրավունքների խնդիր է: Պատրաստվում են ցուցադրել աշխարհով մեկ:
Դին Քեյն հայտնի է որպես «Սուպերմեն նոր արկածները» հեռուստասերիալի գլխավոր դերակատար: Հանդես է գալիս որպես սցենարիստ, պրոդյուսեր եւ ռեժիսոր: Ստեղծել է Մոլթել Ուիլյամս շոուն՝ Paramount հեռուստատեսության համար:
Աղունիկ Հովհաննիսյան
Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Փաշինյանի՝ Տավուշ այցի ժամանակ. մանրամասներ (լուսանկարներ)
Ես չեմ վիրավորում, ասում՝ «գյադեն հերդ ա», քոքից բռնվեք, կհանդիպենք․ Հովհաննես Դավթյանը՝ Արզաքանցյանին
Մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում․ ինչ է ասել վարչապետը տավուշցիների հետ հանդիպմանը
Պուտինն իրեն լեգիտիմություն տվեց՝ այլանդակությունները շարունակելու համար, ՌԴ-ին բարի ճանապարհ դեպի գերեզման. Սուքիասյան
Երևանն այս տարի կունենա 20 հա տարածք զբաղեցնող տնկարան, կտնկվի 2000 ծառ
ԱՄՆ-ն մտադիր չէ շնորհավորել Ռուսաստանի նախագահին ընտրություններում հաղթելու համար․ Պատել
Ամեն խաղի պետք է պատրաստվենք, ինչպես վերջինի․ Հարոյանը՝ Կոսովոյի հավաքականի հետ խաղի մասին
Հայաստանի և Մալթայի ԱԳՆ պաշտոնյաների խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը
ՌԴ ԿԸՀ-ն ավարտել է ձայների հաշվարկը․ ընտրողների 87,28% քվեները Վլադիմիր Պուտինինն է
Նռնակ, պայթուցիչ ու փամփուշտներ․ Կապանի բնակիչը փրկարարական ջոկատում հանձնել է ԼՂ-ից բերված զինամթերքը
Վրաստանի ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահը գալիս է Հայաստան․ մանրամասներ
Մկրտչյանը ԱՄՆ ՄԶԳ փոխկառավարչի հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցության հարցում համագործակցությունը
Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին ժամը 20։00-ի դրությամբ
Վրաստանը պետք է ավելին անի Ռուսաստանին զսպելու համար․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Երկու երիտասարդ վիճել են տաքսու վարորդի հետ, ապա դանակահարել ուղևորին
Պուտինը հանդիպել է ՌԴ նախագահի թեկնածուների հետ, առաջարկել շարունակել ակտիվ համատեղ աշխատանքը
Հայաստանը հստակ դիրքորոշում ունի հասնել խաղաղության․ նախագահը հանդիպել է ֆրանսիացի մտավորականների հետ
Բորիս Բախշինյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու դիմաց, «ԿամԱԶ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին
ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական միության Արևելյան գործընկերության Ավագ պաշտոնյաների հանդիպմանը
Բայրամովը Լուիս Բոնոյի հետ հանդիպմանը վերահաստատել է Ադրբեջանի հանձնառությունը խաղաղության գործընթացին
Արտուր Հարությունյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
Հակոբ Բալայանն ու Երևան քաղաքի ավագանու անդամ Միքայել Խաչատրյանը շրջայց են իրականացրել Էրեբունի վարչական շրջանում
Գորիսում 3 անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է. մանրամասներ
ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստը․ քննարկվել են տեղահանվածներին տրամադրվող ծրագրերը
Հռոմի Պապը չի շնորհավորել Պուտինին նորից վերընտրվելու համար․ Սուրբ Աթոռից հերքում են տեղեկությունները
Շիրակի մարզպետարանի կալանավորված պաշտոնյաների լիազորությունները կասեցվել են
Ինչ իրավիճակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին
Դուք շարունակում եք շարժվել Բուխարեստի գագաթնաժողովի որոշմամբ, Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ․ Ստոլտենբերգ
Քանաքեռավանի գազալցակայանում «Պեժո»-ի լիցքավորման պահին տեղի ունեցած պայթյունի հատկանիշներով նախաձեռնվել է քրվարույթ
Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է, թե ինչ խոսակցություն է ունեցել տավուշցիների հետ
Հասանովը Ստոլտենբերգին զեկուցել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը եվրոպական դրոշ է փոխանցել Սիմոնյանին
Աբովյանում ուղևորափոխադրման հարցի շուրջ տեղի ունեցած խուլիգանության գործով երեք անձի մեղադրանք է ներկայացվել
Երևանյան 28 փողոցներում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով
Անդրանիկ Քոչարյանը ՆԱՏՕ ԽՎ նստաշրջանից առաջ հանդիպում է ունեցել ՀՀ ԱԳ փոխնախարարի հետ
Բաքվում Պուտինի օգտին քվեարկել է ռուսաստանցիների 77%-ը, ռեկորդային քվեարկությունը գրանցվել է Չեչնիայում՝ 98,99 տոկոս
Կալանավորվել է Շիրակի մարզպետարանի Քաղաքաշինության վարչության պետը և ևս մեկ հոգի
36-ամյա երիտասարդը հարվածներ է հասցրել ընկերուհուն, 26-ամյա աղջիկն էլ դանակահարել է նրան
Աշխարհի Գավաթում Հայաստանը կներկայացնի 5 ծանրորդ
© 2024 Հայկական ժամանակ