Ըստ Հայկ Կասպարովի՝ Սեւակի երգը Եվրոպայում հիթ չի դառնա, «Եվրատեսիլում» էլ կհաղթի Չեխիան

Երգիչ Հայկ Կասպարովը կարծում է, որ «Եվրատեսիլ 2018»-ի ՀՀ ներկայացուցիչ Սեւակ Խանաղյանը հիանալի երգիչ է, սակայն նրա երգը Եվրոպայում հիթ չի դառնա: Սեւակը «Դեպի Եվրատեսիլ»-ում հաղթել է «Քամի» ստեղծագործությունով: Նա եվրտաեսիլյան բեմում առաջին անգամ հնչեցնելու է ամբողջությամբ հայերենով երգ, սակայն հենց հայերեն լինելն էլ, ըստ Հայկի, կարող է խանգարել: Aramtime.com-ի հետ զրույցում նա իր կարծիքն ասաց «Եվրատեսիլ»-ում Սեւակի հնարավորությունների մասին:

«Շնորհավորում եմ, հուսանք, որ առաջին փուլը կհաղթահարի: Ինչ վերաբերում է երգին, հիմա, եթե ասեմ, հարձակվելու են վրաս, բայց երգը Եվրոպայում հիթ դառնալու շանսեր չունի: Իմ կարծիքով՝ «Նեմրայի» երգը կարող էր, բայց հայերենով... «Մի գնա»-ի հաջողությունն այլ էր: «Եվրատեսիլ»-ում ինձ համար արդեն իսկ հաղթող կա: Չեխիայի այս տարվա երգը, եթե լսեք, կհասկանանք, որ իսկապես հիթ է Եվրոպայի համար: Արտիստ է, երգը շատ լավն է, ու շատ լավ կատարել է: Ինձ համար «Եվրատեսիլի» նախընտրական փուլերը հաղթահարած երգերի մեջ նա ֆավորիտներից է: Ինձ թվում է՝ հաղթելու է»,- ասաց նա:

«Եվրատեսիլ 2018»-ում Չեխիայի ներկայացուցիչ Նիկոլաս Ջզեֆի երգը՝ «Lie to Me» (խաբիր ինձ)

Հայկը նույնպես մասնակցում էր «Դեպի Եվրատեսիլ»-ին: Նա ներկայացնում էր «Enamórame» ստեղծագործությունը: Առաջին կիսաեզրափակիչը չկարողացավ հաղթահարել, սակայն չի էլ տխրել, որովհետեւ մեծ ակնկալիքներ չի ունեցել: Մարտի վերջին պետք է վերադառնա Գերմանիա, որտեղ տարիներ առաջ մշտական բնակություն է հաստատել, սակայն մինչեւ այդ հասցրել է երգ ներկայացնել ՀՀ-ում: Երաժիշտ Նիկ Էգիբյանի օգնությամբ ձայնագրել է Թաթա Սիմոնյանի «Ես սիրում եմ քեզ» երգի քավր տարբերակը: Նշում է, որ ի սկզբանե ցանկացել է քավր անել պարզապես տանը լսելու, սակայն լավ Նիկը համոզել է տեսահոլովակ էլ նկարել:

«Նրան ասացի, որ ուզում եմ երգը երգել դաշնամուրով, ուղղակի ինձ համար, տանը լսելու համար: Տեղում ձայնագրեցինք, լսեցինք, ասաց՝ արի տեսահոլովակ էլ նկարենք: Այդ ամենը տեղում է եղել, հոլովակը, օրինակ արել ենք 5 րոպեում: Երգը ցանկանում էինք ավելի ճոխ գործիքավորմամբ անել, հետո մտածեցինք, որ դա արդեն քավր չի լինի, նոր երգ կդառնա, դրա համար աշխատեցինք քիչ գործիքներ օգտագործել՝ դաշնամուր, ջութակ: Երգը շատ եմ սիրում, ու երեւի առաջին անգամ է, որ քավր եմ անում: Քավրներ անել չեմ սիրում: Կան երգիչներ, որոնք անում են, լավ է ստացվում: Ինձ մոտ, կարծում էի, չի ստացվի»,- ասաց նա:

Թաթա Սիմոնյանի «Ես սիրում եմ քեզ» երգի քավրը

Կոլեգաներից իր կատաման վերաբերյալ դրական արձագանքներ է ստացել, ոգեւորվել է ու ցանկանում է այլ երգերի քավրներ էլ անել, սակայն դրանք հետագայում միջոցառումների ժամանակ երգելու նպատակ չունի: Այս ամենը պարզապես իր համար է անում՝ հաճույքի համար: Մինչեւ Հայաստանից մեկնելը պատրաստվում է առնվազն 1 նոր քավր անել: Նաեւ նոր երգ ունի՝ իր երգը, որը շուտով լսարանի դատին կհանձնի: Թեթեւ ստեղծագործություն է թիթիզ աղջկա մասին: Ձայնագրությունը շուտով կավարտի: Հնարավոր է՝ նաեւ հասցնի մինչեւ մեկնելը տեսահոլովակ էլ նկարահանել:

Տպել
2392 դիտում

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)