Պարոն Փաշինյան, դուք փաստեր սիրում եք, եւ եթե հնարավոր է, ես ուղղում մտցնեմ․ Սարգսյան

ԱԺ-ում ավարտվեցին ՀՀ նախագահի թեկնածուի հարցով քննարկումները, վերջում Արմեն Սարգսյանը եզրափակիչ ելույթ ունեցավ։

«Ես չեմ կարծում, թե կօգտվեմ իմ ելույթի իրավունքից, որովհետեւ տրված ժամանակը քիչ է լինելու, իսկ ես արդեն շատ բան ասացի։ Կարծում եմ իմ ասելիքների հիմնական դրույթները արդեն ասել եմ: Այնպես որ թույլ տվեք իմ ելույթը սկսել եւ ավարտել դիմելով ՀՀ ԱԺ-ին՝ բոլոր խմբակցություններին՝ ՀՀԿ-ին, Ծառուկյան խմբակցությանը, ՀՅԴ-ին, ԵԼՔ-ին։ Շնորհակալություն հայտնել, բոլոր բարի մաղթանքների, լավ խոսքերի համար, որոնց լսեցինք։ Բայց կարծում եմ նրանցից շատերին, դեռ պետք է արդարացնեմ իմ աշխատանքով, լսեցի քննադատությունները, եւ վստահաբար ուշադիր գրանցելու եմ, եւ այդ առիթով ուրախ կլինեմ շարունակել երկխոսությունը։

Միայն մի փոքրիկ դիտողություն, եթե կարող եմ, քանի որ պարոն Փաշինյանը հետաքրքիր տեսություն կառուցեց՝ կապելով իմ պետական ծառայությունը կամ դիվանագիտական ծառայությունը, քաղաքացիության որոշ փաստերի հետ: Պարոն Փաշինյա՛ն, դուք փաստեր սիրում եք, եւ եթե հնարավոր է, ես որոշ ուղղում մտցնեմ, հանրապետության երկրորդ նախագահը ինձ ազատել է դեսպանի պաշտոնից 2000 թվականի սկզբին: Բրիտանիայի քաղաքացի ես դարձել եմ 2 ու կես տարի հետո, 2002-ի երկրորդ կեսին։ Բրիտանական քաղաքացիությունից, ըստ օրենքի՝ ես հրաժարվել եմ եւ քաղաքացի չեմ 2011-ից: Իսկ ՀՀ դեսպան դարձել եմ 2013 թվականի սեպտեմբերի 27-ին, եւս 2 ու կես տարի հետո։ Շնորհակալ եմ բոլորիդ եւ ընտրվելու դեպքում իսկապես ամեն ինչ կանեմ, որպեսզի ձեր բոլորի մտածած կամ պատկերացրած նախագահը լինեմ եւ ազնվորեն ծառայեմ։ Եւ իմ համեստ փորձառությունը, եռանդը եւ նվիրվածությունը բերեմ մեր այս մեծ պետությանը՝ նրա բարգավաճմանը եւ մեր ողջ ժողովրդի հաջողություններին»,-  իր խոսքն այսպես է ավարտեմ ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը։

Վաղը՝ ժամը 10։30-ին, ԱԺ-ում կկայանան ՀՀ նախագահի ընտրությունները։

Տպել
4087 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց