18-ամյա աղջիկը եւ նրան «առեւանգած» երիտասարդն ինքնակամ ներկայացել են ոստիկանություն

Նախօրեին Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղ բնակիչ 18-ամյա աղջիկը, որին ըստ նախնական տեղեկությունների՝ առեւանգել էին, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Նարիրի բաժին: Նրա հետ ոստիկանություն է ներկայացել նաեւ «առեւանգող» երիտասարդը:

Տեղեկությունը մեր զրույցում հաստատեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից՝ հավելելով միայն, որ նյութեր են նախապատրաստվում:

Մեր տեղեկություններով, 18-ամյա աղջիկն ու Արագածոտնի մարզի Ցամաքասար գյուղի բնակիչը տեւական ժամանակ ընկերություն անելիս են եղել: Այդ օրը խնջույքի մասնակցելուց հետո ինքնակամ փախել են, պատճառն այն է եղել, որ աղջկա ծնողները դեմ են եղել նրանց հարաբերություններին:

Հիշեցնենք, որ աղջկա ընտանիքի անդամները առեւանգման օրը վթարի են ենթարկվել. նրանք շտապելիս են եղել աղջկա հետեւից: Ողբերգական վթարի հետեւանքով մահացել է 18-ամյա աղջկա տատը, հոր ընկերը, իսկ ծնողները մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց. վթարը տեղի է ունեցել փետրվարի 27-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում. Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի բնակիչ, 40-ամյա Աղասի Գեւորգյանը (աղջկա հայրը,-հեղ.) իր վարած Ford մակնիշի 55 AM 755 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 30 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին եւ մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում:

Վթարի հետեւանքով վարորդի մայրը՝ 69-ամյա Ջուլիետա Գեւորգյանը, տեղում մահացել է, իսկ մյուս ուղեւորներ, վարորդի մտերիմ ընկեր, 42-ամյա Սարգիս Ֆիդանյանը, վարորդի կինը՝ 37-ամյա Լալա Կիրակոսյանն ու վարորդ Աղասի Գեւորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: Սարգիս Ֆիդանյանն ավելի ուշ գիտակցության չգալով հիվանդանոցում մահացել է:

Աղջկա մայրը՝ Լալա Կիրակոսյանը, փետրվարի 27-ին՝ ժամը 03:25-ի սահմաններում, ահազանգել է ոստիկանության Նաիրիի բաժին եւ հայտնել, որ Մերսեդես մակնիշի կապույտ գույնի մեքենայով փախցրել են իր աղջկան: Պարզվել է, որ առեւանգողը եղել է Արագածոտնի մարզի Ցամաքասար գյուղի բնակիչ է, որը ամուսնության նպատակով առեւանգել է 18-ամյա աղջկան: Աղջկա ընտանիքն էլ մեքենայով շտապել է նշված գյուղ, որտեղ եւ գտնվել է իրենց առեւանգված աղջիկը, սակայն ճանապարհին վթարի ենթարկվել:

Տպել
10232 դիտում

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին