Հայաստանի հետ ԱՄՆ-ի ունեցած կրկնակի հարկման համաձայնագիրը կվերանայվի՞. ի՞նչ է սպասվում

ԱՄՆ-ն այս պահին դեռեւս հայտարարությունների մակարդակում դրական ազդանշաններ է հղում Հայաստանին առ այն, որ Վաշինգտոնը կարող է վերանայել Երեւանի հետ գործող կրկնակի հարկման մասին համաձայնագիրը: Նման հնարավորությունը վերջերս չբացառեց ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվ Մնուչինը:

Այսինքն՝ Հայաստանն ու ԱՄՆ-ն կարող են ապագայում ունենալ կրկնակի հարկումը բացառող պայմանագիր, մի բան, որ մինչեւ օրս իրականություն չէր դառնում: Վաշինգտոնում մինչեւ վերջերս պնդում էին, որ 1973 թ.-ի ԽՍՀՄ-ի հետ կնքած կրկնակի հարկման մասին պայմանագիրը գործում է եւ այն վերանայելու կարիք չկա:

Նախ՝ ի՞նչ է կրկնակի հարկումը, այն բացառող պայմանագիրը եւ ի՞նչ տնտեսական արդյունք այն կարող է ապահովել Հայաստանի համար: Պատկերացնենք մի պահ, որ այլ պետության քաղաքացին, գործարարը, ոգեշնչվելով Հայաստանի ներկայիս կառավարության կատարած բարեփոխումներով ու երկրի տնտեսական աճի տեմպերով, որոշում է ներդրում կատարել ՀՀ-ում, սակայն կրկնակի հարկումը բացառող պայմանագրի բացակայության պայմաններում պետք է հարկ վճարի ե՛ւ Հայաստանում, ե՛ւ այն երկրում, որի քաղաքացին կամ ռեզիդենտն է հանդիսանում նա: Միաժամանակ երկու տեղում տարբեր հարկային ռեժիմներով հարկվելու բեռից խուսափելու, պոտենցիալ ներդրողների համար հարկման խաղի կանոնները հստակեցնելու համար երկրները կնքում են կրկնակի հարկումը բացառող պայմանագրեր:

Հայաստանը կրկնակի հարկումը բացառող համաձայնագրեր ունի բազմաթիվ երկրների, այդ թվում` Ավստրիայի, Բելգիայի, Լյուքսեմբուրգի, Կանադայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Ռուսաստանի եւ Միացյալ Թագավորության հետ: Հայ-ամերիկյան հարաբերությունների հարկման խնդիրների համատեքստում հատկապես խորհրդանշական է Լյուքսեմբուրգի գործոնը, բայց սրա մասին քիչ հետո:

Մինչ այդ տեսնենք, թե խնդրի վերաբերյալ ինչ են ասում ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարները, որոնց ուղիղ պատասխանատվության տիրույթում է կրկնակի հարկման հարցը: Օրեր առաջ ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվ Մնուչինը, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Ֆինանսական ծառայությունների հանձնաժողովում ՝ պատասխանելով դեմոկրատ կոնգրեսական Բրեդ Շերմանի հարցին, հայտարարեց, որ ԱՄՆ-ը կվերանայի Հայաստանի հետ գործող կրկնակի հարկման մասին համաձայնագիրը:

Պաշտոնական տվյալներով 2017 թ.-ին Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրաշրջանառությունը կազմել է շուրջ 204 մլն դոլար՝ 68 տոկոսով գերազանցելով 2016-ի ցուցանիշները: Թեպետ աճն ակնհայտ է ՀՀ-ի համար, սակայն սա ամերիկյան տնտեսության համար «կաթիլ է ծովում»: ԱՄՆ-ն նաեւ ՀՀ-ն տնտեսությունում թոփ 10 խոշոր ներդրող երկրների ցանկում է: Պարզ է, որ կրկնակի հարկման բացառումը կարող է չնչին տնտեսական էֆեկտ ապահովել ԱՄՆ-ի համար: Կամ ընդհանրապես ամերիկյան տնտեսությունը ոչ մի ազդեցություն չզգա դրանից, սակայն այդ երկրի ահռելի մեծ տնտեսության մասշտաբների պարագայում անգամ չիչին դրական տեղաշարժը Հայաստանի կողմ, կարող է լուրջ ազդակ լինել 10 մլրդ ՀՆԱ ունեցող ու ներդրումային սովի մեջ գտնվող հայկական պետության համար:

«Կրկնակի հարկման մասին նոր հայ-ամերիկյան համաձայնագիրը իրավաբանական հարթակ կստեղծի հայ-ամերիկյան ներդրողների ու անհատ ձեռներեցների համար՝ կվերացնի կրկնակի հարկման հետ կապված բիզնես համագործակցությունների ներկայիս խոչընդոտները՝ ուղղակիորեն նպաստելով ԱՄՆ-Հայաստան տնտեսական հարաբերությունների զարգացմանը»,- նշում են ամերիկյան լրատվամիջոցները՝ հավելելով, որ նոր համաձայնագիրը ավելի կմոտեցնի Հայաստանը Արեւմուտքին՝ տրամադրելով Երեւանին ռազմավարական ընտրության ավելի մեծ հնարավորություններ եւ անկախություն:

Դատելով ԱՄՆ-ի ու ՌԴ-ի հարաբերությունների սրընթաց վատթարացումից, այդ թվում՝ Հարավային Կովկասում նրանց շահերի բախման հնարավորություններից (իսկ Հայաստանը Ռուսաստանի աշխարհաքաղաքական դաշտում է գտնվում, սակայն մանեւրելու դաշտեր որոնում), «ՀՀ-ն Արեւմուտքին մոտեցնելու» եւ «Երեւանին ռազմավարական ընտրության ավելի մեծ հնարավորություններ եւ անկախություն տալու» աշխարհաքաղաքական թեզերն ավելի իրատեսական են դառնում: Դրանք կարող են դրդել Վաշինգտոնին կայացնել տնտեսական կարեւոր որոշում՝ ելնելով աշխարհաքաղաքական գործոններից:  

Փոխվում է տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը, եւ այն՝ ինչ երեկ անհնար էր թվում, այսօր դառնում է հնարավոր: Իսկ ի՞նչ էր կատարվում երեկ: «Մինչ օրս ԱՄՆ-ի մեր գործընկերները նշում էին, որ 1973 թ.-ի ԽՍՀՄ-ի հետ կնքած կրկնակի հարկման մասին պայմանագիրը գործում է, այն վերանայելու կարիք չկա: Սակայն մենք այլ կարծիքի ենք, քանի որ Հայաստանը ԽՍՀՄ-ի իրավահաջորդը չէ: Այսինքն՝ մենք այստեղ նաեւ միջազգային իրավունքի հետ կապված խնդիր ունենք»,- մեզ հետ զրույցում նշում է Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ հավելելով, որ 1973 թ.-ից հետո «շատ ջրեր» են հոսել եւ միջազգային հարկման սկզբունքներում մեծ փոփոխություններ են տեղի ունեցել:

«Օրինակ, այն ժամանակ էլեկտրոնային կամ օնլայն առեւտուր չկար, իսկ այժմ կա: Այս ոլորտում հարկման առանձին կանոններ են գործում»,- պարզաբանում է Արամյանը՝ փորձելով ամրապնդել շուրջ կես դար առաջ ԱՄՆ-ի հետ հաստատված հարկման խաղի կանոնների փոփոխման անհրաժեշտության թեզը:

Ամերիկյան կողմը, պատմում է Արամյանը, նաեւ նշում է, որ մինչեւ օրս որեւէ անձ կամ ընկերություն չի բողոքել խաղի գործող կանոններից, ուստի դրանք փոխելու անհրաժեշտություն էլ չկա:

«Մենք համամիտ չենք այս կարծիքի հետ»,- կտրուկ ասում է նախարարն ու մատնացույց անում Որոտանի հիդրոկասկադի՝ ամերիկյան Contour Global ընկերությանը վաճառելու պատմությունը: «Լավ օրից չէր, որ այդ ընկերությունը գործարքը կնքեց ոչ թե ամերիկյան, այլ Լյուքսեմբուրգի իր ներկայացուցչության միջոցով: Ինչո՞ւ, որովհետեւ Հայաստանը Լյուքսեմբուրգի հետ ունի կրկնակի հարկումը բացառող պայմանագիր, իսկ ԱՄՆ-ի հետ՝ ոչ: Եվ սա շատ բնական վարքագիծ է, քանի որ այդ պայմանագրի առկայությունը հստակեցնում է բիզնեսի համար խաղի կանոնները, որը շատ կարեւոր գործոն է»,- նշում է Վարդան Արամյանը:

Զրույցի վերջում նա ողջունեց ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի՝ ՀՀ-ի հետ կրկնակի հարկման պայմանագրի փոփոխման մասին հայտարարությունը՝ հույս հայտնելով, որ այն կունենա տրամաբանական ու դրական ելք: «Այս խնդիրը միշտ ԱՄՆ-ի հետ մեր քննարկումների օրակարգում է: Ամեն դեպքում այս տարվա մարտ ամսին Վաշինգտոնում տեղի է ունենալու հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստը, որի ժամանակ մենք հարցը, անպայման կբարձրացնենք», - եզրափակեց նախարարը:

Հոդվածը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 1-ի համարում:

Տպել
3569 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց