Իշխանությունը չի կարող սրա տակից դուրս գալ. Մարուքյանը Մարտի 1-ի նախագիծն ընդունելու մասին

Փետրվարի 27-ին ԱԺ լիագումար նիստի ժամանակ խորհրդարանը միաձայն կողմ քվերակեց ընդդիմադիր ԵԼՔ դաշինքի կողմից հեղինակած «Մարտի 1-2-ի իրադարձությունների» վերաբերյալ հայտարարության նախագիծն օրակարգ ընդգրկելու հարցին: Սա իհարկե զարմաննալի էր, որովհետեւ այս հայտարարության նախագիծը գլխադասային՝ պետաիրավական հանձնաժողովում  բացասական եզրակացության էր արժանացել: Փետրվարի 27-ին էլ, երբ հանձնաժողովի ներկայացուցիչ ՀՀԿ-ական Ռուստամ Մախմուդյանը կոչ էր անում դեմ քվերակել, սակայն ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասրյանը խմբակցության պատգամավորներին կոչ արեցին կողմ լինել, հարցը ընդգրկել լիագումար նիստերի օրակարգ:

ԵԼՔ-ից Էդմոն Մարուքյանը պատասխանելով ՀԺ-ի հարցին, թե ինչով էր պայմանավորված ՀՀԿ-ի նման շրջադարձային որոշումն, ասաց.

«Ես կարծում եմ, որ իրենք մտածում են, որ այդ քննարկումներով կարող են սպառել մեր փաստարկները, բայց իրենք չարաչար սխալվում են: Մեր փաստարկներն այս առումով անքննելի են եւ որեւէ հակափաստարկ չունեն իրենք դրանց դեմ: Իրենք իրենց մտացածի տակ են մնալու, որովհետեւ չեն կարողանալու դրա տակից դուրս գալ, իշխանությունը վատ դրության մեծ է, որպես Մարտի 1-ի պատասխանատու իշխանություն: Կարծել, որ քննարկումներով կարող են սպառել ընդդիմության փաստարկներն, անընդունելի է»,- ասաց է Էդմոն Մարուքյանը եւ նշեց, որ իշխանության այս դիրքորոշումը չի կարող վերջնական որոշման վրա ազդեցություն ունենալ.

«Ես հույս չունեմ, որ հայտարարությունը կնդունվի, որովհետեւ հայտարարության մեջ այնպիսի կետեր կան, որոնց իշխանությանը չի կարող կողմ լինել, բայց քննարկումները սկսենք՝ կտեսնենք»,- ասաց  Մարուքյանը եւ ընդգծեց, որ իշխանությունը կողմ չի լինի ընդդիմության նախագծին այն մասով, որ գլխավոր դատախազությունը պետք է սկսի գործընթաց քաղաքական հետապնդվողների հետ կապված»:

Այս լսումներն աչքի ընկան նրանով, որ ՀՀԿ-ական Սամվել Նիկոսյանը կոշտ քննադատեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Տպավորություն է, որ Մարտի 1-ի հարցը  օրակարգում պահելով իշխանությունը նախազգուշացնում է Քոչարյանին, որ «ընդհատակից» դուրս գալու քայլեր չկատարի:  Արցախյան շարժման 30-ամյակին Քոչարյանը մեկնել էր Ստեփանակերտ, ինչը հանրության կողմից ընկալվեց, որպես քաղաքականություն վերադառնալու քայլ: Այս վարկածը թեեւ Մարուքյանը չի կիսում:

«Չեմ կարծում, քանի որ ԱԺ ամբիոնից հստակ պատասխանատուների անունները հնչեցվում են: Սաքունցի ելույթն այս առումով ամենատեղինն էր, որտեղ բոլորի անունները հնչում են»,- ասաց Մարուքյանը:

ՀՀԿ-ից նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ հայտարարության նախագիծն օրակարգ ընդունելով իշխանության եւ մասնավորապես իր դիրքորոշումը չի փոխվում:

«Ոչ մի բան չի փոխվել Պետաիրավական հանձնաժողովի օրվա եւ այսօրվա հարցի վերաբերյալ իմ վերաբերմունքի մեջ: Հանձնաժողովի նիստին մենք քննարկման առարկա դարձրեցինք հայտարարության բովանդակությունը եւ բովանդակային առումով ես դեմ էի եւ առաջարկեցի դեմ քվերակել, քանի որ այս հայտարարությունը չի կարող ընդունվել: Ես մասնագիտորեն նշեցի, որ այդ հայտարարության կետերի անհրաժեշտությունը չկա»,- ասաց Կոստանյանը եւ անդրադառնալով Մախմուդյանի եւ մյուս ՀՀԿ-ականների տեսակետների հակասությանն, ասաց, որ Մախմուդյանն ընդամենը ներկայացնում էր հանձնաժողովի տեսակետը:

Կոստանյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ շարունակում են ԵԼՔ-ի հայտարարության բովանդակությանը դեմ լինել:

«Սա լուրջ հարց է հասարակությանը եւ մեզ անհանգստացնող, բայց ես առաջարկեցի կողմ քվերակել, որ այն մտնի քննարկման փուլ: Ես սրանով համաձայնություն չտվեցի հայտարարության հինգ կետերին, ես հայտարարեցի, որ թեեւ հիմա էլ եմ դեմ, առաջարկում եմ ծավալուն քննարկում լինի»,- ասաց Գեւորգ Կոստանյանը:

Կոստանյանը նշեց, որ չի կարող կանխատեսել, թե մեծամասնությունն ինչպես կքվերակի, բայց իր դիրքորոշումը հաստատակամ է, չի փոխվելու:

«Այդ հինգ կետերը, որոնք ներառված են հայտարարության մեջ չեն նպաստելու, որ գտնենք հանրությանը եւ մեզ հուզող հարցերի պատասխանը: Եթե ԱԺ-ն ամեն օր 38 հատ հայտարարություն ընդունի, ապա մեր մտահոգությունները չեն փարատվի»:

ՀԺ-ի հարցին, հնարավոր է, որ լիագումար նիստում քննարկվելուց հետո հայտարարությւոնն ընդունիվի, նախկին գլխավոր դատախազը նշեց, որ մասնավորապես ինքը դեմ կլինի:

ԵԼՔ-ի այս նախագիծը նախատեսվում է քննարկել ԱԺ հաջորդ քառօրյայում, որը կմեկնարկի մարտի 20-ից:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 28-ի համարում:

Տպել
2689 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին