ՀԴԿ-ն Ա. Սարգսյանին առաջարկել է ընտրվելուց հետո հեռուստազրույցներ ունենալ հանրության հետ

Այսօր՝ 2018թ. փետրվարի 27-ին, Հայաստանի դեմոկրատական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ կուսակցության Հանրապետական խորհրդի եւ Մտավորականների խորհրդի հանդիպումը ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ:

ՀԴԿ մամուլի հաղորդագրության համաձայն, Արմեն Սարգսյանի առաջարկով հանդիպման մասնակիցները նախ բազմաթիվ հարցադրումներ եւ մտահոգություններ ներկայացրեցին: Մասնավորապես, արտագաղթ՝ պատճառների բացահայտում եւ վերացում, կրթության, առողջապահության, մշակույթի, տուրիզմի, ներքին տուրիզմի, բնապահպանության, արեւային էներգիայի օգտագործման, սոցիալ-տնտեսական բնույթի հարցեր: Հատուկ շեշտադրում արվեց երկրում ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտների զարգացման անհրաժեշտության վրա:

Նախագահի թեկնածուն մանրամասն անդրադարձավ բարձրացված հարցերին՝ դրանց լուծման գրավականը համարելով նաեւ երկխոսության անհրաժեշտությունը, հատկապես իշխանության եւ ժողովրդի միջեւ: Նաեւ արժեւորեց նախագահի ինստիտուտի հանդեպ հասարակության վստահության անհրաժեշտությունը, շեշտելով, որ պետք է քանդվեն տարիների ընթացքում ձեւավորված այսպես կոչված «բեռլինյան պատերը» իշխանության եւ հանրության, քաղաքական ուժերի՝ միմյանց միջեւ, հայրենիք-սփյուռք հարաբերություններում:

Միաժամանակ, նախագահի թեկնածուին առաջարկվեց պարբերաբար հեռուստատեսային զրույցներ վարել հանրության հետ: Ի պատասխան Արմեն Սարգսյանը հավաստիացրեց, որ պատրաստ է մշտական շփումների:

Հանդիպման ավարտին ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը Արմեն Սարգսյանին նվիրեց ՀԴԿ հիմնադիր, Հանրապետական խորհրդի անդամ, Ամենայն հայոց բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունների քառահատոր ժողովածուն, նշելով, որ 2019թ. հունվարին լրանում է բանաստեղծուհու 100-ամյակը եւ հույս հայտնեց որ Արմեն Սարգսյանը գործուն մասնակցություն հանդես կբերի հոբելյանը պատշաճ մակարդակով նշելու համար:

Հանդիպման մասնակիցները հաջողություն մաղթեցին ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին եւ պատրաստակամություն՝ աջակցելու բոլոր այն ծրագրերի իրականացմանը, որոնք կնպաստեն մեր երկրի զարգացմանը եւ հզորացմանը:

Տպել
1979 դիտում

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը