Հայաստանում ադամանդագործության ու ոսկեգործության նոր հեռանկարներ են բացվում

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն` ծանոթանալու 2017 թվականի գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թվականի անելիքներին:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշել է, որ կառավարության 2017-2022 թվականների ծրագրի համաձայն, նախարարության գերակա խնդիրներն են եղել զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովումը՝ ՀՆԱ-ի միջին հաշվով տարեկան շուրջ 5 տոկոս աճի ապահովման միջոցով, արտահանման աճի նշանակալի տեմպերի ապահովումը՝ ապրանքների և ծառայությունների արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ում հասցնելով 40-45 տոկոսի: Նախարարը, ներկայացնելով 2017-ի արդյունքներով գրանցված հիմնական մակրոնտեսական ցուցանիշները՝ զեկուցել է, որ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.7%-ով, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 12.6%-ով, ընդ որում՝ մշակող արդյունաբերության 15.7% աճ է գրանցվել:

Նշվել է, որ 2018-ին, ընդհանուր առմամբ, առկա են զարգացման լայն հնարավորություններ թեթև արդյունաբերության ոլորտում, մասնավորապես, արտերկրից արդեն իսկ ստացվել են մեծածավալ պատվերներ: 2017-ի ընթացքում արտադրվել է 97,3 մլն դոլարի հագուստ, որից 80 մլն դոլարի արտադրանքն արտահանվել է: Կանխատեսվում է նաև, որ դեղագործության ոլորտում ընթացիկ տարում աճը կկազմի 30 տոկոս: Պատասխանատուները զեկուցել են, որ ադամանդագործության ոլոտում ևս ակնկալվում են դրական լուրջ զարգացումներ: Արդեն իսկ պայմանավորվածություններ են ձեռք բերվել «Ալռոսա» ընկերության հետ՝ հումքի մատակարարման ծավալներն ավելացնելու ուղղությամբ: Այստեղ ևս ակնկալվում է 30 տոկոսից ավելի աճ: Ոսկեգործության բնագավառում համագործակցության ծրագրեր են նախատեսվում Իրանի, Թուրքմենստանի և այլ երկրների հետ: 

Տեղեկացվել է, որ արդեն իսկ մեկնարկել են «Մեղրիի ազատ տնտեսական գոտու» երկրորդ փուլի աշխատանքները, ինտենսիվ բանակցություններ են տարվում պոտենցիալ ներդրողների և հնարավոր կառավարիչների հետ: Վարչապետն ընդգծել է, որ այստեղ առկա է զարգացման մեծ ներուժ և անհրաժեշտ է շարունակել ակտիվ աշխատանքները՝ տարբեր հարթակներում մանրամասն ներկայացնելով ստեղծված պայմանների ու հնարավորությունների մասին: Կառավարության ղեկավարը նշել է, որ նախարարությունը պետք է առավել նախաձեռնող լինի պոտենցիալ ներդրողներին Մեղրիի ԱՏԳ ներգրավելու հարցում: 
Տեղեկացվել է նաև, որ զարգացման միտումներ են նկատվում «Ալյանս» և «Մերիդիան» ազատ տնտեսական գոտիներում: Մասնավորապես, 2017-ի ընթացքում նշված ԱՏԳ-ներից արտահանումն աճել է 70 տոկոսով, 7-ով ավելացել է շահագործող ընկերությունների թիվը: 

Նշվել է, որ գործարար միջավայրի հասցեական բարելավման նպատակով պարբերական հանդիպումներ են կայանում ոլորտային պատասխանատուների և գործարար համայնքի միջև, քայլեր են ձեռնարկվում հնչեցված խնդիրների կարգավորման ուղղությամբ, օժանդակություն է ցուցաբերվում պետական մարմինների հետ հարաբերություններում վարչարարական խնդիրների բախվող տնտեսավարողներին: Զեկուցվել է, որ գործում են գործարար միջավայրի, շուկայի վերահսկողության, զբոսաշրջության, որակի ենթակառուցվածքի և արտադրանքի լաբորատոր փորձարկումների թեժ գծեր:

2018-ին նախատեսվում է բարեփոխումների 40 ծրագիր, այդ թվում՝ ակտիվ քարոզչական միջոցառումների անցկացում, Հայաստանը ներկայացնող ֆիլմերի, տեսահոլովակների նկարահանում և տարածում, փառատոնների կազմակերպում և այլն:

Տպել
1018 դիտում

Լոգիստիկ, հարկային հարցերից մաքսային վարչարարության խնդիրներ. նախարարը հանդիպել է կոնյակագործներին և գինեգործերին

Նիկոլ Փաշինյանը մեկնում է արձակուրդ

Զոհվել է 3 մարդ, թունավորման 13 դեպք է եղել. մեկ շաբաթում գրանցվել է 609 արտակարգ դեպք

Սինձո Աբեի կուսակցությունը հաղթում է Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատի ընտրություններում

Եթե Վենետիկի հանձնաժողովն ասի, թե նախագահները բացարձակ անձեռնմխելի են, դա կլինի եվրոպական ինստիտուտների մահը․ Սաֆարյան

Ամերիկյան պատժամիջոցների դեպքում Թուրքիան հակաքայլերի կդիմի. Չավուշօղլու

Մեր առաջնահերթություններից է ՀՀ բերել նոր տեխնոլոգիաներ, որոնք կփորձարկվեն գյուղատնտեսական ձեռնարկություններում. նախարար

Մանկավարժները կարևոր պատասխանատվություն են կրում այսօրվա և գալիք սերունդների համար. Գարեգին Բ

Յուրաքանչյուր սպայի հեղինակությունը պետք է շատ ավելի մեծ լինի, քան նրա ուսադիրների զինվորական նշանակությունը. Փաշինյան

Նինոծմինդայի Մանկապարտեզների միավորման տնօրենը Հենզել Մկոյանին մեղադրում է սեռական ոտնձգության մեջ

Բակո Սահակյանը նոր նշանակումներ է կատարել․ հրամանագրեր

ԱԱԾ-ում քննվող քրգործերով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 22.6 մլրդ դրամը․ վնասի չափը 46․6 մլրդ է

Օգոստոսից 5 զորամասում զինծառայողներին սնունդը կտրամադրվի նոր կարգով. Դավիթ Տոնոյան

Դատախազությունն առաջարկում է խստացնել ճանապարհատրանսպորտային հանցագործությունների համար պատիժը

Ունենք որոշ թերություններ, որոնք թույլ չեն տվել նախօրոք բացահայտել մեր զինծառայողի այդ հոգեվիճակը. Տոնոյան

Հեռու չէ այն օրը, երբ կհնչի «Տիկնայք եւ պարոնայք գեներալներ» արտահայտությունը․ Փաշինյանը՝ ԶՈւ-երում կանանց դերի մասին

Կարելի է անտառը չհատել, գալ հայրենիքին ծառայել. նախարարը՝ ՊՆ-ում առկա հաստիքների մասին

Ադրբեջանի կողմից Նախիջեւանի հատվածում արձակած կրակոցները թիրախավորված չեն եղել. Տոնոյան

Տիգրան Ավինյանը կոչ է արել սփյուռքին մասնակցել Հայաստանի տնտեսական զարգացմանը

Մենք պետք է երեխաներին սովորեցնենք ինքնուրույն կյանք վարելու հմտություններ. Արման Թաթոյան (տեսանյութ)