Դանդաղ գործողության իշխանություն. Լիլիթ Ավագյանի հոդվածը

24/02/2018 schedule12:42

2008 թ. մարտի 1-ից հետո, երբ իշխանությունները կրակ բացեցին ցուցարարների վրա՝ սպանելով տասը մարդու, հնարավոր չէ մոռանալ, թե  ապրիլի 9-ին ինչ պայմաններում տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի երդման արարողությունը: Այդ օրը Ազատության հրապարակն ու դրան հարող փողոցները մեծ շառավղով փակված էին, փոխարենը բաց էին Բաղրամյան պողոտայի հետիոտնի համար նախատեսված մայթեզրերը: ՀՀ նախագահի նստավայրի բակում մի քանի արարողություն էր նախատեսված` մեքենաների մեջ պետք է տեղադրվեին Վեհամոր ավետարանը, ՀՀ պետական դրոշը, Սահմանադրության մայր օրինակը: Դրանք հատուկ պատիվներով պետք է տեղափոխվեին «դեպքի վայր»:

Ավելի ուշ Սերժ Սարգսյանն իր տիկնոջ հետ պետք է գար նախագահի նստավայր, ուր հետաքրքրասեր քաղաքացին կարող էր սեփական աչքով տեսնել այս իրադարձությունը: Սակայն Բաղրամյան պողոտայում մարդիկ չկային: Այսինքն` հատուկ այդ արարողության ականատեսը լինելու ցանկություն ցուցաբերած քաղաքացիներ չէին գնացել անգամ այնտեղ, որտեղից առանց խոչընդոտի կարելի կլիներ հետեւել թույլատրված տեսարաններին: Բայց տեղի էր ունեցել կարեւոր մի իրադարձություն՝  մայրաքաղաքի բնակիչները բոյկոտել էին պաշտոնամուտի միջոցառումը:

Արարողությանը հեռուստացույցով հետեւող քաղաքացիները կհիշեն կադրում երեւացող  պատահական անցորդներին, որոնք այդ պահին, երթուղային տաքսիների չաշխատելու պատճառով, ստիպված էին քաղաքի կենտրոն հասնել ոտքով:

Ու 2008-ի ապրիլի 9-ի այդ օրը ամենատպավորիչը երդվելու նպատակով դեպի օպերայի դահլիճ շտապող Սերժ Սարգսյանի հարեւանությամբ նրան զուգահեռ սավառնող ցելոֆանե տոպրակն էր: Ու դիպլոմատը ձեռքին՝ մոլորված մի մարդ, որն անվերջ կադրում էր հայտնվում:

Եվ նրա մեկուսացումը ՀՀ քաղաքացիներից տեւում է արդեն տասը տարի: Եվ դեռ, որքան հասկանում ենք, երկար կտեւի...

Մարտի 1-ի իրադարձություններից անցել է տասը տարի: Հանցագործությունը բացահայտված չէ: Տասը մարդկանց սպանողներից գոնե մեկի անունը հայտնի չէ:

Ցեղասպանության տարելիցներին երկրի բարձրագույն իշխանավորները կրկնում են նույն միտքը.  «Այն, ինչ տեղի ունեցավ նախորդ դարասկզբին, հանցագործություն էր ողջ մարդկության դեմ: Հայերի կոտորածը մի ցավ է, որը, այսպես թե այնպես, անդրադարձել է յուրաքանչյուր հայ ընտանիքի ճակատագրին, սակայն պետք է հետեւություններ անել, դաս քաղել ցեղասպանությունից եւ անել այնպես, որ նման բան այլեւս տեղի չունենա»:

Երբ ՀՀ ղեկավարը հետաքրքրված է, որ ցեղասպանությունը դատապարտվի այլ ազգերի կողմից, որպեսզի «էլ երբեք չկրկնվի», հետաքրքրվա՞ծ է, որ նույն հիմնավորմամբ դատապարտվեն Մարտի 1-ի մեղավորները, որ նման հանցանք չկրկնվի:

Թե՞ դա պարզ ակնարկ է, որ Մարտի 1-ը կարող է տեղի ունենալ օրացույցի ցանկացած օր, եթե փողոց դուրս եկածների թիվը իշխանությունների համար վտանգավոր լինի: Ինչպես եղավ 2016-ի հուլիսի 19-ին, ապա նաեւ հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում, երբ ոստիկանությունն անհամաչափ ուժ կիրառեց ցուցարարների նկատմամբ: Մարդկանց անխնա հարվածող, արյունլվա անող ոստիկանները, որոնք, կադրերը կան, հարձակումից առաջ ինչ-որ բան էին կուլ տալիս:

Ի դեպ, լրագրողների հարցերին՝ ի՞նչ էին կուլ տալիս ոստիկանները, դրանք հոգեմետ հաբե՞ր էին..., ոստիկանությունը հերքեց. հերքեցին փաստը, թեեւ տեսագրություններում պարզ երեւում էր՝ ինչպես են քաղաքացիական հագուստով ոստիկանները, բոլորը՝ մի մարդու պես, կուլ տալիս ինչ-որ հաբ...

Տեսանկարահանված էր, ընդ որում, հարյուրավոր տեսախցիկներով, նաեւ Մարտի 1-ը: Սակայն, միեւնույն է, իրավապահները ոչինչ պարզել չեն կարող: Չեն ուզում եւ պրոֆեսիոնալիզմի պակասի պատճառով՝ չեն էլ կարող համադրել փաստերը: Ինչպես դա երեկ ԱԺ-ում, «2008թ. մարտի 1, 2-ի իրադարձությունների վերաբերյալ» խորհրդարանական լսումների ժամանակ արեց  տասը զոհերից մեկի՝ Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը. «Երեք քաղաքացի զոհվել են չերյոմուխայից` ուղիղ նշանառությամբ։ Չորս ոստիկանի մոտ է եղել այդ զենքը։ Մենք գիտենք այդ ոստիկանների անուն-ազգանունները։ Նրանք չեն քննվել, բարձրաստիճան պաշտոնյաները նույնպես, անմիջական կատարողները։ ՀՔԾ-ն քննում է միայն շարքային քաղաքացիներին»։ 

Ժամանակի ընթացքում բոլոր այս իրադարձությունները կորցնում են իրենց հանդեպ հետաքրքրությունը: Երբ նույն թեմայով սկսում են ամիսներով, տարիներով ջուր ծեծել, այն դադարում է հետաքրքիր ու ակտուալ լինել, եւ հասարակությունը ենթագիտակցորեն պատրաստվում է տվյալ խնդրի ցանկացած հանգուցալուծմանը, միայն թե չտեսնի կամ չլսի մահու չափ ձանձրացրած նույն մտքերը, նույն գնահատականները, նույն դեմքերին։ Այդպես «հաջողվեց» հասարակության հետաքրքրությունների շրջանակից դուրս դնել նաեւ հոկտեմբերի 27-ի սպանություններն ԱԺ-ում։

Որեւէ ակնկալիք չկա, որ իշխանությունը կփորձի բացահայտել Մարտի 1-ի հանցագործությունը: Ժամանակին ԱԺ-ում ձեւավորվեց  Մարտի 1-ի իրադարձությունները քննող, սիզիֆյան աշխատանքի սիրահար մի հանձնաժողով, որը չկարողացավ անգամ  պարզել՝ իրավաչա՞փ էին իրավապահների գործողությունները, թե՞ ոչ։

Եվ հանցագործությունը բացահայտելու հասարակական ակտիվ պահանջ էլ չկա, եթե անկեղծ լինենք: Ժամանակ առ ժամանակ հասարակությանը զբաղեցնում են տարբեր փայլփլուն իրադարձություններով կամ մարդկանցով: Հիմա հասարակությանը ներկայացված է պարոն՝ Մեծ Բրիտանիայից,  որն իր ներկայանալի մոդելով փոխարինելու է վարչապետ Կարեն Կարապետյանին.   կարողանում է նրա նման իր վրա սեւեռել  մարդկանց ուշադրությունը: 

Այնքան դիպուկ օրինակ կա.  Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացիները շատ մտահոգ էին` իմանալով, որ անգլիացիներն աշխատում են հատուկ ռադիոլոկացիոն սարքավորումների վրա, որոնցով կարելի է հայտնաբերել ու ոչնչացնել թշնամու ինքնաթիռները: Գերմանացիները գտան միջոցը.  թշնամական նախագծային այդ բյուրո գործուղեցին իրենց գործակալ գիտնականներին, որոնք այնպես, իմիջիայլոց, սեղաններին թողեցին մի քանի գլուխկոտրուկներ: Անգլիացի գիտնականները մի քանի շաբաթ կորցրին հետաքրքրությունը լոկատորների հանդեպ: Ինչը եւ նրանցից պահանջվում էր:

Տպել
13076 դիտում

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը