Մեդվեդեւան օլիմպիական ոսկին զիջեց 15-ամյա Զագիտովային

15-ամյա ռուս գեղասահորդուհի Ալինա Զագիտովան դարձավ ձմեռային 23-րդ օլիմպիական խաղերի կանանց մենասահքի չեմպիոն: Այսօր՝ փետրվարի 23-ին, նա ազատ ծրագրում գրանցեց նույն արդյունքը (156.65), ինչ նրա համերկրացի Եվգենիա Մեդվեդեւան, սակայն կարճ ծրագրի համաշխարհային ռեկորդը (82.92) նրան թույլ տվեց 2 ծրագրերի արդյունքում (239.57) դառնալ չեմպիոն: Մեդվեդեւան կարճ ծրագրում վաստակել էր 81.61 միավոր եւ արծաթե մեդալ նվաճեց ընդհանուր 238.26 արդյունքով:

Բրոնզե մեդալակիր դարձավ կանադացի Քեյթլին Օսմոնդը: Ազատ ծրագրում նա այսօր վաստակեց 152.15 միավոր: Կարճ ծրագիրը փետրվարի 21-ին ավարտել էր 78.87:

Կանանց մենասահքում Ռուսաստանից ես մեկ մասնակից կար՝ Մարիա Սոտսկովան: Նա գրավեց 8-րդ տեղը: Ազատ ծրագրում գրանցեց 134.24 արդյունք: Կարճ ծրագրում վաստակել էր 63.86 միավոր:

Զագիտովան դարձավ կանանց մենասահքում օլիմպիական չեմպիոն դարձած ամենաերիտասարդ մարզուհիներից մեկը: Նա ոսկին նվաճեց 15 տարեկան 281 օրական հասակում: Ռեկորդը պատկանում է ամերիկացի Թարա Լիփինսկիին, որը 1998 թ. չեմպիոն է դարձել 15 տարեկան 255 օրականում:

Զագիտովայի ոսկին ռուսների համար առաջինն էր այս օլիմպիական խաղերում: Դրա շնորհիվ նրանք լքեցին օլիմպիական այն հավաքականների շարքերը, որոնք ընթանում են առանց ոսկու:

Օլիմպիական խաղերը Փհենչհանում մեկնարկել են փետրվարի 9-ին: Կավարտվեն 25-ին:

Տպել
1751 դիտում

Հրդեհ Կապանի «ՎՏԲ» բանկում. տուժածներ չկան

Քարոզչական շանտաժի մարտավարությունը

Թբիլիսին չեղարկել է դեպի Երևան թռիչքները

Հայտնաբերվել են հետախուզվողներ. նրանց մի մասն ինքնակամ է ներկայացել

Սարատովկա գյուղում բռնկված հրդեհը մարվել է (տեսանյութ)

Սպանության փորձի մեղադրանքով վնասազերծվողի մոտ հայտնաբերվել է մի ամբողջ զինանոց (տեսանյութ)

Արցախի ՊԲ հրամանատարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Վթար Կապան քաղաքում. վարորդը հոսպիտալացվել է

Մարտի 1-ին՝ ժամը 18.00-ին, Ազատության հրապարակից շարժվում ենք երթով. վարչապետ

Որոշողն Արցախի ժողովուրդն է, եւ վերջ

Մշակութային գործիչները կոչ են անում Ս. Կարապետյանին հուղարկավորել Գիտությունների ազգային ակադեմիայից

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, 2 մարզերում ձյուն է տեղում

Այս բուկլետը նաեւ լավ հուշանվեր է, սիրով կնվիրեմ. վարչապետ

Հայ-ղրղզական միջխորհրդարանական բարեկամական խմբի շրջանակում հանդիպում է տեղի ունեցել

Դատարկ մետրո, սուպերմարկետներ, ժամանցի վայրեր. ի՞նչ է պատմում հայազգի Մանեն Միլանի մասին՝ կորոնավիրուսը տարածվելուց հետո

«Թաքնվելու տեղ չկա». անկում են ապրում ընկերությունների և նավթի գները, կորոնավիրուսի ազդեցությունը երկարաժամկետ է լինելու

Երգեցին քիչ, պարեցին կարճատեւ. Գյումրու Վարդանանց հրապարակի շատրվանները կրկին կհիմնանորոգվեն, բայց եռապատիկ թանկ

Փարիզում այրվում է Լիոնի կայարանը. Կոնգոյի ակտիվիստները կասկածվում են կայարանում կրակ բացելու մեջ. BBC

ՊՎԾ-ն Մանկավարժական համալսարանում գնումների գործընթացում 315 մլն. դրամի խախտումներ է արձանագրել

Վարչական տույժ է կիրառվել «Վոլտեն Արմ» ՍՊԸ-ի նկատմամբ