Մոսկվան ու Մինսկը առեւտրային պատերազմի շեմին. ՌԴ-ն արգելում է բելառուսական կաթի ներկրումը

Ռոսսելխոզնադզորը փետրվարի 26-ից արգելում է Բելառուսից կաթի եւ կաթնամթերքի ներկրումը Ռուսաստանը: 

Ինչպես հայտնում է РИА Новости-ին սահմանափակումների թիրախում են հայտնվել պաստերիզացված, ստերիլիզացված, կոնցենտրացված, խտացրած եւ կոնսերվացված կաթնամթերքները, ինչպես նաեւ կաթնային սպիտակուցների կոնցենտրատները: 

Գերատեսչությունը հայտարարել է, որ ստիպված է նման որոշում կայացնել, քանի որ Բելառուսից շարունակվում է առաքվել ոչ անվտանգ կաթնամթերք: Սահմանափակումները վերաբերում են այն ապրանքատեսակներին, որոնցում ամենաշատն են հայտնաբերել խախտումներ: 

Նշվում է, որ 2 օր առաջ Ռոսսելխոզնադզորը խստացրել է բելառուսական 7 ընկերության արտադրության կաթնամթերքների նկատմամբ վերահսկողությունը, որի պատճառ են հանդիսացել չափանիշների խախտումները: Այսօր նրանց գումարվել է եւս վեց ընկերություն, որոնց մոտ հայտնաբերվել են սանիտարական նորմերի խախտումներ: 

Ավելի վաղ գերատեսչությունը քանիցս սահմանել եւ չեղարկել է բելառուսական այս կամ այն ապրանքախմբերի նկատմամբ սահմանափակումներ, ինչպես նաեւ խստացրել լաբորատոր վերահսկողությունը: Սահմանափակումները վերաբերել են շուրջ 50 բելառուսական ընկերության: 

Սովորաբար նման խիստ սահմանափակումների գործադրումը Ռուսաստանի կողմից գրեթե միշտ հանգեցրել է պաշտոնական Մինսկի շատ կտրուկ արձագանքին՝ հանգեցնելով առեւտրային պատերազմի:

Եղել է դեպք, որ Բելառուսի իշխանությունները որպես դեմարշ անգամ վերականգնել են ՌԴ-ի հետ սահմանային մաքսային վերահսկողությունը, ինչը մեկ միասնական տնտեսական ու մաքսային տարածքում գտնվող ԵԱՏՄ անդամ պետությունների համար չլսված քայլ է:

Տպել
1686 դիտում

Վաղը երեկոյան ժամերին, մարտի 1-ին ՀՀ որոշ հատվածներում ձյուն կտեղա, մի մասում՝ անձրեւ

Ավիահարվածներ Իդլիբին. զոհվել են տասնյակ թուրք զինվորներ, արգելափակված են սոցցանցերն ու տեսահոսթինգը

Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է սահմանային անցակետում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Օլգա Ազատյանն ազատման դիմում է գրել

Նախկին վարչապետն ու մարզպետը ուզում են օրինականացնել ոչ միայն ապօրինի շենքերը, այլեւ զավթած հողերը... դղյակների հետքերով

Զորամասերում տեսակցությունները կթույլատրվեն, երբ կլինի համոզվածություն, որ դրանք բացասական ազդեցություն չունեն. Բալայան

Պարտապանի աշխատավարձի վրա բռնագանձում տարածելու հիմքերի և չափերի մասին ԴԱՀԿ-ն իրազեկում է

Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի վերաբերյալ քրեական գործը երրորդ անգամ ուղարկվել է Դատախազություն

Սուրեն Պապիկյանը ճանաչվել է տուժող իր անձնական տվյալների հրապարակման առթիվ հարուցված գործի շրջանակում

«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը այցելում է ընկերության ստորաբաժանումներ

Չայկովսկու դպրոցի սաները հատուկ մրցանակներով են վերադարձել

Մարտի 1-ի գործով դատապարտված Իսահակ Մալխասյանի եւ Կարեն Թարխանյանի դատավճիռների դեմ բողոքներ է ներկայացվել

Երևանում պայթեցրել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի Mercedes-ի դիմապակին

Մխիթարյանը գոլային փոխանցում կատարեց, «Ռոման» Եվրոպա լիգայի հաջորդ փուլ անցավ, «Արսենալը» դուրս մնաց մրցաշարից

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Իդլիբում ավիահարվածների հետեւանքով 30 թուրք զինվորական է զոհվել

Ֆրանսիայից և Գերմանիայից Հայաստան վերադարձողները կարող են դրամաշնորհ ստանալ. անցյալ տարի ֆինանսավորվել է 105 ծրագիր

Վրաստանի հետ սահմանի փակման հարց դեռ չի քննարկվում. ԱԽ քարտուղար

Մարտ ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մարտի 3-ից. Սոցապ ծառայություն

Հայաստանում մինչ այս պահը կորոնավիրուսով ոչ մի դեպք չի գրանցվել. վարչապետը ներկայացնում է՝ ինչպես պաշտպանվել