Երեւանը գրավելը զառանցանք չէր. քաղաքագետը՝ Սարգսյանի մյունխենյան բացթողումների մասին

Փետրվարի 15-ին Մյունխենում մեկնարկեց անվտանգության 54-րդ համաժողովը, որի ժամանակ Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ, ինչպես նաեւ հարց ու պատասխանի մասնակցեց։ Նա մի շարք շեշտադրումներ կատարեց, նշելով որ «Երեւանը Ադրբեջանի պատմական տարածք համարելը Ալիեւի հերթական զառանցանքն է, Երևանը ունի 2800 տարվա պատմություն, իսկ հայ ժողովուրդն առնվազն 5000 տարի ապրում է իր պատմական տարածքներում, և Ադրբեջանը կամ այլ ժողովուրդներ, որոնք, Աստված գիտի, թե երբ են սկսել իրենք իրենց ինքնաճանաչել, չեն կարող կոտրել հայ ժողովրդի կամքը»: Ի՞նչ հնարավոր զարգացումներ կարող են լինել այս ելույթից հետո, մեր հարցերին պատասխանեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։

- Պարոն Մարտիրոսյան ինչպե՞ս կգնահատեք Սերժ Սարգսյանի Մյունխենյան ելույթը։

- Դա մի ելույթ էր, որ ճիշտ տոնայնություն ուներ, բայց մի շարք, մեղմ ասած, տարօրինակ կարեւոր ենթատոներ: Ազատագրված տարածքները դարձյալ հայտարարվեցին որպես «Ադրբեջանի մի քանի շրջաններ», ապա՝ «Անվտանգության գոտի»: Փաստորեն՝ Տեր-Պետրոսյանի կողմից դրված դանդաղ գործողության ռումբը դեռևս ակտիվ է, եւ Հայաստանը առաջին նախագահի օրերից ի վեր, որեւէ կերպ չի ցանկանում վերանայել սեփական տարածքի հանդեպ իր վերաբերմունքը: Փոխանակ հղում անելու Ազգերի Լիգայի իրավական որոշմանն ու Վիլսոնի իրավարար վճռին՝ այդ տարածքները Հայաստանն անուղղակիորեն ճանաչում է որպես իր իսկ կողմից օկուպացված «Ադրբեջանի շրջաններ»: Իսկ բացթողումն այն էր, որ խոսվեց Ալիեւի կողմից հավակնությունների մասին, բայց բաց թողնվեց առավել կարեւոր հանագամանք՝ Երեւանը գրավելու ծրագրային խոսքը, որի փորձն ադրբեջանցիներն անպայման անելու են: Ալիեւի խոսքը զառանցանք չէ, դա երազանք է, ազգային երազանք, որին ադրբեջանցիները ձգտելու են հասնել: Որքանով դա նրանց կհաջողվի՝ ժամանակն ու հայերի մոտեցումները ցույց կտան, բայց որ դա հաստատ զառանցանք չէ՝ փաստ է: Ընդհանուր առմամբ՝ Սարգսյանի խոսքերից կարելի էր կռահել, որ Հայաստանի իշխանությունը սկսել է հասկանալ, որ իրականում որեւէ ընդհանուր հայտարարի հնարավոր չէ գալ Ադրբեջանի հետ: Եւ այդ առումով միայն ուրախալի է, որ Ալիեւը Երեւանը գրավելու իր մտադրության մասին բարձրաձայն արտահայտվեց՝ նման կարեւոր ծրագրային ելույթում: Դա հայկական կողմին այլընտրանք չի թողնում՝ քան կոշտացնել սեփական դիրքորոշումը, թեեւ, ամեն դեպքում՝ պաշտոնական Երեւանը, միեւնույն է, մեղմ է:

- Հնարավո՞ր է, այդ ելույթը սահմանային վիճակը ավելի սրի։

- Ոչ հնարավոր չէ: Ինչպե՞ս կարող է Հայաստանի նախագահի խոսքը վատացնել իրավիճակը: Հայաստանի նախագահն ամեն բան անում է, որպեսզի ամեն գնով խուսափի պատերազմից: Մի բան, որ իրականում անխուսափելի է, եւ դրանով է բացատրվում ամեն դեպքում Սարգսյանի կոշտ, բայց ոչ համարժեքորեն ագրեսիվ պատասխանը: Պետք չէ վախենալ սահմանային վիճակի սրացումից: Նախ, երբ իրոք սրվի, իրավիճակը ոչ թե սահմանին կսրվի՝ այլ ողջ երկրի տարածքում: Առաջիկա ռազմական գործողությունները լայնամասշտաբ են լինելու: Դրանում երկու կարծիք լինել չի կարող: Գիտե՞ք ինչ՝ իրերի ներկա դրությունում՝ այդ, ցավոք, անխուսափելի պատերազմը որքան շուտ գա՝ այնքան լավ Հայաստանի համար: Ժամանակը Հայաստանի դեմ է աշխատում: Եւ որքան շուտ Ալիեւն իրականացնի իր որոշումը՝ այնքան հայկական կողմն ավելի մեծ շանսեր կունենա թեեւ մեծ զոհերի գնով՝ բայց հաղթական հնարավորություններ ունենալու: Մեկ, երկու կամ երեք տարի հետո Հայաստանն ավելի մարդաթափված, ավելի վատ տնտեսությամբ եւ ավելի մեկուսացված կարող է լինել: Ու այդ ժամանակ պատերազմում հաղթելն արդեն կրկնակի բարդ է լինելու: Թեեւ՝ Հայաստանը կհաղթի միայն այն պարագայում, երբ ինսունականների կամ տասնվեցի ապրիլի պես կանգ չառնի, այլ՝ հակահարձակումը մինչև վերջ տանի եւ կապիտուլիացիա կամ խաղաղության պայմանագիր պարտադրի: Մյուս կողմից Ադրբեջանի հետ որեւէ պայմանագիր որեւէ գրոշի արժեք չի ունենա: Դա այն գաղափարախոսությունը դավանող պետությունը չէ, որի որեւէ երաշխիք կամ պայմանագիր կարող է հաստատուն մնալ՝ բացառված է: Ադրբեջանցիների հետ, ցավոք, որեւէ պայմանավորվածություն միայն ինքնախաբեություն է լինելու:

- Ինչպե՞ս են ընդունում գերտերությունները այսպիսի ելույթները, եւ արդյո՞ք սա իրենց համար ինչ-որ բան փոխում է։

- Կա մի հանգամանք, որ Երեւանում այդպես էլ չեն հասկանում: Թեեւ գերտերություններից շատերը միջազգային արարողակարգային հարթակներում գերքաղաքակրթվածության կեցվածք են ընդունում, բայց իրականում կիրառում են, հարգում են եւ հաշվի են նստում միայն ագրեսիվ ինքնապաշտպանության հետ, եւ դա հասկանալի է: Անհասկանալին անընդհատ այս կամ այն տարածաշրջանային կամ եվրոպական գերտերությունների մտածելու մասին մտածելն է: Հայաստանն այստեղ սեփական թշնամու հարձակման թիրախն է եւ երբ Երեւանը անհավատալի «քաղաքակրթվածությամբ» և աներեւակայելի «խաղաղասիրությամբ» է պատասխանում իրեն գրավել եւ ոչնչացնել ծրագրավորող եւ այդ մասին բարձրաձայնող ուժին՝ վստահ եմ, որ գերտերությունները, բոլորն էլ մտածում են, որ Հայաստանի դիրքերն այնքան էլ ուժեղ չեն: Չի կարող իր ուժերի վրա վստահ երկիրն այսքան համբերատար եւ այսքան ներողամիտ լինել: Երկրները սրբեր չեն, դրանք կառույցներ են, որոնք ամեն գնով պետք է ջանան պաշտպանել սեփական տարածքի եւ բնակչության անվտանգությունը: Եւ այդ ամենի գինը սկսվում է նախեւառաջ համապատասխան պատասխաններով՝ խոսքային կամ ռազմական եւ նաեւ՝ սպառնալիքներով: Ծանրակշիռ սպառնալիքներ առայժմ հնչում են միայն Հայաստանի հասցեին, եւ դա գերտերությունները հստակորեն նկատում են:

                                                                                                       Նիկոլայ Ավետիսյան

Հարցազույցը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 23-ի համարում, 3-րդ էջում:

Տպել
10304 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց