Կրթության տեսչության 12 աշխատակից ահազանգում է գործազուրկ դառնալու մասին

Արդեն նախկին Կրթության պետական տեսչության աշխատակիցներն ահազանգում են գործազուրկ դառնալու վտանգի մասին: Տեսչությունն, ինչպես հայտնի է, վերջերս լուծարվել է, քաղծառայության պաշտոններ զբաղեցնող աշխատակիցներն անցել են կադրերի կարճաժամկետ ռեզերվ, իսկ տեսչության փոխարեն ստեղծվել է կրթության տեսչական մարմին: Աշխատակիցների մի մասը կադրերի ռեզերվից վերադարձել են, մյուսները՝ 12 հոգի, մտավախություն ունեն, որ իրենց դեպքում դա տեղի չի ունենալու:

«Նոր տեսչական մարմնի ձեւավորման ընթացքում 12 վաստակաշատ, փորձառու, քաղծառայության տարբեր դասային աստիճաններ ունեցող տեսուչներ հայտնվել են փողոցում: Նոր մարմնի ղեկավարը ոչ մի առնչություն չի ունեցել նախկին տեսչության աշխատանքին, բայց անուն-ազգանուն կարդալով պատկերացրել է մարդու կարողությունները կամ լսել ինչ-որ մեկի սուբյեկտիվ կարծիքը կամ, որ ամենահավանականն է, գործել է մեծն հովանավորչությունը»,- նշեցին «Հայկական ժամանակի» խմբագրություն դիմած աշխատակիցները՝ ավելացնելով, թե որոշ դեպքերում աշխատող է հրավիրվել դրսից՝ չնայած լուծարված տեսչությունում եղել են համապատասխան մասնագետներ:   

Կրթության պետական տեսչության նախկին աշխատակիցների աշխատավարձը, «Քաղծառայության մասին» օրենքի համաձայն, կադրերի ռեզերվում գտնվելու ամբողջ վեց ամիսների ընթացքում պետք է պահպանվի: Նրանք հաշվարկել են, որ այդ ընթացքում պետական բյուջեն այդ գումարները վճարելու համար պետք է ծախսի մոտ 20 միլիոն դրամ: Տեսուչները դա համարում են չարդարացված շռայլություն այն իմաստով, որ ավելի ճիշտ կլիներ այդ 12 աշխատակիցները եւս վերադառնային նորաստեղծ մարմնում աշխատելու:

«Հաստիքների քանակը 42 է եւ բավարար էր գրեթե բոլորին աշխատանք առաջարկելու համար: Այս ամենին կարծես դիտորդի կարգավիճակով է նայում Քաղաքացիական ծառայության խորհուրդը՝ չհորդորելով նոր ղեկավարին կարճաժամկետ ռեզերվի համապատասխան կադրերին առաջարկել և նշանակել աշխատանքի: Համոզված ենք, որ բյուջեին հասցված վնասը, 12 ընտանիք կերակրողների փողոցում հայտնվելը չի անհանգստացնի գործող վարչապետին. նոր պետը նրա հայտնագործությունն է»,- նկատում են լուծարված կրթության տեսչության աշխատակիցները:

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի իրավական ապահովման եւ վերահսկողության վարչության պետ Կառլեն Ղանդիլյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով տեսուչների առաջ քաշած խնդրին, վստահեցրեց, որ օրենքին ու օրինականությանը հակասող ոչինչ տեղի չի ունեցել: Նա նկատեց, որ նորաստեղծ մարմնի ղեկավարությունն ազատ է որոշելու՝ աշխատակիցներ գործուղելու առաջարկով դիմե՞լ քաղծառայության խորհուրդ, թե՞ մրցույթ հայտարարել՝ թափուր պաշտոնները համալրելու համար: Գործող օրենքն, ըստ նրա, այդ առումով պարտադիր պահանջ ու այդպիսի նախապատվություն չի սահմանում:  

Հարցին, թե փաստորեն, նախկին տեսչության մնացած աշխատակիցներին նոր մարմնում աշխատելու առաջարկը պետք է բարի կամքի դրսեւորո՞ւմ համարել, Կառլեն Ղանդիլյանը պատասխանեց. «Ոչ թե բարի կամքի, այլ, այսպես ասեմ՝ որպես իրավաբան, նորմ չկա, որ պարտադիր պիտի դիմել Քաղծառայության խորհուրդ՝ կադրերի ռեզերվից աշխատող գործուղելու համար, ուղղակի քանի որ կարող է մարմինը արագ համալրելու, արագ աշխատանքները կազմակերպելու խնդիր լինի, դիմում են Խորհրդին: Կարող են եւ չդիմել»: Նա նաեւ ընդգծեց, որ կրթության պետական տեսչության նախկին աշխատակիցները, ռեզերվում գտնվելու ընթացքում, ըստ գործող օրենքի, հնարավորություն ունեն նաեւ այլ աշխատանքի գործուղվել՝ որեւէ այլ մարմնում:   

Կրթության տեսչական նորաստեղծ մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանից հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է կադրերի կարճաժամկետ ռեզերվում մնացած մյուս աշխատողներին եւս աշխատանք առաջարկվի:  

«Հիմա չեմ կարող ասել: Ամեն դեպքում, թափուր տեղեր մնալու են: Որոշ մրցույթներ արդեն հայտարարված են, եւ բոլոր նրանք, ովքեր համապատասխանում են ներկայացվող պահանջներին, կարող են դիմել եւ մասնակցել մրցույթին»,- ասաց տեսչական մարմնի ղեկավարը: Նրա փոխանցմամբ, նախկին կազմից ներկայումս աշխատում է 27 հոգի՝ ինչպես քաղծառայության, այնպես էլ հայեցողական պաշտոններում: «Նախկին պետի տեղակալներից մեկը՝ Նաիրի Սաղաթելյանը, տեսչական մարմնի ղեկավարի տեղակալն է՝ վարչապետի հրամանով, իսկ Ռայիսա Գալստյանը իմ խորհրդականն է՝ իմ հրամանով»,- եզրափակեց Ալեքսանդր Շագաֆյանը:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 22-ի համարում:

Տպել
2739 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին